Իլյա Գրինման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իլյա Գրինման
Ծնվել էապրիլի 20, 1875(1875-04-20)
ԾննդավայրԴոնի Ռոստով, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1944[1]
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Ֆրանսիա
Մասնագիտություննկարիչ
Ilya Grinman Վիքիպահեստում
Ալեքսանդր Բախրուշինի դիմանկար, 1907 թվական

Իլյա (Էլիաշ) Աբրամովիչ (Ավրումովիչ) Գրինման (ռուս.՝ Илья (Элиаш) Абрамович (Аврумович) Гринман, ապրիլի 20, 1875(1875-04-20), Դոնի Ռոստով, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն - 1944[1]), ռուս և ֆրանսիացի նկարիչ[2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իլյա Գրինմանը ծնվել է 1875 թվականի ապրիլի 20-ին Դոնի Ռոստովում: 1893 թվականից սովորել է Օդեսայի նկարչական դպրոցում, 1897-1904 թվականներին՝ Կայսերական արվեստների ակադեմիայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության բարձրագույն գեղարվեստական ուսումնարանում: Իլյա Ռեպինի աշակերտն է:

Սանկտ Պետերբուրգի (1918-1923)[3] և Դոնի Ռոստովի (մինչև 1917 թվականը) ցուցահանդեսների մասնակից: 1917 թվականից ապրել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում: Մոսկվայի ցուցահանդեսի (1931), ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի բոլոր ուղղությունների արվեստների ցուցահանդեսի մասնակից (1923): Դոնի Ռոստովի նրբագեղ արվեստների համայնքի (1911-1917), Արվեստների խրախուսման հրեական համայնքի (1916-1917) անդամ և ցուցադրող:

Իլյա Գրինմանը մահացել է 1944 թվականի ապրիլին Դրանսի համակենտրոնացման ճամբարում:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ մասամբ նկարել է դիմանկարներ: Նրա վրձնին են պատկանում՝

Գրող Լև Տոլստոյի մասին հիշողությունների հեղինակ (1910):

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1939 թվականին Փարիզում նկարիչների հավաքույթի ժամանական պարգևատրվել է պատվավոր գնահատակով:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Autour de l’art juif: encyclopédie des peintres, photographes et sculpteurs. С. 62

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]