Լեոնիդ Խաչիյան
Լեոնիդ Խաչիյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 3, 1952[1] Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | ապրիլի 29, 2005[1] (52 տարեկան) Նյու Ջերսի, ԱՄՆ բնական մահով |
Բնակության վայր(եր) | Ռուսաստան |
Քաղաքացիություն | Հայաստան և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, համակարգչային գիտնական և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Ռատգերսի համալսարան և Կոռնելի համալսարան |
Գործունեության ոլորտ | կիրառական մաթեմատիկա և Դիսկրետ մաթեմատիկա |
Ալմա մատեր | ՄՖՏԻ-ի կառավարման և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ |
Եղել է գիտական ղեկավար | Khaled M. Elbassioni?[2] |
Պարգևներ | |
Երեխա(ներ) | Anna Khachiyan? |
Լեոնիդ Հենրիկի Խաչիյան (ռուս.՝ Леонид Генрихович Хачиян, մայիսի 3, 1952[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 29, 2005[1], Նյու Ջերսի, ԱՄՆ), հայազգի խորհրդային և ամերիկյան գիտնական-մաթեմատիկոս։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաչիյանի պապը ապրել է Ղարաբաղում[4]։ 9 տարեկան հասակում ծնողների հետ տեղափոխվել է Մոսկվա։ 1974 թվականին ավարտել է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի կառավարման և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը[5]։ 1978 թվականին պաշտպանել է գիտական ատենախոսություն, իսկ 1984 թվականին՝ դոկտորական։ Աշխատել է ԽՍՀՄ ԳԱ-ի Հաշվողական կենտրոնում և Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտում։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեոնիդ Խաչիյանն առաջինն էր, ով առաջարկեց պոլինոմիալ ալգորիթմ գծային ծրագրավորման խնդիրների լուծման համար, որը էլիպսոիդների մեթոդի տարատեսակներից մեկն էր։ Չնայած նրան, որ այդ ալգորիթմը կիրառելի չեղավ բարձր բազմանդամության պատճառով, ունեցավ տեսական մեծ նշանակություն։ Բացի այդ, այն մեծ հետաքրքրություն առաջացրեց գծային ծրագրավորման ոլորտի խնդիրների նոր լուծումների համար։ 1982 թվականին Խաչիյանին պարգևատրեցին Ֆալկերսոնի մրցանակով՝ դիսկրետ մաթեմատիկայում առաջավոր աշխատությունների համար։
1989 թվականից ապրել և աշխատել է ԱՄՆ-ում։ 1989 թվականին Կոռնելի համալսարանում զբաղեցրել է հրավիրված պրոֆեսորի պաշտոնը։ 1990 թվականից մինչև կյանքի վերջն աշխատել է Ռատգերսի համալսարանում։ ԱՄՆ-ում Խաչինյանը շարունակում է զբաղվել հետազոտական աշխատանքներով, որոնցով զբաղվել էր ժամանակին։ Բահման Քալանթարի հետ միասին գրել է մի քանի հոդվածներ։
2008 թվականի հունիսին «Դիսկրետ կիրառական մաթեմատիկա» ամսագիրը նվիրված էր Լ. Հ. Խաչյանի հիշատակին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ https://www.ams.org/prizes-awards/pabrowse.cgi?parent_id=17
- ↑ Recalling Leo, by Vladimir Gurvich, RUTCOR, Rutgers University, 14 February 2008(չաշխատող հղում)
- ↑ «Выпускники ФУПМ МФТИ 1974 года». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 21-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- DBLP: Leonid Khachiyan.
- In Memoriam: Leonid Khachiyan from the Computer Science Department, Rutgers University.
- SIAM news: Leonid Khachiyan, 1952–2005: An Appreciation.
- The Mathematics Genealogy Project: Leonid Khachiyan.
- New York Times : Obituary.
|
- Մայիսի 3 ծնունդներ
- 1952 ծնունդներ
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 29 մահեր
- 2005 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ մաթեմատիկոսներ
- Մաթեմատիկոսներ այբբենական կարգով
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի շրջանավարտներ
- 20-րդ դարի ամերիկացի մաթեմատիկոսներ
- 21-րդ դարի ամերիկացի մաթեմատիկոսներ