Լիս Վեգա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լիս Վեգա
Ծնվել էհոկտեմբերի 20, 1977(1977-10-20)[1] (42 տարեկան)
ԾննդավայրՀավանա, Կուբա
ՔաղաքացիությունFlag of Mexico.svg Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Flag of Cuba.svg Կուբա
Մասնագիտությունբալետի պարող, երգչուհի, դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, մոդել, Փլեյբոյի փլեյմեյթ և Բալետի պարուհի

Լիսեկա Վեգա Գալվես (իսպ.՝ Liseska Vega Galvez, հայտնի է որպես Լիս Վեգա իսպ.՝ Liz Vega, հոկտեմբերի 20, 1977(1977-10-20)[1], Հավանա, Կուբա), թատրոնի և կինոյի կուբացի և մեքսիակացի դերասանուհի, պարուհի, երգչուհի: Հասակը՝ 162 սանտիմետր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիս Վեգան ծնվել է 1977 թվականի հոկտեմբերի 20-ին Հավանա քաղաքում` Լասարո Վեգայի և Մարթա Էլենա Գալսվեսի ընտանիքում: Ծնողները բաժանվել են, երբ Լիսը եղել է 10 տարեկան: Լիս Վեգան ունի քույր, որին ծնողները որոշել են անվանել կրկին Լիսեկա Վեգա Գալվես, հետագայում նա որոշել է վերցնել «Լիս Վեգա» կեղծանունը: Ծնողների հետ շփվում է հազվադեպ, քանի որ նրանք ապրում են Հավանայում, իսկ Լիսը՝ Մեքսիկայում: 1991 թվականի սեպտեմբերի 27-ին հանդես է եկել որպես պարուհի և մի քանի տարի աշխատել Կուբայում, այնուհետև տեղափոխվել Մեքսիկա, որտեղ շարունակել է իր պարային կարիերան, իսկ 1997 թվականին, երբ ժամանել է Մեքսիկա, որոշել է դառնալ դերասանուհի: Մեքսիկայի կինեմատոգրաֆիայում առաջին անգամ հանդես է եկել 2004 թվականին:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին ամուսնացել է մեքսիկացի դերասան Ֆեդերիկո Դիասի հետ, սակայն զույգի համատեղ կյանքը չի ստացվել ամուսնու համասեռական լինելու պատճառով: Նույն տարում զույգն ամուսնալուծվել է:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2004 թ. - Misión S.O.S.- Señora de la Tierra
  • 2005 թ. - Contra viento y marea (Ճակատագրին հակառակ) - Խունկալ
  • 2006 թ. - Duelo de pasiones - Կորալ
  • 2008 թ. - Tormenta en el paraíso - Լիսեսկա
  • 2010 թ. - Zacatillo, un lugar en tu corazón (Սակատիլյո, տեղ քո սրտում) - Օլգա
  • 2011 թ. - Amorcito corazón- Դորիս Մոնտիել
  • 2011 թ. - Ինչպես ասում են - Սիլվիա
  • 2013 թ. - Santa diabla - Լիսետ Գեռերո
  • 2014 թ. - Muchacha matá porqué la mala - Տալինա Բելտրան
  • 2017 թ. - La Tijuana - Մոնիկա Մանդրագոն

Թատերական գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2012 թ. - Հարուստ Մամբոները

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Անվանակարգ Առաջադրված ֆիլմ Արդյունք
2013 "Las estrellas del año" de People en Español[2][3] Լավագույն չարագործը Սուրբ սատանան Առաջադրվել է

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. ESTRELLAS DEL AÑO 2013 Արխիվացված է Հոկտեմբեր 7, 2014 Wayback Machine-ի միջոցով:
  3. Categoría Telenovelas: los nominados

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]