Լետիսիա Դոլերա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լետիսիա Դոլերա
Leticia Dolera
Դիմանկար
Դոլերան 2017 թվականի Գոյա մրցանակին
Ծնվել է1981 թվականի հոկտեմբերի 23-ին (39 տարեկանում)
ԾննդավայրԲարսելոնա, Կատալոնիա, Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա
ԱզգությունԻսպանացի
ՄասնագիտությունԴերասան
Գործունեություն2001 թվականից–մինչ օրս
ԱմուսինՊակո Պլասա
Պարգևներ և
մրցանակներ
 Leticia Dolera Վիքիպահեստում

Լետիսիա Դոլերա (ծնվել է 1981 թվականի հոկտեմբերի 23–ին), իսպանացի դերասանուհի։ Ծնվել է Բարսելոնայում, Կատալոնիայում, Իսպանիայում։ Նա առավել հայտնի է իր իսպանական REC 3: Genesis սարսափ ֆիլմում Կլարայի դերերով, Թերեզա 2003 թվականին «Պատկերացնելով Արգենտինան» ֆիլմում, և որպես Կարմեն՝ «Խենթ շներ» բրիտանական հեռուստասերիալում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա կարիերան սկսվել է «Դասի ավարտից հետո» (Al salir de clase) սերիալով[2], որում նա խաղացել է Անժելայի դերը 2000–ից 2002 թվականներին։

Այդտեղից, սկսել է հաջող կինոյի կարիերան այնպիսի վերնագրերով, ինչպիսիք են «Մահճակալի մյուս կողմը» (El otro lado de la cama)[2], «Պատկերացնելով Արգենտինան», «Սեմեն, մի սիրո պատմություն» Imagining Argentina, (Semen, una historia de amor)[2], և «Սրճարան ցանկացած անկյունում» (Un café en cualquier esquina), ֆիլմ, որը երեք անվանկարգեր է ստացել «Independent Spirit Awards» մրցանակաբաշխության ժամանակ։

2012 թվականին, նկարահանվել է REC սերիալի երկրորդ մասում՝ քննադատական գնահատանքի արժանանալով իր դերակատարման համար։

Մեծ Բրիտանիայում նա առավել հայտնի է Կարմենի կերպարը մարմնավորելով Sky հեռուստասերիալում, «Խենթ շներ» ֆիլմում (2012–ից 2014 թվականներին)։

2015 թվականին գրել և նկարահանել է «Նորմալ մարդ լինելու պահանջները» ֆիլմը[3]։

2018 թվականի փետրվարին հրատարակել է ֆեմինshe published the book about feminism Morder la manzana. La revolución será feminista o no será.[4]

2018-ի փետրվարին նա հրատարակեց ֆեմինիզմի մասին «Morder la manzana․ La revolución será feminista o no será» գիրքը։

Վիճաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի նոյեմբերին, դերասանուհի Այնա Քլոթետը թվիթերում պարսավել է այն մասին, որ Դոլերան որոշել է իրեն չվարձել այն սերիալների համար, որոնք նա է նկարահանել, որովհետև Քլոթետը հղի էր։ Սա հակասական էր, քանի որ Դոլերան հայտնի ֆեմինիստ և ակտիվիստ է[5]։

2019 թվականի հոկտեմբերին «Movistar+ »–ում տեղի է ունեցել «Կատարյալ կյանք» (Vida perfecta) հեռուստասերիալի պրեմիերան՝ նկարահանված և բեմադրված իր կողմից, որը դրական արձագանք է ստացել քննադատներից[6]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացել է իսպանացի ռեժիսոր Պլայո Պլասայի հետ[7]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քնած գեղեցկուհիներ (2001)
  • Մահճակալի մյուս կողմը (2002)
  • Կատվի համբույրներ (2003)
  • Կայսեր կինը (2003)
  • Պատկերացնելով Արգենտինան (2003)
  • Սեմեն, մի սիրո պատմություն (2005)
  • Սրճարան ցանկցացած անկյունում(2005)
  • Ենթադրություններ (2007)
  • Մահվան պատկեր (2008)
  • Աստղային ժամ (2008)
  • Քո պատուհանից իմ պատուհանը (2011)
  • REC 3: Genesis (2012)
  • Վերջին օրերը (2013)
  • Նորմալ մարդ լինելու պահանջները (2015)
  • Հարսնացուն (2015)
  • Վերոնիկա (2017)
  • Ի՞նչ եք խաղում (2019)

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խաթ հեռուստատեսություն (Xat.Tv)
  • Դասից հետո (2001–2002)
  • Բժշկական կենտրոն (2004)
  • Լոս Սեռանո (Los Serrano) (2005)
  • Փոքր ընտանեկան սպանություններ (2006)
  • Հայելի (2007)
  • Իմ թուլացած ձեռքը հարվածում է դռանը (2007)
  • Սպիտակ ձեռնոց (2008)
  • Խենթ շներ (2012)
  • Նավը (2013)
  • Զրո պատմության մեջ (2018)
  • Կատարյալ կյանք (2019)

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վինձորի ուրախ կանայք

Կարճամետրաժ ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուրվականի սպառնալիք
  • Ո՞վ է
  • Առանձնացված սենյակներ
  • Կանաչ շարֆը
  • Երբ է ձեր ծննդյան օրը

Երաժշտական տեսանյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քին նվագախումբ - «Անջատված»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.allocine.fr/personne/fichepersonne_gen_cpersonne=103931.html
  2. 2,0 2,1 2,2 «Leticia Dolera, Entrevistas deportivas en AS.com». AS.com. 2008 թ․ դեկտեմբերի 16. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 6-ին.
  3. Palmarés del 18 Festival de Málaga. Cine Español Արխիվացված 2020-08-12 Wayback Machine in festivaldemalaga.com
  4. "Se nos llama putas si gozamos de nuestra sexualidad o monjas cuando decimos no" Արխիվացված 2018-02-27 Wayback Machine in cadenaser.com
  5. Aina Clotet denuncia que Leticia Dolera no la contrató para su serie por estar embarazada in elpais.com
  6. ‘Vida perfecta’, de Leticia Dolera: Feminismo para principiantes in elpais.com (es)
  7. Leticia Dolera y el director Paco Plaza, un matrimonio enamorado de vacaciones en Menorca in hola.com

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լետիսիա Դոլերա» հոդվածին։