Լերմոնտովի նրբանցք (Տագանրոգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լերմոնտովի նրբանցք
ռուս.՝ Лермонтовский переулок
Երկիր Ռուսաստան
Գտնվում էՏագանրոգ
Երկարություն890 ± 1 մետր
ՍկիզբՀունական փողոց
ԱվարտՉեխովի փողոց
Նախկին անվանումՎեցերորդ լայնական նրբանցք
Տագանրոգի հնաբնակների նրբանցք
Երուսաղեմի նրբանցք
Վարվացիի նրբանցք
Անվանվել էՄիխայիլ Լերմոնտով
Փոստային ինդեքս347900
Յանդեքս Քարտեզներում
Գուգլ Քարտեզներում

Լերմոնտովի նրբանցք (ռուս.՝ Лермонтовский переулок), նրբանցք ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի կենտրոնական պատմական մասում։ Անվանվել է ի պատիվ ռուս բանաստեղծ Միխայիլ Լերմոնտովի։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Հունական և Չեխովի փողոցների միջև։ Հատում է Պետրոսի, Ֆրունզեի փողոցները, Ալեքսանդրի հրապարակը (Ալեքսանդրի փողոց)։ Երկարությունը 890 մետր է[1]։ Շինությունների համարակալումը սկսվում է Հունական փողոցից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրբանցք նախկին անվանումները.

  • Վեցերորդ լայնական նրբանցք
  • Տագանրոգի հնաբնակների նրբանցք
  • Երուսաղեմի նրբանցք
  • Վարվացիի նրբանցք[1]

«Վարվացիի նրբանցք» անվանումը տրվել է ի պատիվ հունական արմատներով ազնվական, Սուրբ Վլադիմիրի և Սուրբ Աննայի շքանշանակիր Իվան Անդրեևիչ Վարվացիի (1750—1825)[1]։

Միխայիլ Լերմոնտովի անունով նրբանցքը կոչվել է 1923 թվականին[1]։ Գոյություն ունի առասպել, որ Միխայիլ Լերմոնտովը կանգ է առել Տագանրոգում 1840 թվականի հունիսին` Կովկաս աքսորվելու ճանապարհին, սակայն այս փաստի վավերագրական հաստատումներ չեն գտնվել[1]։ Մ. Լերմոնտովի ժամանակագրությունը պնդում է, որ նա եղել է Տագանրոգում 1841 թվականի մայիսի սկզբին, ազգականի և ընկերոջ` Ալեքսեյ Ստոլիպինի հետ, Վորոնեժից դեպի Կովկաս` Ստավրոպոլ մեկնելու ճանապարհին[2]։ Լերմոնտովի այցը Տագանրոգ պայմանավորված էր Հուսարական գնդի լեյբ-գվարդիայի իր ծառայակից Ալեքսանդր Ռեմիի հետ հանդիպելու ցանկությամբ[2]։

Այս նրբանցքը Պետրոսի փողոցից հետո առաջինն էր Տագանրոգում, որտեղ կազմակերպվել է փողոցային լուսավորություն. փողոցների անկյուններում կանգնած էին լապտերներով թուջե սյուներ, որոնցում վառվում էին կերոսինային լամպեր[3]։ Ամեն երեկո լապտերավառը սանդուղքն ուսին շրջում էր իր տեղամասով` լամպերը լիցքավորելով կերոսինով և վառելով պատրույգները։ Առավոտյան նույն կարգով նա մարում էր լուսավորությունը[3]։ Նրբանցքը լուսավորվել է վանքից մինչև Ալեքսանդրի փողոց (այժմ` Չեխովի փողոց)[3]։

2006 թվականի ամռանն իրականացվել է Լերմոնտովի նրբանցքի` Ալեքսանդրի հրապարակից մինչև Ֆրունզեի փողոց ընկած հատվածի հիմնանորոգում և ասֆալտապատում[1]։

Լերմոնտովի նրբանցքում գտնվում են[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վարժարան թիվ 4` Լերմոնտովի նրբ., 2[4]
  • Լիցինի տուն` Լերմոնտովի նրբ., 10
  • Բետուլինսկու տուն` Լերմոնտովի նրբ., 11[5]
  • Գորդոնի ջրաբուժարան` Լերմոնտովի նրբ., 12[6]
  • Նեգրապոնտեի առանձնատուն` Լերմոնտովի նրբ., 24
  • Չինական բժշկության միջազգային ինստիտուտ` Լերմոնտովի նրբ., 25[7]

Հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Киричек М. С. По ладоням твоих площадей. — Таганрог: Лукоморье, 2007. — С. 71. 
  2. 2,0 2,1 Лермонтов М. Ю. Сочинения в 2-х томах. — М.: Правда, 1990.
  3. 3,0 3,1 3,2 Емельянов С. Н. Начало уличного освещения в Таганроге // www.proza.ru. — 2008. — 2 окт.
  4. Миргородская Н. Обними лицей // Таганрогская правда. — 2013. — 19 сент.
  5. Бетулинского дом//Энциклопедия Таганрога, Ростов-на-Дону, Росиздат, 2003
  6. Гаврюшкин О. П. Гуляет старый Таганрог: Исторический очерк. — Таганрог: АИ МИКМ, 1997. — 395 с. 
  7. Гаврюшкин О. П. Гуляет старый Таганрог: Исторический очерк. — Таганрог: АИ МИКМ, 1997. — 395 с.
  8. Киричек М. С. Музей под открытым небом. — Таганрог: ИП Стадников, 2010. — С. 31-34.