Լաբիրինթոսում վազողը (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լաբիրինթոսում վազողը (այլ կիրառումներ)
Լաբիրինթոսում վազողը
անգլ.՝ The Maze Runner
Երկիր ԱՄՆ
Ժանրհակաուտոպիական ֆիլմ, թրիլեր[1][2][3][…], հետապոկալիպսիսյան ֆիլմ, վեպի էկրանավորում, մարտաֆիլմ, միստիկ ֆիլմ և ֆենթեզի ֆիլմ
ՀիմքԼաբիրինթոսում վազողը
Թվական2014, սեպտեմբերի 19, 2014[4][5], հոկտեմբերի 16, 2014[6] և սեպտեմբերի 18, 2014[7][8]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՈւես Բոլ[4][9][10][…]
ՊրոդյուսերՈւիք Գոդֆրի
Սցենարի հեղինակՆոա Օփենհեյմ և Թի Էս Նաուլին[11]
ԴերակատարներԴիլան Օ'Բրայեն[9][5][12][…], Թոմաս Սանգստեր[5][13], Կայա Սկոդելարիո[5][12][13], Ուիլ Փոուլթեր[5][12][13][…], Էմել Ամին[12][13], Փաթրիշա Քլարքսոն[5][13], Ջեյքոբ Լաթիմոր[13], Լի Կի Հոն, Բլեյք Քուփեր[14], Դեքսթեր Դարդեն[14], Քրիս Շեֆիլդ[14], Ջո Ադլեր[14], Ալեքսանդր Ֆլորես[14] և Դոն ՄակՄանուս[14]
ՕպերատորԷնրիկե Չեդյակ
ԵրաժշտությունՋոն Պեսանո
ՄոնտաժԴեն Զիմերման
Կինոընկերություն20th Century Studios
Տևողություն113 րոպե
Բյուջե34 000 000 $
Շահույթ$326,460,261
Պաշտոնական կայքէջ
 The Maze Runner (film) Վիքիպահեստում

Լաբիրինթոսոսում վազողը (անգլ.՝ The Maze Runner), 2014 թվականին նկարահանված ֆանտաստիկ ֆիլմ։ Ստեղծվել է Ջեյմս Դեշների համանուն գրքի հիման վրա։ Ռուսաստանում ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է 2014 թվականի սեպտեմբերի 18-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմությունը դեռահաս Թոմասի մասին է, ով տարօրինակ վերելակով ընկնում է Գլեյդ՝ քառակուսի տարածք՝ պատված լաբիրինթոսով։ Գլեյդում նրա հետ բանտարկված են ևս 60 դեռահասներ, ովքեր կոչում են իրենց գլեյդերներ։ Նրանց գլխավորում է Ալբին, ով առաջինն է հայտնվել այդ վայրում։ Պատանիները կորցրել են իրենց հիշողությունը։ Այն, ինչ հիշում են իրենց մասին, միայն անունն է։ Գլեյդերները երեք տարի է փորձում են գտնել լաբիրինթոսի ելքը, սակայն չեն կարողանում, քանի որ կառուցվածքը փոխվում է ամեն գիշեր։ Սրա հետ միասին, լաբիրինթոսում ապրում են հրեշներ՝ գրիվերներ, որոնք դուրս են գալիս գիշերով և սպանում նրանց, ովքեր չեն հասցրել վերադառնալ Գլեյդ՝ դռները փակվելուց առաջ։

Թոմասը տեսնում է տարօրինակ երազներ, որտեղ ինչ-որ կնոջ ձայն նրան ասում է, որ «Չարը (ռուսերեն` ПОРОК) դա լավ բան է»։ Ինչպես նաև տեսնում է մի աղջկա, ով նրան ասում է՝ ամեն ինչ շուտով կփոխվի։ Մի անգամ Գլեյդի անտառում պարարտանյութ փնտրելիս Թոմասի վրա է հարձակվում Բենը՝ վազողը (այսպես են անվանում նրանց, ովքեր իրավունք ունեն լաբիրինթոս մտնելու), ում վարակել էր գրիվերը լաբիրինթոսում։ Դրանից հետո վարակը տարածվում է մարդու օրգանիզմում և վերջինս մահանում է։ Վարակվածներին Գլեյդի սահմաններից հանում են՝ դարպասները փակվելու ժամանակ. այդպես է լինում նաև Բենի հետ։ Հաջորդ առավոտյան Ալբին և վազողների գլխավորը՝ Մինխոն գնում են լաբիրինթոս, որպեսզի գտնեն Բենի հետքերը, բայց Ալբին նույնպես վարակվում է գրիվերի կողմից և Մինխոն չի հասցնում նրան բերել Գլեյդ։ Թոմասը, խախտելով օրենքը, որը արգելում է ոչ վազողներին մտնել լաբիրինթոս, հասցնում է մտնել այնտեղ, որպեսզի օգնի Ալբիին և Մինխոյին։ Միասին նրանք անց են կացնում գիշերը՝ թաքնվելով գրիվերներից, որոնք, պարզվում է, մեխանիկական են։ Թոմասը սպանում է գրիվերին՝ նրան թակարդը գցելով։ Վերելակը, որ իր ժամանակից շուտ էր բարձրացել, բերել էր ևս մի դեռահաս, սակայն այս անգամ աղջկա. Թերեզային, ում ձեռքին կար թղթի կտոր. «Սա վերջինն է բոլորից»։ Մի քանի վայրկյանով արթնանալիս աղջիկը ճանաչում է Թոմասին։

Այդ նույն առավոտ Թոմասը, Մինխոն և երեք վազողներ ուղևորվում են դեպի լաբիրինթոս գրիվերի դիակի մոտ, որի միջից գտնում են էլեկտրական սարք՝ W.C.K.D. գրվածքով, որը առկա է լինում նաև այն մթերքների վրա, որն ուղարկվում է վերելակով։ Վազողների թաքստոցում Մինխոն ցույց է տալիս Թոմասին լաբիրինթոսի մոդելը և ասում, որ այդ բոլոր մասերով նա ինքը անցել է և ելք չկա։ Մինխոն ասում է, որ լաբիրինթոսի մասերը համարակալված են և բացվում են հերթականությամբ։ Նրանք ուշադրություն են դարձնում սարքին, որը հանել էի գրիվերից. այնտեղ 7 թիվն էր, և այդ գիշեր էլ հենց 7-րդ մասն էր բաց։

Թոմասը խոսում է Թերեզայի հետ, ով պարզվում է իր երազների աղջիկն է։ Թերեզայի մոտ նույն հիշողություններն են, ինչ Թոմասի մոտ։ Թերեզան Թոմասին տալիս է երկու սրվակ՝ W.C.K.D. գրվածով, որտեղ, ավելի ուշ, պարզվում է օգտակար դեղորայք է։ Դրանցից մեկը Թոմասը ներարկում է Ալբիի մարմնի մեջ և կարծես թե նա սկսում է ապաքինվել։

Հաջորդ առավոտյան Մինխոն և Թոմասը ուղևորվում են 7-րդ մաս, որտեղ գրիվերի սարքը սկսում է ձայնային ազդանշաններ հանել։ Հետևելով ձայնին, վազողները գտնում են հնարավոր ելքը։ Բայց ինչ-որ լազերային սարք ֆիքսում է տղաներին, որից հետո այդ ելքը փակվում է, իսկ լաբիրինթոսը սկսում է փոխվել։ Դեռահասները կարողանում են դուրս գալ լաբիրինթոսից։ Նրանք ամենը պատմում են մնացածին։

Երեկոյան Ալբին ամբողջովին ապաքինված է լինում։ Նա ասում է, որ «նրանք» ոչ ոքի թույլ չեն տա դուր գալ Գլեյդից, ինչպես նաև հիշում է Թոմասին, ով «նրանց» սիրելին էր։ Այդ նույն ժամանակ Գլեյդում սկսվում է խառնաշփոթ, քանի որ լաբիրինթոսի դարպասները չէին փակվել։ Սրա հետ մեկտեղ բացվում են ևս երեք դռներ։ Դրանց միջոցով Գլեյդ են ներխուժում գրիվերները, որոնք սպանում են դեռահասներից շատերին, այդ թվում, Ալբիին։ Դրա հետ մեկտեղ պատանիներին հաջողվում է գրիվերից խլել նրա մեխանիզմի մի մասը՝ ներարկիչը, որով գրիվերը վարակում է։

Որպեսզի վերադարձնի հիշողությունը, Թոմասը ներարկում է ինքն իրենց։ Թերեզան նրան ներարկում է իր բերած սրվակի դեղորայքը, իսկ Թոմը վերադարձնում է իր հիշողության մի մասը՝ իր, Թերեզայի, այլ դեռահասների, ընկերության, որը ստեղծել է լաբիրինթոսը՝ փորձերի համար, մասին։ Նա պատմում է իր ընկերներին, որ իրենց հետ փոքրուց փորձեր են կատարել, իսկ ինքը եղել է նրանց կողմից, ով ուղարկել է տղաներին լաբիրինթոս։ Ավելացնում է նաև, որ Թերեզան նույնպես իր հետ է եղել։

Գլեյդում գլխավոր դարձել է Գալին, ով հենց առաջին օրերից չէր հավանել Թոմասին և հասցրել էր համոզել բոլորին, որ բոլոր դժբխատությունները նրա հետ են կապված։ Գալին առաջարկում է Թոմասին և Թերեզային զոհաբերել գրիվերներին՝ կարծելով, թե դրանով հետ կբերի նախկին կարգ ու կանոնը։ Ընկերները ազատում են Թոմասին և վերջինս առաջարկում է գնալ լաբիրինթոս, որպեսզի գտնեն ելքը։ Գալին գլեյդերների մի մասի հետ մնում է։ Թոմասը իր խմբի հետ կռվում է գրիվերների դեմ և գուշակում է դռան գաղտնագիրը, որը, պարզվում է, լաբիրինթոսի մասերի բացման հաջորդականության թվերն են։ լաբիրինթոսից դուրս գալուց հետո, նրանք տեսնում են լաբորատորիա՝ գիտնականների դիակներով և Ավա Փեյջի կողմից տեսանյութով։ Փեյջը այդ ամբողջ ընկերության տնօրենն էր, ով պատմում է, որ մոլորակը կործանվել է արևային ուժեղ ճառագայթներից, որի պատճառով վարակ է տարածվել ամբողջ աշխարհում, որը վնասում է ուղեղը։ Պատանիներին լաբիրինթոսում փակել էին, որպեսզի գտնեին բուժման միջոց։ Փեյջը ասում է, որ այդպիսի փորձը նրա համար էր պետք, որպեսզի հասկանան, թե ինչն է դեռահասներն յուրահատուկ դարձնում և ինչպես է աշխատում նրանց ուղեղը։ Տեսանյութի վերջում երևում է՝ ինչպես են լաբորատորիա մտնում զինված մարդիկ։ Փեյջը հասկացնում է, որ ոչ բոլոր մարդիկ են կիսել իր ընկերության կարծիքները, իսկ հետո ինքնասպան է լինում։

Դրանից հետո բացվում են դեպի ելք դռները։ Երբ դեռահասները ցանկանում են դուրս գալ, տեսնում են, որ Գալիին՝ վիրավորված գրիվերի կողմից և ձեռքին ատրճանակով։ Նա ասում է, որ իրենց տեղը լաբիրինթոսում է և պատրաստվում է սպանել Թոմասին, բայց Մինխոն առաջ է ընկնում և սպանում է Գալիին։ Գալին ամեն դեպքում հասցնում է կրակել, սակայն Չակը փրկում է Թոմասին՝ իր վրա կրելով գնդակը։ Երբ Թոմասը հասկանում է, որ Չակը մահացել է, միջանցքից գալիս են զինված մարդիկ, ովքեր դեռահասներին տանում են լաբորատորիայից։ Ուղղաթիռի պատուհանից նրանք տեսնում են լաբիրինթոսը, որը գտնվում էր անապատի մեջ։ Փոքր անց հեռուստադիտողը տեսնում է Փեյջին, ով հայտարարում է իր մարդկանց, որ այս փորձությունը դեռահասները անցել են հաջողությամբ և սկսվում է երկրորդ փուլը։ Հավանաբար, պատանիներին պետք է ենթարկեին նոր փորձությւոնների։

Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դիլան Օ'Բրայեն - Թոմաս, վերջին տղան, ով հայտնվում է Գլեյդում[15]
  • Էմլ Էմմն - Էլբի, Գլեյդների առաջնորդը[16]
  • Թոմաս Սենգստեր - Նյուտ, խմբի երկրորդ մասնակիցը[17]
  • Քի Հոնգ Լի - Մինհո, Վազողների առաջնորդը
  • Ուիլլ Փոուլթեր - Գելլի, Գլեյդի հարկադիր կատարողը
  • Բլեյք Քուփեր - Չակ, Գլեյդի ամենաերիտասարդ մասնակիցը և Թոմասի մտերիմ ընկերը[18]
  • Կայա Սկոդելարիո - Թերեզա, Գլեյդի միակ աղջիկը[19]
  • Դեքստեր Դարդեն - Ֆրիփեն, Գլեյդի գլխավոր խոհարարը
  • Քրիս Շեֆիլլդ - Բեն, Վազող[20]
  • Յակոբ Լեթիմոր - Ջեֆֆ, Գլեյդի գլխավոր բժիշկը[21]
  • Ալեքսանդեր Ֆլորես - Ուինսթոն
  • Ռենդալլ Քունինգհեմ - Քլինթ[22]
  • Ջոե Ադլեր - Զարթ
  • Պատրիցիա Կլարկսոն - Էվա Փեյջ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.nytimes.com/2014/09/19/movies/the-maze-runner-based-on-a-novel-by-james-dashner.html?_r=0
  2. http://www.nytimes.com/2014/09/19/movies/the-maze-runner-based-on-a-novel-by-james-dashner.html?partner=rss&emc=rss&_r=0
  3. http://www.nytimes.com/2014/09/19/movies/the-maze-runner-based-on-a-novel-by-james-dashner.html
  4. 4,0 4,1 http://www.imdb.com/title/tt1790864/?ref_=nv_sr_1
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 http://www.metacritic.com/movie/the-maze-runner
  6. Internet Movie Database — 1990.
  7. http://nmhh.hu/dokumentum/166259/premierfilmek_forgalmi_adatai_2014.xlsx
  8. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  9. 9,0 9,1 http://www.filmaffinity.com/en/film127451.html
  10. http://www.mafab.hu/movies/the-maze-runner-123903.html
  11. http://www.imdb.com/title/tt1790864/fullcredits?ref_=tt_ov_wr#writers
  12. 12,0 12,1 12,2 12,3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=188550.html
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 http://www.imdb.com/title/tt1790864/fullcredits
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 ČSFD (չեխերեն) — 2001.
  15. «'Teen Wolf' Actor Nabs 'Maze Runner' Lead». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 18-ին.
  16. «Movie Casting Round-Up: Thomas Brodie-Sangster Joins 'Maze Runner'; Scott Glenn Added To 'Trigger'». deadline.com. Վերցված է 2013 թ․ մարտի 13-ին.
  17. «Kaya Scodelario Joins The Maze Runner». empireonline.com. Վերցված է 2013 թ․ ապրիլի 8-ին.
  18. «'Kidulthood' Actor Joins Fox's 'Maze Runner'». hollywoodreporter.com. Վերցված է 2013 թ․ մարտի 13-ին.
  19. «Tweets Lead Blake Cooper to 'Maze Runner' Role». deadline.com. Վերցված է 2013 թ․ ապրիլի 23-ին.
  20. «Jacob Latimore Lands New Movie Role in 'Maze Runner'». singersroom.com. Վերցված է 2013 թ․ մայիսի 7-ին.
  21. Ball, Wes (2013 թ․ մայիսի 12). «Maze runners. Say hi to @ChrisShef. Ben. Poor, poor Ben». Twitter. Վերցված է 2013 թ․ հունիսի 23-ին.
  22. http://www.imdb.com/name/nm4776586/?ref_=tt_cl_t14

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լաբիրինթոսում վազողը (ֆիլմ)» հոդվածին։