Լենա Զավարոնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լենա Զավարոնի
Lena Zavaroni (1974).jpg
Ծնվել էնոյեմբերի 4, 1963(1963-11-04)[1]
Գրինոկ, Ռենֆրեյշիր, Միացյալ Թագավորություն
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մահացել էհոկտեմբերի 1, 1999(1999-10-01)[1] (35 տարեկան)
Rothesay, Argyll and Bute, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն
Մասնագիտություներգչուհի
Երգչաձայնմեցցո-սոպրանո
Գործիքներվոկալ
ԼեյբլStax Records
ԿրթությունԹատերական արվեստի Իտալիա Կոնտի ակադեմիա
Կայքlenazavaroni.com
Lena Zavaroni Վիքիպահեստում

Լենա Հիլդա Զավարոնի (անգլ.՝ Lena Hilda Zavaroni, նոյեմբերի 4, 1963(1963-11-04)[1], Գրինոկ, Ռենֆրեյշիր, Միացյալ Թագավորություն - հոկտեմբերի 1, 1999(1999-10-01)[1], Rothesay, Argyll and Bute, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի երգչուհի և հաղորդավար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լենա Հիլդա Զավարոնին ծնվել է 1963 թվականի նոյեմբերի 4-ին Գրինոքում (Ինվերքլայդ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն) Վիկտոր Զավարոնիի և Հիլդա Զավարոնիի ընտանիքում (1989 թվականին մահացել է տրանկվիլիզատորների ազդեցության տակ)։ Զավարոնի ազգանունը իտալական է, նրա էմիգրանտ պապը իտալացի[2][3] էր։

1973 թվականի ամռանը Լենան հայտնաբերվեց պրոդյուսեր Թոմի Սքոթի կողմից, ով հանգստանում էր Ռոտսեյ քաղաքում, այնտեղ ապրում էր Զավարոնին։ Թոմին լսեց Լենայի երգեցողությունը աղջկա հոր և քեռիի խմբում։ Լենայի պրոդյուսերը դարձավ Դորոի Սոլոմոնը[3]։

1974—1982 տարիների ընթացքում Լենան թողարկել է 7 սոլո ալբոմ՝ «Ma! He’s Making Eyes at Me» (1974), «If My Friends Could See Me Now» (1974), «The Lena Zavaroni Collection» (1975), «Presenting Lena Zavaroni» (1978), «Songs Are Such Good Things» (1980), «Lena Zavaroni And Her Music» (1981) և «Hold Tight, It’s Lena» (1982):

Լենան Բոնի Լանգֆորդի մոտ ընկերուհին էր, ում հետ նա մասնակցել է «Lena and Bonnie» հեռուստատեսային շոուին։

Անձնական կյանք, հիվանդություն և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսած 13 տարեկանից Լենան տառապել է նյարդային անորեքսիայով։ Զավարոնին իր հիվանդությունը բացատրում էր նրանով, որ շոուբիզնեսում շատ են ճնշում ավելորդ քաշի պատճառով, նա անընդհատ նիհարում էր, որպեսզի կարողանա բեմական հագուստ կրել։

1989 թվականին Լենան ամուսնացել է համակարգչային խորհրդատու Փիթեր Ուայլթշիրի հետ, նույն թվականին տրանկվիլիզատորների գերդոզավորումից մահացել է Լենա Հիլդի մայրը։ 1991 թվականին ամուսնու հետ բաժանվելուց հետո Լենան տեղափոխվեց Բրիտանիայի Հոդսոն քաղաք, որպեսզի ապրի հոր և խորթ մորը մոտ։

Այս ամբողջ ընթացքում Լենան հիվանդ էր և անհաջող բուժվում էր նյարդային անորեքսիայից, ինչը, ի վերջո, իր հոգեբանական վիճակն էր։

1999 թվականի սեպտեմբերին Լենան վիրահատվել էր, որը փոքր ինչ թեթևացրել էր նրա վիճակը և նա նույնիսկ սկսել էր մտածել բեմ վերադառնալու մասին։ Չնայած հաջող վիրահատության, դրանից 3 շաբաթ անց Զավարոնիի մոտ սկսել էր զարգանալ կրծքային վարակ։ 1999 թվականի հոկտեմբերի 1-ին 36-րդ տարեդարձից առաջ Լենան մահացել է թոքաբորբից (Արգայլ ընդ Բյուտ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիա)։ Բազմաթիվ խնդիրների և հիվանդության պատճառով երգչուհին մահանալիս կշռվում էր 32 կիլոգրամ[2][4][5]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1974` «Ma! He’s Making Eyes at Me»
  • 1974` «If My Friends Could See Me Now»
  • 1975` «The Lena Zavaroni Collection»
  • 1978` «Presenting Lena Zavaroni»
  • 1980` «Songs Are Such Good Things»
  • 1981` «Lena Zavaroni And Her Music» (1981)
  • 1982` «Hold Tight, It’s Lena»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Find A Grave — 1995.
  2. 2,0 2,1 BBC News. Child star Lena dies at 35 Retrieved 21 April 2006
  3. 3,0 3,1 Lena Zavaroni biography. Archived 2011-07-16 at the Wayback Machine. Retrieved 21 April 2006
  4. BBC News. Inquest told of star’s suicide threat Retrieved 21 April 2006
  5. «Lena Zavaroni»։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-13-ին։ Վերցված է 2019-07-06 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]