Իվան Պետրով
Իվան Պետրով | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 29, 1920[1] կամ նոյեմբերի 29, 1920[2] |
Ծննդավայր | Իրկուտսկ, Խորհրդային Ռուսաստան[2] |
Մահացել է | դեկտեմբերի 26, 2003[2] (83 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան[2] |
Գերեզման | Կունցևսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսաստան և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դերասան, օպերային երգիչ և երաժշտության ուսուցիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Ivan Ivanovitch Petrov Վիքիպահեստում |
Իվան Իվանովիչ Պետրով (իսկական ազգանունը՝ Կրաուզե, փետրվարի 29, 1920[1] կամ նոյեմբերի 29, 1920[2], Իրկուտսկ, Խորհրդային Ռուսաստան[2] - դեկտեմբերի 26, 2003[2], Մոսկվա, Ռուսաստան[2]), ռուս սովետական երգիչ (բաս)։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1959 թ.)։
1938-1941 թվականներին սովորել է Մոսկվայի Գլազունովի անվան երաժշտական ուսումնարանում, միաժամանակ հանդես եկել Մոսկվայի ֆիլհարմոնիայի համերգասրահներում և Ի․ Ս․ Կոզլովսկու ղեկավարած օպերային անսամբլի ներկայացումներում։ 1943-1970 թվականներին եղել է Մեծ թատրոնի մենակատար։ Դերերգերից են՝ Բորիս Գոդունով (Մուսորգսկու «Բորիս Գոդունով»), Կոչուբեյ (Չայկովսկու «Մազեպա», ՍՍՀՄ պետական մրցանակ, 1950 թ.), Դոսիֆեյ (Մուսորգսկու «Խովանշչինա», ՍՍՀՄ պետական մրցանակ, 1951 թ.), Մեֆիստոֆել (Գունոյի «Ֆաուստ»)։ Փարիզի «Գրանդ-օպերա» թատրոնի պատվավոր անդամ է։ Հյուրախաղերով եղել է արտասահմանում։
Պարգևատրվել է Լենինի շքանշանով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Deutsche Nationalbibliothek Record #128977507 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Պետրով» հոդվածին։ |
|
- Փետրվարի 29 ծնունդներ
- 1920 ծնունդներ
- Նոյեմբերի 29 ծնունդներ
- Իրկուտսկ քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 26 մահեր
- 2003 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Կունցևոյի գերեզմանատանը թաղվածներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Մոսկվայի 850-ամյակի հուշամեդալով պարգևատրվածներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- «Աշխատանքի վետերան» մեդալակիրներ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս երգիչներ
- Բասեր
- 20-րդ դարի դերասաններ
- 20-րդ դարի օպերային երգիչներ
- Խորհրդային օպերային երգիչներ և երգչուհիներ
- Խորհրդային հուշագիրներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին