Դիխոգամիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դիխոգամիա, ծաղիկների փոշանոթների և սպիի ոչմիաժամանակյա հասունացում, որը կարևոր նշանակություն ունի խաչաձև փոշոտման համար։ Առաջինը նկատել է Ա․Տ․Բոլոտովը (1780)։ Որոշ ծաղիկներում սկզբում հասունանում են փոշանոթները (պրոտանդրիա), մյուսներում՝ սպին (պրոտոգինիա)։ Դիխոգամիա դիտվում է ոչ միայն երկսեռ, այլև միասեռ միատուն և երկտուն բույսերում։ Պրոտանդրիան նկատվում է բարդածաղկավորների, շուշանազգիների ընտանիքի գրեթե բոլոր բույսերում։ Պրոտոգինիան հազվադեպ հանդիպում է խաչածաղկավորների, վարդազգիների, գորտնուկազգիների ընտանիքներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 387