Իննա Ռազումիխինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իննա Ռազումիխինա
Ծնվել էհունվարի 29, 1973(1973-01-29) (51 տարեկան)
Ռժև, Տվերի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Ռուսաստան
Ժանրերհեղինակային երգ, շանսոն, ռուսական ռոմանս և Էթնիկ երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր, բանաստեղծուհի, երգչուհի, դերասանուհի և գրող
Գործիքներկիթառ և վոկալ
ԿրթությունՄոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարան
ԱմուսինԲորիս Գալկին

Իննա Ռազումիխինա (հունվարի 29, 1973(1973-01-29), Ռժև, Տվերի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս էստրադային երգչուհի, դերասանուհի, հեղինակ-կատարող, էստրադայի արտիստների մրցույթների բազմակի դափնեկիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1973 թվականին Ռուսաստանի Ռժև քաղաքում։ Մասնակցել է Երիտասարդ կատարողների համամիութենական «Յալթա-91» մրցույթին։

1994-1996 թվականններին Լյուդմիլա Իվանովայի ղեկավարությամբ որպես դերասանուհի հանդես է եկել մանկական երաժշտական «Էքսպրոմտ» թատրոնում[1]։ 1995-2001 թվականներին Ելենա Կամբուրովայի ղեկավարությամբ որպես դերասանուհի հանդես է եկել երաժշտության և պոեզիայի թատրոնում[2]։

1995 թվականին ավարտել է Գնեսինների անվան պետական երաժշտական ուսումնարանի Տատյանա Մարկովիչի էստրադային վոկալի դասարանը։

1995 թվականին Անդրեյ Միրոնովի անվան դերասանական երգերի միջազգային մրցույթում արժանացել է դիպլոմի և հանիսատեսի համակրանք մրցանակի[3]։ 1996 թվականին դարձել է Վլադիմիր Վիսոցկու անվան հեղինակային երգի մրցույթի դափնեկիր։ Հաջորդ տարի ռուսական ռոմանսի երիտասարդ կատարողների համառուսական մրցույթում արժանացել է դիպլոմի և «Ռուսաստանի հույս» մրցանակի ռուսական ռոմանսի հոգատար և ճիշտ ժամանակին կարդալու համար, դարձել է նաև «Ռուսաստանի երգը» էստրադային երգի համառուսական հեռուստատեսային մրցույթի դիպլոմակիր։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսինը խորհրդային ռուս կինոդերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, կոմպոզիտոր և ՌԴ վաստակավոր արտիստ Բորիս Գալկինն է։ Դուստրը՝ Աննան, ծնվել է 2017 թվականին։

Աշխատանք կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սոնյա Գոլիդեյի դերակատար «Պանդուխտ աղոթքներ» հեռուստաֆիլմում, ռեժիսոր՝ Տրոֆիմով (1997 թվական)
  • Երգեր «Ես լսում եմ քամուն» հեռուստատեսային ֆիլմի համար, ռեժիսոր՝ Տրոֆիմով (1997 թվական)
  • Երգեր «Պալատական գաղտնիքներ» հեռուստատեսային ֆիլմի համար, ռեժիսոր՝ Տրոֆիմով (2001-2003 թվականներ)
  • Երգեր «Նրա հոգու վեպը» հեռուստաֆիլմի համար, ռեժիսոր՝ Մալովա (2002 թվական)
  • Երգեր «Մեկ անգամ» հեռուստաֆիլմի համար, ռեժիսոր՝ Ալլա Սուլիկովա (2004 թվական)
  • Երգեր «Իմ Պրեսչիստենական» հեռուստաֆիլմի համար, ռեժիսոր՝ Լյուդմիլա Գլադունկո և Բորիս Տոկարև (2004 թվական)
  • Մերիի երգը «Մեր ժամանակների հերոսը» հեռուստաֆիլմի համար, ռեժիսոր՝ Ալեսանդր Կոտտ (2005 թվական)
  • Երգեր «Շամպայնի շիթեր» հեռուստաֆիլմի համար, ռեժիսոր՝ Տրոֆիմով (2008 թվական)

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2011 - «Այդ ամենն իմ մասին է»
  • 2004 - «Միասին կլինենք, սիրելիս» (երգեր Աննա Ախմատովայի և Նիկոլայ Գումիլյովի ստեղծագործությունների հիման վրա)
  • 2003 - «Աստվածային ռոմանս»
  • 2003 - «Սեր-ռուլետկա» (Սպայական երգեր և ռոմանսներ)
  • 2002 - «Երիտասարդ գինի»
  • 2001 - «Երաժշտության սիրահարները»
  • 1997 - «Ես լսում եմ քամուն»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Театр Экспромт
  2. «Театра Музыки и Поэзии п/р Елены Камбуровой, о спектакле «Здравствуйте, Жак Брель!»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 9-ին.
  3. «Конкурс актёрской песни имени Андрея Миронова». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]