Անա Ժիրարդո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անա Ժիրարդո
Ծնվել էօգոստոսի 1, 1988(1988-08-01) (35 տարեկան)
ԾննդավայրՓարիզ[1]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունդերասանուհի և թատրոնի դերասանուհի
Ծնողներհայր՝ Իպոլիտ Ժիրարդո, մայր՝ Isabel Otero?

Անա Ժիրարդո (ֆր.՝ Ana Girardot, օգոստոսի 1, 1988(1988-08-01), Փարիզ[1]), ֆրանսիացի դերասանուհի։ Ամենամեծ հայտնիությունը նրան բերել է Լյուսի Կլերսենի դերը՝ «Վշտի կանչը» հեռուստասերիալում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անա Ժիրարդոն ծնվել է 1988 թվականի օգոստոսի 1-ին՝ Փարիզում։ Նրա հայրը ֆրանսիացի դերասան Իպոլիտ Ժիրարդոն է, իսկ մայրը՝ Իզաբելլ Օտերոն։

Կինոյում առաջին խաղը կատարել է 1992 թվականին՝ «Սիրելուց հետո» ֆիլմում, որտեղ խաղացել է իր հայրը։ Ակտիվ կարիերան սկսել է 2009 թվականին։ Նկարահանվել է «Իմ ճանապարհը», «Կորցրած դրախտ», «Բժիշկ Նոկայի խարդախությունը» և այլ ֆիլմերում[2][3][4]։

2014 թվականին խաղացել է «Ռոմեո և Ջուլիետ» բեմադրությունում՝ ֆրանսիական «Պորտ Սենթ Մարտեն թատրոն»-ում[5]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Год Հայերեն անավանում Բնօրինակ անվանում Դեր
1992 ֆ «Սիրելուց հետո» Après l'amour Ջուլետա
2009 կ Spiritual America Թարա
2010 ս Diane, femme flic Լոլա
2010 ֆ «Սիմոն Վերները անհետացավ...»«» Simon Werner a disparu... Էլիզ Կարտե
2011 ս «Մոպասսանի նովելները» Chez Maupassant Իվեթ
2012 ֆ «Ռադիոաստղեր» Radiostars Սաբրինա
2012 ֆ «Իմ ճանապարհը» Cloclo Իզաբելլ Ֆորե
2012 ֆ «Հավատարիմ ընկերներ» Amitiés sincères Քրեմենս Օրսինի
2012 կ Les chancelants Ջուլետա
2012—2015 ս «Վշտի կանչը» Les Revenants Լյուսի Քլերսեն
2013 կ 216 mois Լիզա
2013 ս La collection — Ecrire pour… le jeu des sept familles աղջիկ
2013 կ «Բևեռափայլ» L'aurore boréale աղջիկ
2014 կ Le refuge Ֆոնտենն
2014 ֆ «Հրաշալի աշխարհ» Le beau monde Էլիզ
2014 ֆ «Հաջորդ անգամ ես պետք է խոցեմ սիրտը» La Prochaine fois je viserai le cœur Սոֆի
2014 ֆ «Կորցրած դրախտ» Paradise Lost Էնն
2014 կ Beau-papa Ջուլի
2015 կ The Proposal Շարլոտա
2015 ֆ «Իդեալական տղամարդ» Un homme idéal Էլիզ Ֆուրսակ
2015 ֆ «Փուդզիտա» Foujita Յուկի
2015 կ Par consentement mutuel Աստրիդի քույրը
2016 ֆ «Սենթ Ամուր, սիրո բավականությունը» Saint Amour երկվորյակ
2017 ֆ «Վերադարձ Բուրգունդիա» Ce qui nous lie Ջուլետա
2017 ֆ «Բժիշկ Նոկայի խարդախությունը» Knock Ադել
2017 ֆ «Այրող արևը» Soleil Battant Աիրիս
2018 ֆ Bonhomme Մերիլին Մորո
2019 ֆ «Տեր և տիկին Ադելմաններ» Deux moi Մելանի Բրյունե
2019 ֆ Entangled Մարին
2020 ֆ Cinquième set Իվ

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Կատեգորիա Աշխատանք Արդյունք
2015 Լյումեր Ամենախոստումնալից դերասանուհի «Հրաշալի աշխարհ» / «Հաջորդ անգամ ես պետք է խոցեմ սիրտը» Առաջադրված
2019 CinEuphoria Awards Լավագույն դերասանուհի «Այրող արևը» Առաջադրված
2020 Globes de Cristal Awards Լավագույն դերասանուհի «Տեր և տիկին Ադելմաններ» Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. «Ana Girardot, tout premier pas». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 21-ին.
  3. «Simon Werner» fait toute la lumière sur Ana Girardot
  4. Ana Girardot, l’une des plus belles révélations de ce Cannes 2010
  5. Comediens
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անա Ժիրարդո» հոդվածին։