Իլյա Գրինման
Իլյա Գրինման | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 20, 1875 |
Ծննդավայր | Դոնի Ռոստով, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | 1944[1] |
Մահվան վայր | Drancy concentration camp, Դրանսի |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և Ֆրանսիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ilya Grinman Վիքիպահեստում |
Իլյա (Էլիաշ) Աբրամովիչ (Ավրումովիչ) Գրինման (ռուս.՝ Илья (Элиаш) Абрамович (Аврумович) Гринман, ապրիլի 20, 1875, Դոնի Ռոստով, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն - 1944[1], Drancy concentration camp, Դրանսի), ռուս և ֆրանսիացի նկարիչ[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իլյա Գրինմանը ծնվել է 1875 թվականի ապրիլի 20-ին Դոնի Ռոստովում։ 1893 թվականից սովորել է Օդեսայի նկարչական դպրոցում, 1897-1904 թվականներին՝ Կայսերական արվեստների ակադեմիայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության բարձրագույն գեղարվեստական ուսումնարանում։ Իլյա Ռեպինի աշակերտն է։
Սանկտ Պետերբուրգի (1918-1923)[3] և Դոնի Ռոստովի (մինչև 1917 թվականը) ցուցահանդեսների մասնակից։ 1917 թվականից ապրել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։ Մոսկվայի ցուցահանդեսի (1931), ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի բոլոր ուղղությունների արվեստների ցուցահանդեսի մասնակից (1923)։ Դոնի Ռոստովի նրբագեղ արվեստների համայնքի (1911-1917), Արվեստների խրախուսման հրեական համայնքի (1916-1917) անդամ և ցուցադրող։
Իլյա Գրինմանը մահացել է 1944 թվականի ապրիլին Դրանսի համակենտրոնացման ճամբարում։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծ մասամբ նկարել է դիմանկարներ։ Նրա վրձնին են պատկանում՝
- Ալեքսանդր Բախրուշին դիմանկարը (1907)
- Մաքսիմ Գորկիի դիմանկարը
- Ֆեոդոր Շալյապինի դիմանկարը
- Իլյա Ռեպինի դիմանկարը
- Նաում Արոնսոնի դիմանկարը
- բարոնուհի ֆոն Էնգելգարդտի դիմանկարը (1913)
- Վլադիմիր Լենինի դիմանկարը (1923)[4]
Գրող Լև Տոլստոյի մասին հիշողությունների հեղինակ (1910)։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1939 թվականին Փարիզում նկարիչների հավաքույթի ժամանական պարգևատրվել է պատվավոր գնահատակով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Artnet — 1998.
- ↑ ОН ПИСАЛ ГОРЬКОГО И ТОЛСТОГО
- ↑ МАСЛОВКА - художники, картины, биографии, фотографии. Живопись, рисунок, скульптура. 20-й век : 1923 г. Ленинград
- ↑ «Создание бюро по обслуживанию иностранцев в Москве Портрет В. И. Ленина (1870-1924)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 11-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Autour de l’art juif: encyclopédie des peintres, photographes et sculpteurs. С. 62
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Гринман Илья Абрамович
- Гринман Илья (Элиаш) Абрамович Արխիվացված 2014-05-26 Wayback Machine
- А. А. Бахрушин. Художник И. Гринман. Пастель
- искусства пластические՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
- ЕВРЕЙСКОЕ ИЗОБРАЗИТЕЛЬНОЕ ИСКУССТВО В САНКТ-ПЕТЕРБУРГЕ ВО ВТОРОЙ ПОЛОВИНЕ XIX – НАЧАЛЕ XX вв.