Jump to content

Իրակլի Ծերեթելի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իրակլի Ծերեթելի
վրաց.՝ ირაკლი (კაკი) გიორგის ძე წერეთელი
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 20 (դեկտեմբերի 2), 1881[1][2]
ԾննդավայրԳորիսա կամ Քութայիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[3]
Մահացել էմայիսի 21, 1959(1959-05-21)[2] (77 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԳերեզմանԼևիլի գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն և  ԱՄՆ
Մասնագիտությունդիվանագետ, պատմաբան, լրագրող, քաղաքական գործիչ և իրավաբան
Ծնողներհայր՝ Գեորգի Ծերեթելի (գրող), մայր՝ Olympiada Yakovlevna Tsereteli?[4]
Զբաղեցրած պաշտոններՌուսական կայսրության պետական դումայի անդամ և Համառուսաստանյան հիմնադիր ժողովի անդամ
ԿուսակցությունՄենշևիզմ
 Irakli Tsereteli Վիքիպահեստում

Իրակլի (Կակի) Գեորգիի Ծերեթելի (վրաց.՝ ირაკლი (კაკი) გიორგის ძე წერეთელი, նոյեմբերի 20 (դեկտեմբերի 2), 1881[1][2], Գորիսա և Քութայիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[3] - մայիսի 21, 1959(1959-05-21)[2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), վրացի սոցիալ-դեմոկրատ, ռուսական քաղաքական գործիչ, մենշևիկ։ Գեորգի Ծերեթելու որդին։ Եղել է II Պետական դումայի պատգամավոր, սոցիալ-դեմոկրատական խմբակցության պարագլուխ, II Ինտերնացիոնալի Գործկոմի անդամ։ Հունիսերեքյան հեղաշրջումից հետո (1907) դատապարտվել է տաժանակրության։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո վերադարձել է Պետերբուրգ, դարձել մենշևիկների պարագլուխ։ Եղել է Համառուսաստանյան ԿԳԿ-ի I գումարման Գործկոմի անդամ, ժամանակավոր կառավարության փոստ-հեռագրի նախարար, Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխությունից հետո՝ հակախորհրդային բլոկի ղեկավար՝ Սահմանադիր ժողովում, և վրացական մենշևիկյան կառավարության անդամ։ 1921 թվականին վտարանդվել է արտասահման։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]



Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 123
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրակլի Ծերեթելի» հոդվածին։