Լարիսա Ժուռուլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Լարիսա Ժուռուլի
Ծնվել է1924
Մահացել է2000
Մասնագիտությունբժիշկ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
ԱշխատավայրՆուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ և Հայկական բժշկական ինստիտուտ
ՎիքիդարանԼարիսա Ժուռուլի

Լարիսա Դավթի Ժուռուլի (1924 - 2000), բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: Սերում է Աղասի Խանջյանի գերդաստանից[1][2]:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1947-1966 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի ավագ գիտաշխատող, ապա՝ լաբորատորիայի ղեկավար: 1966 թվականին Լարիսա Ժուռուլիին հրավիրել են աշխատանքի ԽՍՀՄ առողջապահության նախարարության բժիշկների կատարելագործման Երևանի ինստիտուտում, որտեղ եղել է ուսումնական գծով պրոռեկտոր: Պաշտոնավարել է 23 տարի՝ մինչև կյանքի վերջ: 1990 թվականին մեծ ավանդ է ունեցել Հայկական բժշկական ինստիտուտի կազմավորման գործում: 1994 թվականին Ժուռուլիին շնորհվել է Հայկական բժշկական ինստիտուտի՝ «Doctor honoris causa» պատվավոր պրոֆեսորի կոչում: 1992-2000 թվականներին հիմնադրել և ղեկավարել է Հայկական բժշկական ինստիտուտի մանրէաբանության ամբիոնը[1][3]:

Բազմաթիվ գիտական հոդվածների, մենագրությունների և ուսումնամեթոդական ձեռնարկների հեղինակ է: Գիտական աշխատանքները նվիրված են թթվակայուն միկոբակտերիաների դեղորայքային կայունության հարցերին[1]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ասատրյան, Լ.Գ, Վաստակաշատ բժիշկներ: Երևան: Զանգակ-97, 2001, 43 էջ[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Հայաստանի Հանրապետություն, օրաթերթ, 31 մարտի 2000: էջ 7:
  2. «Կոհա առցանց քարտարան › Հեղինակավորի որոնում › Ժուռուլի, Լարիսա Դավթի, 1924-2000 (Personal Name)»։ armunicat.nla.am։ Վերցված է 2019-03-04 
  3. «Մեր երախտավորները | ՀԱՅԿԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» (hy-AM)։ Վերցված է 2019-03-04 
  4. Ասատրյան Լ Գ, ed. (2001)։ Լարիսա Ժուռուլի: Մանրէաբան, բժշկ. գիտ. դ-ր պրոֆեսորի մասին։ Վաստակաշատ բժիշկներ։ Երևան: Զանգակ -97