Իլիի մայր տաճար
Իլիի մայր տաճար անգլ.՝ Ely Cathedral | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | անգլիկական տաճար |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Տեղագրություն | Իլի[2] |
Դավանանք | Անգլիկան եկեղեցի |
Վանականություն | Բենեդիկտյան միաբանություն |
Թեմ | Anglican Diocese of Ely? |
Հիմնական ամսաթվերը | 1083[1] |
Ժառանգության կարգավիճակ | 1-ին աստիճանի ցուցակագրված շենք[3] |
Նվիրված | Երրորդություն |
Անվանված | Երրորդություն |
Ճարտարապետական ոճ | ռոմանական ճարտարապետություն, անգլիական գոթիկա և Նորմանական ճարտարապետություն |
Հիմնադրված | 1083[1] |
Ely Cathedral Վիքիպահեստում | |
elycathedral.org(անգլ.) |
Իլիի մայր տաճար (անգլ.՝ Ely Cathedral), Իլի քաղաքի մայր տաճարը, Իլիի թեմի կենտրոնը, Իլիի եպիսկոպոսի նստավայրը։
Տաճարի շինարարությունը շարունակվել է մոտ 300 տարի` 1083-1375 թվականներին։ Նախկինում դրա տեղում եղել է եկեղեցի, որը հիմնադրվել է 7-րդ դարում սուրբ Էթելդրեդայի կողմից։ Եկեղեցին ունեցել է մենաստան, որն ավերվել է 9-րդ դարում վիկինգների կողմից։ Տաճարի շինարարությունը սկսվել է տեղի աբբա Սիմեոնի նախաձեռնությամբ։ Անգլո-սաքսոնական եկեղեցին ավերվել է, բայց նրա մասունքները պահպանվել և ավելի ուշ տեղափոխվել են տաճար։ Տաճարի կենտրոնական աշտարակը նրա հնագույն շինությունն է։ Արևմտյան աշտարակը կառուցվել է 1174-1197 թվականների։ Տաճարի առավել հին հատվածները կառուցված են ռոմանական ոճով, իսկ ավելի ուշ կառուցված մասերը` անգլիական գոթիկայով։ 1321-1349 թվականներին հյուսիսային կողմում կառուցվել է մատուռ։
Արևմտյան աշտարակի բարձրությունը 66 մ է, տաճարի երկարությունը` 163 մ, որից նավի երկարությունը` 75 մ. այն մինչև օրս էլ ամենամեծ երկարությամբ նավն է Մեծ Բրիտանիայում։ Խաչակենտրոնի վրա խոյանում է 52 մ բարձրությամբ ութանկյուն աշտարակը[4]։
Հենրի VIII-ի կողմից եկեղեցիների լուծարման ժամանակ տաճարը համեմատաբար քիչ է տուժել, չնայած լրջորեն վնասվել են մատուռի քանդակներն ու Էթելդրեդայի հանգստարանը։ 1451 թվականին տաճարը վերականգնվել է։
17-րդ դարում Իլիի եպիսկոպոս է նշանակվում Մեթյու Ռենը` նշանավոր ճարտարապետ Քրիստոֆեր Ռենի քեռին, ով 1650-ական թվականներին նախագծում է տաճարի հյուսիսային կողմի դարպասները գոթական ոճով։
Տաճարում թաղված են նշանավոր շատ մարդիկ։ Նրանցից են`
- Սուրբ Էթելդրեդա - քաղաքի պատմության կարևոր դեմքերից մեկը
- Սուրբ Վիտբուրգան - Էթելդրեդայի քույրը
- Ալֆրեդ Էթելինգ - Էթելրեդ II-ի զավակներից մեկը
- Գուգո Նորթուոլդցի - Իլիի եպիսկոպոս (13-րդ դար)
- Լուի Լյուքսեմբուրգցի - Իլիի եպիսկոպոս (15-րդ դար)
- Ջորջ Բասևի - մահացել է 1845 թվականին՝ տաճարում ընթացող շինարարական աշխատանքների ժամանակ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://www.historicengland.org.uk/listing/the-list/list-entry/1331690
- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ National Heritage List for England
- ↑ The English Cathedral. Tatton-Brown, T. and Crook, J. ISBN 1-84330-120-2
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլիի մայր տաճար» հոդվածին։ |
|