Իպոլիտ Ժիրարդո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իպոլիտ Ժիրարդո
Ծնվել էհոկտեմբերի 10, 1955(1955-10-10)[1] (68 տարեկան)
ԾննդավայրԲուլոն Բիյանկուր[1]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունդերասան, սցենարիստ, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, կինոռեժիսոր և կինոսցենարիստ
Ամուսին(ներ)Isabel Otero? և Kristina Larsen?
Երեխա(ներ)Անա Ժիրադո, Sven Girardot?, Isaac Girardot? և Lillah Girardot?

Իպոլիտ Ժիրարդո՝ (ֆր.՝ Hippolyte Girardot, հոկտեմբերի 10, 1955(1955-10-10)[1], Բուլոն Բիյանկուր[1], իրական անունը՝ Ֆրեդերիկ Ժիրարդո), ֆրանսիական կինոյի և թատրոնի դերասան։ Որևէ կապ չունի ֆրանսիական դերասանուհի Աննի Ժիրարդոյի հետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իպոլիտ Ժիրարդոն ծնվել է Բուլոն-Բիայկուրում 1955 թվականի հոկտեմբերի 10-ին։ Այս դերասանը փոքրուց զբաղվել է նկարչությամբ։ Նա դպրոցի ընդունելության քննության ժամանակ իրեն փայլուն դրսևորելով կարողացավ ընդունվել «Դեկորատիվ արվեստի ժողովրդական դպրոց» (ֆր.՝ École nationale supérieure des arts décoratifs

Ապագա դերասանը սկսեց հաճախել դրամատիկական դասընթացների Անդրեաս Վուտսինասի մոտ, որը զբաղվում էր դերասաններին բեմին պատրաստելու գործով։ Շուտով դասընթացի շրջանակներում քաղաքի արվարձաններում նկարահանվեցին կարճամետրաժ ֆիլմեր։ Դերասանը իր առաջնախաղը կինոյում ունեցել է իր մոր ընկերուհի, ռեժիսոր Յանիկ Բելոնի շնորհիվ՝ նկարահանվելով «Ժենա Ժանա» ֆիլմում, որտեղ նա խաղում էր Կլոդա Ռիշայի դերը։

1985 թվականին նա արժանացավ «Սեզար» մրցանակի GԼավագույն դերակատարում» անվանակարգում «Այդպիսին է իմ կամքը» ֆիլմի համար։ Ֆիլմի ռեժիսորը Ֆրանսիսա Ժիրոն էր։

2003 թվականին մի քանի տարի հետո նա վերադառնում է կինո և սկսում է նկարահանվել «Ռաշևսկիների տանգոն» ֆիլմում։ 2006 թվականը դերասանի համար շատ հաջողակ էր։ Նա նկարահանվել է 6 ֆիլմում։ 2007 թվականին նա նկարահանվել է «Իմ տեղն արևի տակ է» և «Հյուր» ֆիլմերում։ Այնտեղ նա նկարահանվել է Դանիել Օտեյեմի և Տերի Լերմինտովի հետ։

Ընտրված ֆիլմագրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #173958613 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իպոլիտ Ժիրարդո» հոդվածին։