Ինդոնեզիայի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինդոնեզիայի համալսարան
Изображение логотипа
Տեսակհասարակական համալսարան և ազատ հասանելիության հրատարակություն
Հիմնադրված է1849[1]
Անվանված էԻնդոնեզիա
ՌեկտորAri Kuncoro?
Ընդհանուր անձնակազմ2293 մարդ[2]
ԱնդամակցությունAssociation of Pacific Rim Universities?[3], Committee on Publication Ethics?[4], Open Education Global?[5], ASEAN University Network?[6] և ASEAN European Academic University Network?[7]
Երկիր Ինդոնեզիա[8]
ՏեղագրությունԴեպոկ և Կենտրոնական Ջակարտա[9]
Կայքui.ac.id(ինդ.)
Ինդոնեզիայի համալսարան (Ինդոնեզիա)##
Ինդոնեզիայի համալսարան (Ինդոնեզիա)
Ինդոնեզիայի համալսարան, Ինդոնեզիա
 University of Indonesia Վիքիպահեստում

Ինդոնեզիայի համալսարան (Universitas Indonesia), բարձրագույն կրթական առաջատար պետական ինստիտուտ Ինդոնեզիայում։ Երկրում գիտական մտքի հիմնական կենտրոններից մեկը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 1950 թվականին Ջակարտայում՝ 1849 թվականի հոլանդացիների կողմից հիմնադրված Ջավենսավայի բժշկական դպրոցի հիման վրա։ 2000 թվականից ի վեր ունի ինքնավար կարգավիճակ[10]։ 2010 թվականին այնտեղ սովորել է ավելի քան 47․000 ուսանող, աշխատել է 7․300 ուսուցիչ[11]։ Այն բաղկացած է 15 ֆակուլտետներից՝ հումանիտար, հասարակական-քաղաքական գիտություններ, տնտեսագիտություն, իրավաբանություն, հոգեբանություն, բժշկություն, ատամնաբուժություն, հանրային առողջապահություն, մաթեմատիկական և բնական գիտություններ, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, համակարգչային, դեղագիտական, նախադպրոցական կրթություն, ասպիրանտուրա։

Համալսարանները տեղակայված են Սալեմբում և Դեպոկում։

Դրա հիման վրա ստեղծվել են տնտեսագիտական և սոցիալական հետազոտությունների, կառավարման, սոցիոլոգիական հետազոտությունների, ժողովրդագրության, զանգվածային լրատվության միջոցների, կիրառական հոգեբանության, պատմության, հնագիտության, մարդաբանության, տեխնոլոգիայի, քրեագիտության հաստատություններ, ինչպես նաև, համակարգչային, բնապահպանական և մարդկային ռեսուրսների, նաև լեզվական ռեսուրսների կենտրոններ։ Պահում է ակտիվ հարաբերություններ ազգային, տարածաշրջանային, միջազգային համալսարանների և հետազոտական կենտրոնների, ներառյալ ԱՄՆ-ի,Ճապոնիայի, Հոլանդիայի, Գերմանիայի, Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի հետ։

Հայտնի շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ակբար Տանջունգ
  • Ամիր Շամսուդդին
  • Արիֆ Բուդիման
  • Կոսմաս Բատուբարա
  • Կուսումաատմաջա, Մոխտար
  • Սոֆյան Վանանդի
  • Տարիգանու
  • Տաուֆիկ Իսմաիլ
  • Տուտի Խերատի
  • Ումար Յունուս
  • Յուսուֆ Վանանդի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինդոնեզիայի համալսարան» հոդվածին։