Լենա Զավարոնի
Լենա Զավարոնի | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 4, 1963 Գրինոկ, Ռենֆրեյշիր, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Մահացել է | հոկտեմբերի 1, 1999 (35 տարեկան) Rothesay, Արգայլ ընդ Բյութ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | երգչուհի |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Stax Records և Philips Records |
Կրթություն | Թատերական արվեստի Իտալիա Կոնտի ակադեմիա |
Կայք | lenazavaroni.com |
Lena Zavaroni Վիքիպահեստում |
Լենա Հիլդա Զավարոնի (անգլ.՝ Lena Hilda Zavaroni, նոյեմբերի 4, 1963, Գրինոկ, Ռենֆրեյշիր, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն - հոկտեմբերի 1, 1999, Rothesay, Արգայլ ընդ Բյութ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի երգչուհի և հաղորդավար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Լենա Հիլդա Զավարոնին ծնվել է 1963 թվականի նոյեմբերի 4-ին Գրինոքում (Ինվերքլայդ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն) Վիկտոր Զավարոնիի և Հիլդա Զավարոնիի ընտանիքում (1989 թվականին մահացել է տրանկվիլիզատորների ազդեցության տակ)։ Զավարոնի ազգանունը իտալական է, նրա էմիգրանտ պապը իտալացի[1][2] էր։
1973 թվականի ամռանը Լենան հայտնաբերվեց պրոդյուսեր Թոմի Սքոթի կողմից, ով հանգստանում էր Ռոտսեյ քաղաքում, այնտեղ ապրում էր Զավարոնին։ Թոմին լսեց Լենայի երգեցողությունը աղջկա հոր և քեռիի խմբում։ Լենայի պրոդյուսերը դարձավ Դորոի Սոլոմոնը[2]։
1974—1982 տարիների ընթացքում Լենան թողարկել է 7 սոլո ալբոմ՝ «Ma! He’s Making Eyes at Me» (1974), «If My Friends Could See Me Now» (1974), «The Lena Zavaroni Collection» (1975), «Presenting Lena Zavaroni» (1978), «Songs Are Such Good Things» (1980), «Lena Zavaroni And Her Music» (1981) և «Hold Tight, It’s Lena» (1982):
Լենան Բոնի Լանգֆորդի մոտ ընկերուհին էր, ում հետ նա մասնակցել է «Lena and Bonnie» հեռուստատեսային շոուին։
Անձնական կյանք, հիվանդություն և մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկսած 13 տարեկանից Լենան տառապել է նյարդային անորեքսիայով։ Զավարոնին իր հիվանդությունը բացատրում էր նրանով, որ շոուբիզնեսում շատ են ճնշում ավելորդ քաշի պատճառով, նա անընդհատ նիհարում էր, որպեսզի կարողանա բեմական հագուստ կրել։
1989 թվականին Լենան ամուսնացել է համակարգչային խորհրդատու Փիթեր Ուայլթշիրի հետ, նույն թվականին տրանկվիլիզատորների գերդոզավորումից մահացել է Լենա Հիլդի մայրը։ 1991 թվականին ամուսնու հետ բաժանվելուց հետո Լենան տեղափոխվեց Բրիտանիայի Հոդսոն քաղաք, որպեսզի ապրի հոր և խորթ մորը մոտ։
Այս ամբողջ ընթացքում Լենան հիվանդ էր և անհաջող բուժվում էր նյարդային անորեքսիայից, ինչը, ի վերջո, իր հոգեբանական վիճակն էր։
1999 թվականի սեպտեմբերին Լենան վիրահատվել էր, որը փոքր ինչ թեթևացրել էր նրա վիճակը և նա նույնիսկ սկսել էր մտածել բեմ վերադառնալու մասին։ Չնայած հաջող վիրահատության, դրանից 3 շաբաթ անց Զավարոնիի մոտ սկսել էր զարգանալ կրծքային վարակ։ 1999 թվականի հոկտեմբերի 1-ին 36-րդ տարեդարձից առաջ Լենան մահացել է թոքաբորբից (Արգայլ ընդ Բյուտ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիա)։ Բազմաթիվ խնդիրների և հիվանդության պատճառով երգչուհին մահանալիս կշռվում էր 32 կիլոգրամ[1][3][4]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1974` «Ma! He’s Making Eyes at Me»
- 1974` «If My Friends Could See Me Now»
- 1975` «The Lena Zavaroni Collection»
- 1978` «Presenting Lena Zavaroni»
- 1980` «Songs Are Such Good Things»
- 1981` «Lena Zavaroni And Her Music» (1981)
- 1982` «Hold Tight, It’s Lena»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 BBC News. Child star Lena dies at 35 Retrieved 21 April 2006
- ↑ 2,0 2,1 Lena Zavaroni biography. Արխիվացված 2011-07-16 Wayback Machine Retrieved 21 April 2006
- ↑ BBC News. Inquest told of star’s suicide threat Retrieved 21 April 2006
- ↑ «Lena Zavaroni». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 6-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լենա Զավարոնի (անգլ.) Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լենա Զավարոնի» հոդվածին։ |
|