Լեդի Գալերա
Լեդի Գալերա | |
---|---|
[[Պատկեր:|280px|]] ' | |
նյութ | գիպս |
բարձրություն | 18,5 սանտիմետր |
լայնություն | 12 սանտիմետր |
խորություն | 13 սանտիմետր |
ստեղծվել է | մ.թ.ա. 7-րդ դար |
Լեդի Գալերա, Կինը Գալերայից (իսպ.՝ Dama de Galera), կնոջ գիպսե ֆիգուր, ստեղծվել է մ.թ.ա. 7-րդ դարում և մարմնավորում է Մերձավոր Արևելքի աստվածուհի Աստրատային։ Գտնվում է Մադրիդի ազգային հնագիտական թանգարանում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեդի Գալերան ստեղծվել է փյունիկյան ժամանակաշրջանում։ Նա նստած է երկու սֆինքսների վրա, ձեռքերում պահել է թասը, որտեղ լցվում է նրա կրծքերից հոսող ջուրը։ Մազերը և հագուստը հին եգիպտական ոճով են, տոկուն ու ամրակազմ մարմինը հիշեցնում է Միջագետքի արձանները։ Այն մինչև թաղման ծիսակարգի ժամանակ հողում հայտնվելը հավանաբար եղել է սուրբ առարկա, որը փոխանցվել է սերնդե սերունդ։
Արձանիկը գտնվել է նախկինում Տուտուգի կոչվող իսպանական Գալերա քաղաքում։ Մոտակայքում է գտնվում Cerro del Real-ը, իբերացիների Necropolis of Tutugi-ը, որը կարևոր հնագիտական վայր է, որտեղ կան տարբեր թագավորների գերեզմաններ, որոնք ուղղանկյունաձև են՝ պատված շրջանաձև բլուրով, որին հասնելու համար պետք է անցել երկար միջանցքով։ Այս գերեզմաններում հայտնաբերվել են փյունիկյան, հունական, իբերիական սկահակներ, զարդեր, զենքեր, կահույք, կավե և գիպսե ֆիգուրներ, որոնք թվագրվում են մ. թ. ա. 3-6 դդ[1][2]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ARTEHISTORIA.COM Արխիվացված 2009-04-05 Wayback Machine