Իսկական ծովախեցգետին
Ծովախեցգետին | |
---|---|
Այլ անուններ | Ծովախեցգետին |
Տեսակ | իսկական ծովախեցգետին |
Caridea Վիքիպահեստում |
Ծովախեցգետին կամ իսկական ծովախեցգետին (լատ.՝ Caridea), տասոտնուկ խեցգետնանմանների (Decapoda) դաս, խեցգետինների կարգ։ Լայնորեն տարածված է ամբողջ աշխարհի ծովերում, շատ տեսակներ ապրում են քաղցրահամ ջրերում։ Տարբեր տեսակների չափերը տատանվում են 2-30 սմ։ Ռուսաստանի հեռավոր Արևելյան ծովերի ֆաունայում հաշվվում է ավելի քան 100 տեսակ։ Այս խմբի շատ տեսակներ օգտագործվում են ձկնորսության մեջ։
Չնայած ակվակուլտուրայի տեսակներից մեկը կոչվում է «Ծովախեցգետնային ֆերմա», այնտեղ բուծում են Penaeidae ընտանիքի խեցգետիներ, որոնք իրականում պատկանում են ոչ թե իրական ծովախեցգետինների, այլ մեկ այլ՝ տասնոտանի Dendrobranchiata խմբի։
Բազմացում և զարգացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչպես Pleocyemata ենթախմբի մյուս բոլոր ներկայացուցիչների մոտ, ձվաբջիջներից դուրս են գալիս ամբողջական սեգմենտներ, և դրանց թիվը հետագա զարգացման ընթացքում չի ավելանում։ Մանրածովախեցիների շատ տեսակների մոտ բնութագրվում է դիխոգամիա, այսինքն, կյանքի ընթացքում նրանք օրինաչափորեն փոխում են սեռն արուից էգի[1]։
Օգտագործում սննդի մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խեցգետինը տարբեր երկրներում խոհանոցային մշակույթի բաղադրիչ է կազմում։ Հուդայականության մեջ ծովախեցգետինները, ինչպես և բոլոր ծովատառեխները, սննդի մեջ արգելված են։ Իսլամում տարաձայնություններ կան դրանց օգտագործման թույլատրելիության վերաբերյալ[2]։
Ինչպես մյուս ծովամթերքները, ծովախեցգետինը ևս հարուստ է կալցիումով և սպիտակուցով, պարունակում է ցածր կալորիականություն։ Ծովախեցգետիններով կերակրատեսակները խոլեսթերինի աղբյուր են, 100 գ-ում 7 մգ-ից մինչև 251 մգ՝ կախված պատրաստման եղանակից։ Ծովախեցգետին որպես սնունդ դելիկատես է համարվում։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծովախեցգետինների ցանկ
- Alpheoidea
- Atyoidea
- Bresilioidea
- Campylonotoidea
- Crangonoidea
- Galatheacaridoidea
- Nematocarcinoidea
- Oplophoroidea
- Palaemonoidea
- Pandaloidea
- Pasiphaeoidea
- Procaridoidea
- Processoidea
- Psalidopodoidea
- Stylodactyloidea
Որոշ տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Pandalus hypsinotus
- Caridina multidentata
- Pandalus latirostris
- Sclerocrangon salebrosa
- Pandalus borealis
- Synalpheus pinkfloydi
Մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Չինացի հանրաճանաչ նկարիչ Ցի Բայշին իր նկարներում հաճախ է ծովախեցգետիններ նկարել։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Акимушкин И. И. Мир животных: Беспозвоночные; Ископаемые животные. — М.: Мысль, 1998. — Т. 4. — С. 382.
- ↑ Дозволено ли в исламе есть креветки
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Буруковский Р. Н. Креветки семейства Nematocarcinidae. — Калининград, 2003.
- Буруковский Р. Н. Глубоководные креветки семейства Nematocarcinidae: история изучения, систематика, географическое распространение, биологическая характеристика. — СПб., 2012.
- Буруковский Р. Н. Питание и пищевые взаимоотношения креветок. — Калининград: ФГОУ ВПО «КГТУ», 2009.
- Слизкин А. Г. Атлас-определитель крабов и креветок дальневосточных морей России. — Владивосток, 2010.
- Супрунович А.В., Макаров Ю.Н. Культивируемые беспозвоночные. Пищевые беспозвоночные: мидии, устрицы, гребешки, раки, креветки. — Киев: Наукова Думка, 1990.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսկական ծովախեցգետին» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսկական ծովախեցգետին» հոդվածին։ |
|