Լարիսա Կոստա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լարիսա Կոստա
Ծնվել էմարտի 9, 1984(1984-03-09) (40 տարեկան)
ԾննդավայրՆատալ (Ռիու Գրանդի դու Նորտի), Բրազիլիա
Քաղաքացիություն Բրազիլիա
Մասնագիտությունմոդել և գեղեցկության մրցույթի մասնակից
 Larissa Costa Վիքիպահեստում

Լարիսա Կոստա Սիլվա դի Օլիվեյրա (պորտուգալերեն՝ Larissa Costa Silva de Oliveira[1], մարտի 9, 1984(1984-03-09), Նատալ (Ռիու Գրանդի դու Նորտի), Բրազիլիա)[2], բրազիլացի գեղեցկության թագուհի, որը Միսս Բրազիլիա է հռչակվել 2009 թվականին[1]։ Նա Բրազիլիան ներկայացրել է «Միսս տիեզերք - 2009» գեղեցկության մրցույթում[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բրազիլիայի Ռիու Գրանդի դու Նորտի նահանգի Նատալ քաղաքում[3]։ Կրթությամբ ու հիմնական մասնագիտությամբ մանկավարժ է[4] և աշխատում է հայրենի քաղաքի կրթության վարչությունում[5]։

Լարիսան Ռիու Գրանդի դու Նորտի նահանգի գեղեցկության թագուհու տիտղոսը նվաճել է 2009 թվականին՝ ներկայացնելով Սան Գոնսալու դու Ամարանտի քաղաքը[4]։ Այդ նույն տարում հռչակվել է Միսս Բրազիլիա[5][5]՝ դառնալով Ռիու Գրանդի դու Նորտի նահանգի առաջին ներկայացուցիչը, ով նման հաջողության է հասել քսան տարի ձգված ընդմիջումից հետո[6]։

Նա ներկայացրել է Բրազիլիան Բահամների մայրաքաղաք Նասաուում անցկացված «Միսս տիեզերք - 2009» մրցույթում, բայց մեծ հաջողություն չի գրանցել[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Candidata do Rio Grande do Norte é eleita Miss Brasil 2009» (Portuguese). Folha de S. Paulo. 2009 թ․ մայիսի 10. Վերցված է 2009 թ․ մայիսի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. Rocha, Marília (2009 թ․ մայիսի 17). «Larissa Costa muda rotina após Miss Brasil» (Portuguese). No Minuto. Վերցված է 2009 թ․ մայիսի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Beleza não é tudo: estudos ajudaram a Miss Rio Grande do Norte a ser eleita» (Portuguese). BOL. 2009 թ․ մայիսի 5. Վերցված է 2009 թ․ մայիսի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. 4,0 4,1 «Miss Brasil 2009 chega a Natal e desfila em carro aberto» (Portuguese). g1 globo.com. 2009 թ․ մայիսի 18. Վերցված է 2009 թ․ մայիսի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. 5,0 5,1 5,2 «Representante do Rio Grande do Norte é eleita miss Brasil» (Portuguese). Estadão. 2009 թ․ մայիսի 10. Վերցված է 2009 թ․ մայիսի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Vinte anos depois, Nordeste elege Miss Brasil» (Portuguese). Folha de S. Paulo. 2009 թ․ մայիսի 10. Վերցված է 2009 թ․ մայիսի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Brasileira é eliminada na primeira fase do Miss Universo» (Portuguese). Estadão. 2009 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Պարգևներ և ձեռքբերումներ
Նախորդող՝
{{{2}}} Natália Anderle
Miss Universo Brasil
2009
Հաջորդող՝
{{{2}}} Débora Lyra
Նախորդող՝
Andressa Mello
Miss Rio Grande do Norte
2009
Հաջորդող՝
Joyce Oliver