Լետիսիա Դոլերա
| Լետիսիա Դոլերա Leticia Dolera | |
|---|---|
Դոլերան 2017 թվականի Գոյա մրցանակին | |
| Ծնվել է | 1981 թվականի հոկտեմբերի 23-ին (39 տարեկանում) |
| Ծննդավայր | Բարսելոնա, Կատալոնիա, Իսպանիա |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | Իսպանացի |
| Մասնագիտություն | Դերասան |
| Գործունեություն | 2001 թվականից–մինչ օրս |
| Ամուսին | Պակո Պլասա |
| Պարգևներ և մրցանակներ | |
Լետիսիա Դոլերա (հոկտեմբերի 23, 1981[3], Բարսելոնա, Իսպանիա), իսպանացի դերասանուհի։ Ծնվել է Բարսելոնայում, Կատալոնիայում, Իսպանիայում։ Նա առավել հայտնի է իր իսպանական REC 3: Genesis սարսափ ֆիլմում Կլարայի դերերով, Թերեզա 2003 թվականին «Պատկերացնելով Արգենտինան» ֆիլմում, և որպես Կարմեն՝ «Խենթ շներ» բրիտանական հեռուստասերիալում։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա կարիերան սկսվել է «Դասի ավարտից հետո» (Al salir de clase) սերիալով[4], որում նա խաղացել է Անժելայի դերը 2000–ից 2002 թվականներին։
Այդտեղից, սկսել է հաջող կինոյի կարիերան այնպիսի վերնագրերով, ինչպիսիք են «Մահճակալի մյուս կողմը» (El otro lado de la cama)[4], «Պատկերացնելով Արգենտինան», «Սեմեն, մի սիրո պատմություն» Imagining Argentina, (Semen, una historia de amor)[4], և «Սրճարան ցանկացած անկյունում» (Un café en cualquier esquina), ֆիլմ, որը երեք անվանկարգեր է ստացել «Independent Spirit Awards» մրցանակաբաշխության ժամանակ։
2012 թվականին, նկարահանվել է REC սերիալի երկրորդ մասում՝ քննադատական գնահատանքի արժանանալով իր դերակատարման համար։
Մեծ Բրիտանիայում նա առավել հայտնի է Կարմենի կերպարը մարմնավորելով Sky հեռուստասերիալում, «Խենթ շներ» ֆիլմում (2012–ից 2014 թվականներին)։
2015 թվականին գրել և նկարահանել է «Նորմալ մարդ լինելու պահանջները» ֆիլմը[5]։
2018 թվականի փետրվարին հրատարակել է ֆեմինshe published the book about feminism Morder la manzana. La revolución será feminista o no será.[6]
2018-ի փետրվարին նա հրատարակեց ֆեմինիզմի մասին «Morder la manzana․ La revolución será feminista o no será» գիրքը։
Վիճաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի նոյեմբերին, դերասանուհի Այնա Քլոթետը թվիթերում պարսավել է այն մասին, որ Դոլերան որոշել է իրեն չվարձել այն սերիալների համար, որոնք նա է նկարահանել, որովհետև Քլոթետը հղի էր։ Սա հակասական էր, քանի որ Դոլերան հայտնի ֆեմինիստ և ակտիվիստ է[7]։
2019 թվականի հոկտեմբերին «Movistar+ »–ում տեղի է ունեցել «Կատարյալ կյանք» (Vida perfecta) հեռուստասերիալի պրեմիերան՝ նկարահանված և բեմադրված իր կողմից, որը դրական արձագանք է ստացել քննադատներից[8]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացել է իսպանացի ռեժիսոր Պլայո Պլասայի հետ[9]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քնած գեղեցկուհիներ (2001)
- Մահճակալի մյուս կողմը (2002)
- Կատվի համբույրներ (2003)
- Կայսեր կինը (2003)
- Պատկերացնելով Արգենտինան (2003)
- Սեմեն, մի սիրո պատմություն (2005)
- Սրճարան ցանկցացած անկյունում(2005)
- Ենթադրություններ (2007)
- Մահվան պատկեր (2008)
- Աստղային ժամ (2008)
- Քո պատուհանից իմ պատուհանը (2011)
- REC 3: Genesis (2012)
- Վերջին օրերը (2013)
- Նորմալ մարդ լինելու պահանջները (2015)
- Հարսնացուն (2015)
- Վերոնիկա (2017)
- Ի՞նչ եք խաղում (2019)
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խաթ հեռուստատեսություն (Xat.Tv)
- Դասից հետո (2001–2002)
- Բժշկական կենտրոն (2004)
- Լոս Սեռանո (Los Serrano) (2005)
- Փոքր ընտանեկան սպանություններ (2006)
- Հայելի (2007)
- Իմ թուլացած ձեռքը հարվածում է դռանը (2007)
- Սպիտակ ձեռնոց (2008)
- Խենթ շներ (2012)
- Նավը (2013)
- Զրո պատմության մեջ (2018)
- Կատարյալ կյանք (2019)
Թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վինձորի ուրախ կանայք
Կարճամետրաժ ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուրվականի սպառնալիք
- Ո՞վ է
- Առանձնացված սենյակներ
- Կանաչ շարֆը
- Երբ է ձեր ծննդյան օրը
Երաժշտական տեսանյութեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քին նվագախումբ - «Անջատված»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Blanc J. AlloCiné (ֆր.) — 1993.
- ↑ https://www.ara.cat/gent/famosos/aquestes-son-100-dones-mes-influents-catalunya-segons-forbes_1_5403652.html
- ↑ Internet Movie Database — 1990.
- 1 2 3 «Leticia Dolera, Entrevistas deportivas en AS.com». AS.com. 2008 թ․ դեկտեմբերի 16. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ Palmarés del 18 Festival de Málaga. Cine Español Արխիվացված 2020-08-12 Wayback Machine in festivaldemalaga.com
- ↑ "Se nos llama putas si gozamos de nuestra sexualidad o monjas cuando decimos no" Արխիվացված 2018-02-27 Wayback Machine in cadenaser.com
- ↑ Aina Clotet denuncia que Leticia Dolera no la contrató para su serie por estar embarazada in elpais.com
- ↑ ‘Vida perfecta’, de Leticia Dolera: Feminismo para principiantes in elpais.com (es)
- ↑ Leticia Dolera y el director Paco Plaza, un matrimonio enamorado de vacaciones en Menorca in hola.com
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Leticia Dolera Internet Movie Database կայքում
- https://www.allmovie.com/artist/p372850 https://en.wikipedia.org/wiki/AllMovie կայքում
- https://www.rottentomatoes.com/celebrity/leticia_dolera https://en.wikipedia.org/wiki/Rotten_Tomatoes կայքում
- Digital interview - July 2007 (իսպաներեն)
- Blog on Leticia Dolera's (իսպաներեն)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լետիսիա Դոլերա» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||