Լանգեդոկ-Ռուսիյոն
Երկիր | Ֆրանսիա |
---|---|
Կարգավիճակ | Ֆրանսիայի երկրամասեր |
Մտնում է | Ֆրանսիա |
Վարչկենտրոն | Մոնպելիե |
Բնակչություն | 2 729 721 մարդ (2013)[1] |
Տարածք | 23 376 կմ² |
Հիմնադրված է | հունիսի 4, 1960[2] թ. |
Սահմանակցում է | Պրովանս-Ալպեր-Լազուր ափ, Միջին Պիրենեյան մարզ, Օվերն, Ռոն-Ալպ և Auvergne? |
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 |
ISO 3166-2 կոդ | FR-K |
Անվանված է | Լանգեդոկ և Ռոսելյո |
Լանգեդոկ-Ռուսիյոն (ֆր.՝ Languedoc-Rosellón․ ֆրանսերեն արտասանութամբ՝ ( ); օքս.՝ Lengadòc-Rosselhon․ ˌleŋɡɔˈðɔk ruseˈʎu, կատ.՝ Llenguadoc-Rosselló), Ֆրանսիայի նախկին վարչական տարածաշրջան, որը 2016 թվականի հունվարի 1-ից միավորվել է Միջին Պիրենեյան մարզի հետ՝ կազմավորելով Օքսիտանիա երկրամասը[3]։ Զբաղեցնում է 27 376 քառակուսի կիլոմետր տարածք։ Ընկած է Ֆրանսիայի ծայր հարավում՝ սահմանակցելով Պրովանս-Ալպեր-Լազուրե ափ, Ռոն-Ալպեր, Օվեռն, Միջին Պիրենեյան երկրամասերին, Իսպանիային, Անդորրային։ Հարավում սահմանագծի մի հատված էլ ձգվում է Միջերկրական ծովի ափով։ Կազմված է հետևյալ հինգ դեպարտամենտներից՝ Օդ, Գար, Էրո, Լոզեր, Արևելյան Պիրենեյներ։ Բնակչության աճի տեմպով Լանգեդոկ-Ռուսիյոնն առաջին տեղն է գրավում Ֆրանսիայի տարածաշրջանների շարքում․ վերջին ժամանակաշրջանում արձանագրված աճի տեմպը պահպանվելու դեպքում 2030 թվականին, մոտավոր հաշվարկներով, կունենա 3 միլիոն 300 հազար բնակիչ[4]՝ 26 տոկոսով գերազանցելով բնակչության թվաքանակի 2000 թվականի ցուցանիշը։ Արձանագրված աճը հիմնականում ներքին միգրացիայի արդյունք է, իսկ բնակչության բնական աճը գտնվում է բավականին ցածր մակարդակի վրա[5]։
2012 թվականի տվյալներով Լանգեդոկ-Ռուսիյոնում տարեկան ստեղծվում է €63,9 միլիարդ եվրոյի (US$82.2 միլիարդ ամերիկյան դոլարի) համախառն ներքին արդյունք[6]։ Տարածաշրջանն առաջին հերթին հռչակվել է գինեգործությամբ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածաշրջանը Ֆրանսիայի կազմի մեջ է մտել 1271 թվականից, Ալբիգոյան խաչակրաց արշավանքի արդյունքում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.insee.fr/fr/statistiques/2119431?sommaire=2119504
- ↑ décret n° 60-516 du 2 juin 1960 portant harmonisation des circonscriptions administratives (ֆր.) // Journal officiel de la République française — 1960. — ISSN 0242-6773
- ↑ cite French law|number or usual name=n° 2015-29|date in French=16 janvier 2015|full name=relative à la délimitation des régions, aux élections régionales et départementales et modifiant le calendrier électoral|language=French|lower case=|URL=http://www.legifrance.gouv.fr/affichTexte.do;jsessionid=9FECBA9D9314D1D2C093CF793C886ED5.tpdila21v_1?idSectionTA=JORFSCTA000030109623&cidTexte=JORFTEXT000030109622&dateTexte=29990101
- ↑ «Projections de population l'horizon 2030en Languedoc-Roussillon» (PDF). INSEE. 2007. Վերցված է 2022 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ Degorre, Arnaud; Redor, Patrick (2007). «Enquêtes annuelles de recensement de 2004 à 2006» (PDF). INSEE. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ INSEE. «Produits intérieurs bruts régionaux et valeurs ajoutées régionales de 1990 à 2012». Վերցված է 2014 թ․ մարտի 4-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Languedoc-Rosellón La pequeña Francia del sur - Sitio web oficial de Francia
- Comité Regional de Turismo de Languedoc-Rosellón (en inglés)
- Web oficial del Consejo Regional (en francés)
- Montpellier y el sur de Francia (en inglés)
- The Languedoc-Roussillon region and its main tourist sites. (en inglés)
- La SeptimaNO - Plataforma contra la denominación de la región como «Septimania» (en francés)
- La región de Languedoc-Rosellón
- Languedoc-Rousillon : Languedoc: a week in which you get to play the action hero(չաշխատող հղում) official French website (in English)
- Regional Council of Languedoc-Roussillon (in French)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լանգեդոկ-Ռուսիյոն» հոդվածին։ |
|