Լեոնիդ Խաչիյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լեոնիդ Խաչիյան
Ծնվել էմայիսի 3, 1952(1952-05-03)[1]
Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էապրիլի 29, 2005(2005-04-29)[1] (52 տարեկանում)
Նյու Ջերսի, ԱՄՆ
բնական մահով
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգությունամերիկահայ
Մասնագիտությունմաթեմատիկոս, համակարգչային գիտնական և համալսարանի պրոֆեսոր
Հաստատություն(ներ)Ռատգերսի համալսարան և Կորնելի համալսարան
Գործունեության ոլորտկիրառական մաթեմատիկա և Դիսկրետ մաթեմատիկա
Ալմա մատերQ42952392?
ՊարգևներՖալկերսոնի մրցանակ և Համամիութենական Լենինյան Կոմերիտմիության Մրցանակներ
Երեխա(ներ)Anna Khachiyan?

Լեոնիդ Հենրիկի Խաչիյան (ռուս.՝ Леонид Генрихович Хачиян, մայիսի 3, 1952(1952-05-03)[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 29, 2005(2005-04-29)[1], Նյու Ջերսի, ԱՄՆ), հայազգի խորհրդային և ամերիկյան գիտնական-մաթեմատիկոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչիյանի պապը ապրել է Ղարաբաղում[2]։ 9 տարեկան հասակում ծնողների հետ տեղափոխվել է Մոսկվա։ 1974 թվականին ավարտել է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի կառավարման և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը[3]։ 1978 թվականին պաշտպանել է գիտական ատենախոսություն, իսկ 1984 թվականին՝ դոկտորական։ Աշխատել է ԽՍՀՄ ԳԱ-ի Հաշվողական կենտրոնում և Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտում:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեոնիդ Խաչիյանն առաջինն էր, ով առաջարկեց պոլինոմիալ ալգորիթմ գծային ծրագրավորման խնդիրների լուծման համար, որը էլիպսոիդների մեթոդի տարատեսակներից մեկն էր։ Չնայած նրան, որ այդ ալգորիթմը կիրառելի չեղավ բարձր բազմանդամության պատճառով, ունեցավ տեսական մեծ նշանակություն: Բացի այդ, այն մեծ հետաքրքրություն առաջացրեց գծային ծրագրավորման ոլորտի խնդիրների նոր լուծումների համար: 1982 թվականին Խաչիյանին պարգևատրեցին Ֆալկերսոնի մրցանակով՝ դիսկրետ մաթեմատիկայում առաջավոր աշխատությունների համար:

1989 թվականից ապրել և աշխատել է ԱՄՆ-ում: 1989 թվականին Կոռնելի համալսարանում զբաղեցրել է հրավիրված պրոֆեսորի պաշտոնը: 1990 թվականից մինչև կյանքի վերջն աշխատել է Ռատգերսի համալսարանում։ ԱՄՆ-ում Խաչինյանը շարունակում է զբաղվել հետազոտական աշխատանքներով, որոնցով զբաղվել էր ժամանակին: Բահման Քալանթարի հետ միասին գրել է մի քանի հոդվածներ:

2008 թվականի հունիսին «Դիսկրետ կիրառական մաթեմատիկա» ամսագիրը նվիրված էր Լ. Հ. Խաչյանի հիշատակին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]