Լեա Սալամե
Լեա Սալամե ֆր.՝ Léa Salamé | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 27, 1979[1] (45 տարեկան) |
Ծննդավայր | Բեյրութ, Լիբանան[1] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա և Լիբանան |
Կրոն | Մարոնիական կաթոլիկ եկեղեցի |
Կրթություն | Էլզասի դպրոց, Պանթեոն-Ասսաս համալսարան[2], Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ[1], Նյու Յորքի համալսարան[1] և Lycée Saint-Louis-de-Gonzague? |
Մասնագիտություն | լրագրող, հեռուստահաղորդավարուհի և ռադիոհաղորդավար |
Աշխատավայր | CNews[3], Հանրային Սենատ[1], France 24[1], France 2 և France Inter |
Ամուսին | Ռաֆայել Գլյուկսման |
Ծնողներ | հայր՝ Ghassan Salamé?[3] |
Léa Salamé Վիքիպահեստում |
Հալա Սալամե (ֆր.՝ Hala Salamé), հայտնի է որպես Լեա Սալամե (ֆր.՝ Léa Salamé, հոկտեմբերի 27, 1979[1], Բեյրութ, Լիբանան[1]), ծագումով լիբանանցի, հայկական արմատներով ֆրանսիացի լրագրող։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հալա Սալամեն Լիբանանի մշակույթի նախկին նախարար և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանի նախկին հատուկ խորհրդական Ղասան Սալամեի դուստրն է[4]։ Նրա մայրը՝ հայազգի Մերի Պողոսյանը, ադամանդագործներ Ժան և Ալբերտ Պողոսյանների քույրն է[4]։ Նա ընտանիքի հետ փախել է Լիբանանում տեղի ունեցած պատերազմից, 5 տարեկանում հաստատվել է Փարիզում[5] և 11 տարեկանում ստացել ֆրանսիական քաղաքացիություն[6]։
Լեա Սալամեն իրավաբանություն է սովորել Պարթենոն-Ասաս համալսարանում և Քաղաքական հետազոտությունների ինստիտուտում[6]։ Նա մեկ տարի անցկացրել է Նյու Յորքի համալսարանում, որտեղ վիրավորվել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների ժամանակ[5]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սալամեն իր կարիերան Ժան-Պիեռ Էլկաբախի հետ սկսել է որպես պրակտիկանտ La Chaîne parlementaire հեռուստաալիքում[7]։ 2006 թվականի սեպտեմբերին նա սկսել է աշխատել ֆրանսիական նորաստեղծ միջազգային լրատվական France 24 հեռուստաալիքում[4]։
Սալամեն միացել է i>Télé-ին 2010 թվականի վերջին և քաղաքական շոու վարել 2012 թվականի Ֆրանսիայի նախագահական ընտրությունների համատեքստում։ 2011 թվականի սեպտեմբերից սկսած՝ նա Մարկ Ֆովելի հետ վարում էր երեկոյան լուրերը, իսկ 2012 թվականի սեպտեմբերին՝ քաղաքական բանավեճի հաղորդաշար։ Հաջորդ տարի նա որպես մեկնաբան Էրիկ Զեմուրի և Նիկոլաս Դոմենախի հետ վարել է Ça se dispute բանավեճը[5]։
2014 թվականի օգոստոսին Սալամեն փոխարինել է Նատաշա Պոլոնիին[8] մեկնաբանների դուետում, որը ստեղծվել էր Այմերիկ Կարոնի հետ[9], այնուհետև Յան Մոյսի հետ վարել է Լորան Ռուկիեի «On n'est pas couché» շոուն, որը հեռարձակվել է France 2-ով։ 2016 թվականի մայիսին նա հայտարարել է, որ 2016 թվականի սեպտեմբերից Դավիդ Պույադասի հետ սկսելու է վարել քաղաքական շոու 2017 թվականի Ֆրանսիայի նախագահական ընտրությունների համատեքստում[10]։
2014 թվականի օգոստոսից Սալամեն վարում է առավոտյան 7:50 հարցազրույցը France Inter-ի առավոտյան շոուում[11]։ 2015 թվականի դեկտեմբերից նա նաև բարձր մակարդակի հարցազրույցներ է անցկացրել GQ-ի ֆրանսիական հրատարակության համար։
2016 թվականի ապրիլի 14-ին, երբ Դավիդ Պույադասի հետ հարցազրույց էր վերցրել նախագահ Ֆրանսուա Օլանդից «Dialogues citoyens on France 2» հաղորդաշարում, Լեա Սալամեն նախագահ Օլանդին, որը փախստականների մասին մեկնաբանություն էր անում, պատասխանել է. «Դուք կատակո՞ւմ եք», ինչը բազմաթիվ արձագանքներ է առաջացրել սոցիալական ցանցերում[4]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Տարվա կին 2014» ֆրանսիական GQ հրատարակության կողմից[12]
- «2015 թվականի տարվա լավագույն հարցազրույցավար» (Prix Philippe-Caloni)[13]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 https://www.lemonde.fr/culture/article/2014/05/16/lea-salame-l-intrepide_4420231_3246.html
- ↑ http://www.leparisien.fr/tv/on-n-est-pas-couche-lea-salame-succede-a-natacha-polony-10-06-2014-3912057.php
- ↑ 3,0 3,1 3,2 Léa Salamé, la nouvelle chroniqueuse d'On n'est pas couché qui n'a "peur de rien" (ֆր.) // L'Express — 2014. — ISSN 0014-5270; 2491-4282
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Weickert, Clio (2016 թ․ ապրիլի 15). «Impertinente, exigeante et "virevoltante", le style Léa Salamé». 20 Minutes (ֆրանսերեն).
- ↑ 5,0 5,1 5,2 Constant, Alain (2014 թ․ մայիսի 16). «Léa Salamé, l'intrépide». Le Monde (ֆրանսերեն).
- ↑ 6,0 6,1 Le Drollec, Alexandre (2014 թ․ սեպտեմբերի 27). «Léa Salamé : "Contrairement à Zemmour et Polony, je ne suis pas une idéologue"». Téléobs (ֆրանսերեն).
- ↑ Aumonier, Emmanuel (2014 թ․ հունիսի 12). «Léa Salamé, "un cow-boy en talons-aiguilles"». Paris Match (ֆրանսերեն).
- ↑ Doucet, David (2014 թ․ հունիսի 26). «Léa Salamé : "J'ai hésité à accepter la proposition de Ruquier"». Les Inrockuptibles (ֆրանսերեն).
- ↑ Chignaguet, Laurent (2014 թ․ հունիսի 12). «Léa Salamé : "Je ne suis ni à droite, ni à gauche: je suis journaliste"». Le Figaro (ֆրանսերեն).
- ↑ Doucet, David (2016 թ․ հունիսի 7). «Léa Salamé, l'interview exclusive: "Laurent Ruquier savait que j'allais partir"». Les Inrockuptibles (ֆրանսերեն).
- ↑ «L'invité de 7h50». France Inter (ֆրանսերեն).
- ↑ «Léa Salamé - Femme de l'année 2014». GQ (ֆրանսերեն). 2014 թ․ նոյեմբերի 19.
- ↑ «Léa Salamé désignée meilleure intervieweuse de France». GQ (ֆրանսերեն). 2015 թ․ նոյեմբերի 24.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեա Սալամե» հոդվածին։ |
|