Լեդի Գալերա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեդի Գալերա
[[Պատկեր:
|280px|]]
'
նյութգիպս
բարձրություն18,5 սանտիմետր
լայնություն12 սանտիմետր
խորություն13 սանտիմետր
ստեղծվել էմ.թ.ա. 7-րդ դար

Լեդի Գալերա, Կինը Գալերայից (իսպ.՝ Dama de Galera), կնոջ գիպսե ֆիգուր, ստեղծվել է մ.թ.ա. 7-րդ դարում և մարմնավորում է Մերձավոր Արևելքի աստվածուհի Աստրատային։ Գտնվում է Մադրիդի ազգային հնագիտական թանգարանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեդի Գալերան ստեղծվել է փյունիկյան ժամանակաշրջանում։ Նա նստած է երկու սֆինքսների վրա, ձեռքերում պահել է թասը, որտեղ լցվում է նրա կրծքերից հոսող ջուրը։ Մազերը և հագուստը հին եգիպտական ոճով են, տոկուն ու ամրակազմ մարմինը հիշեցնում է Միջագետքի արձանները։ Այն մինչև թաղման ծիսակարգի ժամանակ հողում հայտնվելը հավանաբար եղել է սուրբ առարկա, որը փոխանցվել է սերնդե սերունդ։

Արձանիկը գտնվել է նախկինում Տուտուգի կոչվող իսպանական Գալերա քաղաքում։ Մոտակայքում է գտնվում Cerro del Real-ը, իբերացիների Necropolis of Tutugi-ը, որը կարևոր հնագիտական վայր է, որտեղ կան տարբեր թագավորների գերեզմաններ, որոնք ուղղանկյունաձև են՝ պատված շրջանաձև բլուրով, որին հասնելու համար պետք է անցել երկար միջանցքով։ Այս գերեզմաններում հայտնաբերվել են փյունիկյան, հունական, իբերիական սկահակներ, զարդեր, զենքեր, կահույք, կավե և գիպսե ֆիգուրներ, որոնք թվագրվում են մ. թ. ա. 3-6 դդ[1][2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]