Լարիսա Ժուռուլի
Ծնվել է | 1924 |
---|---|
Մահացել է | 2000 |
Մասնագիտություն | բժիշկ |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
Աշխատավայր | Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ և Հայկական բժշկական ինստիտուտ |
Լարիսա Դավթի Ժուռուլի (1924 - 2000), բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։
Սերում է Աղասի Խանջյանի գերդաստանից[1][2]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1947-1966 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի ավագ գիտաշխատող, ապա՝ լաբորատորիայի ղեկավար։ 1966 թվականին Լարիսա Ժուռուլին հրավիրել են աշխատանքի ԽՍՀՄ առողջապահության նախարարության բժիշկների կատարելագործման Երևանի ինստիտուտում, որտեղ եղել է ուսումնական գծով պրոռեկտոր։ Պաշտոնավարել է 23 տարի՝ մինչև կյանքի վերջ։ 1990 թվականին մեծ ավանդ է ունեցել Հայկական բժշկական ինստիտուտի կազմավորման գործում։ 1994 թվականին Ժուռուլիին շնորհվել է Հայկական բժշկական ինստիտուտի՝ «Doctor honoris causa» պատվավոր պրոֆեսորի կոչում։ 1992-2000 թվականներին հիմնադրել և ղեկավարել է Հայկական բժշկական ինստիտուտի մանրէաբանության ամբիոնը[1][3]։
Բազմաթիվ գիտական հոդվածների, մենագրությունների և ուսումնամեթոդական ձեռնարկների հեղինակ է։ Գիտական աշխատանքները նվիրված են թթվակայուն միկոբակտերիաների դեղորայքային կայունության հարցերին[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ասատրյան, Լ.Գ, Վաստակաշատ բժիշկներ։ Երևան։ Զանգակ-97, 2001, 43 էջ[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Հայաստանի Հանրապետություն, օրաթերթ, 31 մարտի 2000։ էջ 7։
- ↑ «Կոհա առցանց քարտարան › Հեղինակավորի որոնում › Ժուռուլի, Լարիսա Դավթի, 1924-2000 (Personal Name)». armunicat.nla.am. Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.
- ↑ «Մեր երախտավորները | ՀԱՅԿԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ». Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.
- ↑ Ասատրյան, Լ Գ, ed. (2001). Լարիսա Ժուռուլի։ Մանրէաբան, բժշկ. գիտ. դ-ր պրոֆեսորի մասին. Վաստակաշատ բժիշկներ. Երևան: Զանգակ -97.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լարիսա Ժուռուլի» հոդվածին։ |
|