Ինֆորմատիկայի ֆրանկոֆոն ինստիտուտ
Ինֆորմատիկայի ֆրանկոֆոն ինստիտուտ | |
---|---|
Տեսակ | համալսարան |
Հիմնադրված է | 1995 |
Երկիր | Վիետնամ |
Տեղագրություն | Հանոյ |
Կայք | ifi.auf.org |
Ինֆորմատիկայի ֆրանկոֆոն ինստիտուտ (ֆր.՝ The Institut de la Francophonie pour l'Informatique (IFI)), ինֆորմատիկայի բնագավառում մագիստրոսի աստիճան շնորհող ուսումնական հաստատություն Վիետնամում։
Վիետնամի կառավարության պահանջով ստեղծվել և ֆինանսավորվել է 1995 թվականին Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության կողմից Վիետնամում բարձր մակարդակի ինժեներների և ինֆորմատիկայի բնագավառի դասախոսների վերապատրաստման համար։ Ծրագիրը ֆինանսավորող երկրներն ու տարածաշրջաններն են` Վալոնիա, Բելգիա, Քվեբեկ, Կանադա, Ֆրանսիա, ֆրանսախոս Շվեյցարիա և Լյուքսեմբուրգ։
Ինֆորմատիկայի ֆրանկոֆոն ինստիտուտը ուսանողներ է հավաքագրում Վիետնամից և այլ ֆրանսախոս երկրներից։ Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության անդամ համալսարանի (ինչպիսիք են Télécom ParisTech, Լյովենի կաթոլիկ համալսարան, Մոնրեալում Քվեբեկի համալսարան և այլն) դասախոսները դասավանդում են նաև Ինֆորմատիկայի ֆրանկոֆոն ինստիտուտում։ Բոլոր դասախոսությունները ֆրանսերենով են։
Սովորաբար, ավարտական պրակտիկան անցկացվում է արտասահմանում (Եվրոպա կամ Կանադա) արդյունաբերական ոլորտներում, համալսարաններում կամ հետազոտական լաբորատորիաներում։ Հետազոտական պրակտիկան հաճախ դեպի դոկտորական կամրջի դեր է խաղում։ Արդյունաբերական պրակտիկաներն իրականացվում են ծրագրային ապահովման զարգացման նախագծային առաջնորդի պրոֆիլ փնտրող կազմակերպությունները։
Ինֆորմատիկայի ֆրանկոֆոն ինստիտուտը Վիետնամում համարվում է ինֆորմատիկայի լավագույն համալսարաններից մեկը։ Ուսանողների մոտ մեկ երրորդը շարունակում է հետբուհական կրթությունը արտասահմանյան բուհերում, շատերը դառնում են Վիետնամում ծրագրային ընկերությունների մասնագետներ կամ ընկերությունների հիմնադիրներ։
Հիմնադրում և զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1997 թվականին հիմնադրվել է որպես Ինֆորմատիկայի ֆրանկոֆոն ինստիտուտ
- 2006 թվականին հիմնադրվել է Հանոյի ֆրանսիական համալսարանի կենտրոնը
- 2014 թվականին Ֆրանսիական լեզվի ինստիտուտը միավորվել է Հանոյի ֆրանսիական համալսարանի կենտրոնին և անվանափոխվել Ֆրանկոֆոնիայի միջազգային ինստիտուտի[1]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|