Լեո Միլոնաս
Լեո Միլոնաս անգլ.՝ E. Leo Milonas | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 23, 1936 |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | հունվարի 1, 2024 (87 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | Հունական ուղղափառ եկեղեցի |
Կրթություն | Բրուքլինի իրավաբանական դպրոց |
Գիտական աստիճան | իրավունքի բակալավր |
Մասնագիտություն | փաստաբան և դատավոր |
E. Leo Milonas Վիքիպահեստում |
Իլիաս Լեո Միլոնաս (անգլ.՝ Elias Leo Milonas, հոկտեմբերի 23, 1936, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հունվարի 1, 2024, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի փաստաբան, որը դատավոր է աշխատել Նյու Յորք նահանգում (1972-1998)։ Նյու Յորք քաղաքի փաստաբանական պալատի նախագահ (2002-2004), «Pillsbury» իրավաբանական ընկերության գործընկեր (1999 թվականից)[1]։ Ամերիկյան փաստաբանների ասոցիացիայի անդամ է[2]։ Սուրբ Անդրեաս առաքյալի միաբանության անդամ, կրում է Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքության նոմոֆիլակոսի արքոնտի տիտղոս[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է հույն ներգաղթյալի ընտանիքում։ Նրա հայրը ռեստորանատեր էր Հարլեմում (Նյու Յորք)[2][4]։ Ավարտել է Նյու Յորքի Քաղաքային քոլեջը (1957) և Բրուքլինի իրավաբանական դպրոցը իրավագիտության բակալավրոսի աստիճանով (1960)[1]։ 1960-1972 թվականներին զբաղվել է իրավաբանական պրակտիկայով։ 1972 թվականի դեկտեմբերին Միլոնասը սկսել է աշխատել Նյու Յորքի քրեական դատարանում։ 1976-1978 թվականներին եղել է Նյու Յորք նահանգի Գերագույն դատարանի դատավորի պաշտոնակատար։ 1978-1979 թվականներին՝ Նյու Յորք նահանգի Գերագույն դատարանի դատավոր։ 1979-1981 թվականներին նա աշխատել է Նյու Յորք քաղաքի դատարանների կառավարչի տեղակալի պաշտոնում։ 1982-1993 և 1996-1998 թվականներին Միլոնասը Նյու Յորքի Գերագույն դատարանի վճռաբեկ բաժնի կրտսեր դատավոր էր (առաջին դատական դեպարտամենտ)։ 1993-1995 թվականներին նա Նյու Յորք նահանգի դատարանների կառավարիչն էր։
1999 թվականից գործընկեր է «Pillsbury» իրավաբանական ընկերությունում։ Նա մասնագիտանում է առևտրային բարդ դատավարությունների, բողոքների և վեճերի այլընտրանքային կարգավորման ոլորտում։ Նրա հաճախորդներն են «General Electric», «Viacom», «Pfizer», «Schering-Plough», «Bombardier», «Deutsche Bank», «BNY Mellon», «Marubeni America Corp.», «American Express», «Petróleos de Venezuela, SA» և «The Bank of Cyprus» ընկերությունները[1][5]։
2003 թվականից Միլոնասը Նահանգների դատարանների ազգային կենտրոնի (NCSC) տնօրենների խորհրդի անդամ է։ 1974-1980 թվականներին եղել է այդ կազմակերպության անդամ[2]։
Իրավագիտության ոլորտում բազմաթիվ հեղինակավոր պարգևների և մրցանակների դափնեկիր է[1]։
Ակտիվորեն ներգրավված է բազմաթիվ քաղաքացիական և կառավարական հաստատությունների գործունեության մեջ։ «Legal Aid Society», «Fund for Modern Courts», «New York Urban League», «Fund for the City of New York», «Judges & Lawyers Breast Cancer Alert» և այլ կազմակերպությունների անդամ է[1][6]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է Հելենի հետ, նրանք ունեն երկու երեխա[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 «The Honorable E. Leo Milonas». Pillsbury.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «E. Leo Milonas». nycourts.gov.
- ↑ «The Archon». Архонты Вселенского Патриархата. 2008. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ Carmody, Deirdre (1972 թ․ դեկտեմբերի 29). «Three Represent 'New Breed' of Judges». The New York Times.
- ↑ «E. Leo Milonas». Newton Arbitration. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «E Milonas». Bloomberg.