Լերմոնտովի նրբանցք (Տագանրոգ)
Լերմոնտովի նրբանցք ռուս.՝ Лермонтовский переулок | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Գտնվում է | Տագանրոգ |
Երկարություն | 890 ± 1 մետր |
Սկիզբ | Հունական փողոց |
Ավարտ | Չեխովի փողոց |
Նախկին անվանում | Վեցերորդ լայնական նրբանցք Տագանրոգի հնաբնակների նրբանցք Երուսաղեմի նրբանցք Վարվացիի նրբանցք |
Անվանվել է | Միխայիլ Լերմոնտով |
Փոստային ինդեքս | 347900 |
Յանդեքս Քարտեզներում | |
Գուգլ Քարտեզներում |
Լերմոնտովի նրբանցք (ռուս.՝ Лермонтовский переулок), նրբանցք ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի կենտրոնական պատմական մասում։ Անվանվել է ի պատիվ ռուս բանաստեղծ Միխայիլ Լերմոնտովի։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է Հունական և Չեխովի փողոցների միջև։ Հատում է Պետրոսի, Ֆրունզեի փողոցները, Ալեքսանդրի հրապարակը (Ալեքսանդրի փողոց)։ Երկարությունը 890 մետր է[1]։ Շինությունների համարակալումը սկսվում է Հունական փողոցից։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրբանցք նախկին անվանումները.
- Վեցերորդ լայնական նրբանցք
- Տագանրոգի հնաբնակների նրբանցք
- Երուսաղեմի նրբանցք
- Վարվացիի նրբանցք[1]
«Վարվացիի նրբանցք» անվանումը տրվել է ի պատիվ հունական արմատներով ազնվական, Սուրբ Վլադիմիրի և Սուրբ Աննայի շքանշանակիր Իվան Անդրեևիչ Վարվացիի (1750—1825)[1]։
Միխայիլ Լերմոնտովի անունով նրբանցքը կոչվել է 1923 թվականին[1]։ Գոյություն ունի առասպել, որ Միխայիլ Լերմոնտովը կանգ է առել Տագանրոգում 1840 թվականի հունիսին` Կովկաս աքսորվելու ճանապարհին, սակայն այս փաստի վավերագրական հաստատումներ չեն գտնվել[1]։ Մ. Լերմոնտովի ժամանակագրությունը պնդում է, որ նա եղել է Տագանրոգում 1841 թվականի մայիսի սկզբին, ազգականի և ընկերոջ` Ալեքսեյ Ստոլիպինի հետ, Վորոնեժից դեպի Կովկաս` Ստավրոպոլ մեկնելու ճանապարհին[2]։ Լերմոնտովի այցը Տագանրոգ պայմանավորված էր Հուսարական գնդի լեյբ-գվարդիայի իր ծառայակից Ալեքսանդր Ռեմիի հետ հանդիպելու ցանկությամբ[2]։
Այս նրբանցքը Պետրոսի փողոցից հետո առաջինն էր Տագանրոգում, որտեղ կազմակերպվել է փողոցային լուսավորություն. փողոցների անկյուններում կանգնած էին լապտերներով թուջե սյուներ, որոնցում վառվում էին կերոսինային լամպեր[3]։ Ամեն երեկո լապտերավառը սանդուղքն ուսին շրջում էր իր տեղամասով` լամպերը լիցքավորելով կերոսինով և վառելով պատրույգները։ Առավոտյան նույն կարգով նա մարում էր լուսավորությունը[3]։ Նրբանցքը լուսավորվել է վանքից մինչև Ալեքսանդրի փողոց (այժմ` Չեխովի փողոց)[3]։
2006 թվականի ամռանն իրականացվել է Լերմոնտովի նրբանցքի` Ալեքսանդրի հրապարակից մինչև Ֆրունզեի փողոց ընկած հատվածի հիմնանորոգում և ասֆալտապատում[1]։
Լերմոնտովի նրբանցքում գտնվում են
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վարժարան թիվ 4` Լերմոնտովի նրբ., 2[4]
- Լիցինի տուն` Լերմոնտովի նրբ., 10
- Բետուլինսկու տուն` Լերմոնտովի նրբ., 11[5]
- Գորդոնի ջրաբուժարան` Լերմոնտովի նրբ., 12[6]
- Նեգրապոնտեի առանձնատուն` Լերմոնտովի նրբ., 24
- Չինական բժշկության միջազգային ինստիտուտ` Լերմոնտովի նրբ., 25[7]
Հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալեքսանդր I-ի հուշարձան` Ալեքսանդրի հրապարակ[8]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Киричек М. С. По ладоням твоих площадей. — Таганрог: Лукоморье, 2007. — С. 71.
- ↑ 2,0 2,1 Лермонтов М. Ю. Сочинения в 2-х томах. — М.: Правда, 1990.
- ↑ 3,0 3,1 3,2 Емельянов С. Н. Начало уличного освещения в Таганроге // www.proza.ru. — 2008. — 2 окт.
- ↑ Миргородская Н. Обними лицей // Таганрогская правда. — 2013. — 19 сент.
- ↑ Бетулинского дом//Энциклопедия Таганрога, Ростов-на-Дону, Росиздат, 2003
- ↑ Гаврюшкин О. П. Гуляет старый Таганрог: Исторический очерк. — Таганрог: АИ МИКМ, 1997. — 395 с.
- ↑ Гаврюшкин О. П. Гуляет старый Таганрог: Исторический очерк. — Таганрог: АИ МИКМ, 1997. — 395 с.
- ↑ Киричек М. С. Музей под открытым небом. — Таганрог: ИП Стадников, 2010. — С. 31-34.