Իլիի մայր տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իլիի մայր տաճար
Ely Cathedral 3.jpg
Հիմնական տվյալներ
Տեսականգլիկական տաճար
ԵրկիրՄեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
ՏեղագրությունԻլի[1]
Դավանանքանգլիկանություն
ՎանականությունԲենեդիկտյան միաբանություն
ԹեմDiocese of Ely?
Ժառանգության կարգավիճակ1-ին աստիճանի ցուցակագրված շենք
ԱնվանվածԵրրորդություն
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական ոճՌոմանական ճարտարապետություն, անգլիական գոթիկա և Նորմանական ճարտարապետություն
Հիմնադրված1083[2]
Կոորդինատներ: 52°23′54.999600100009″ հս․ լ. 0°15′51.0012001″ ավ. ե. / 52.39861100002777761° հս․. լ. 0.264167000028° ավ. ե. / 52.39861100002777761; 0.264167000028
elycathedral.org

Իլիի մայր տաճար (անգլ.՝ Ely Cathedral), Իլի քաղաքի մայր տաճարը, Իլիի թեմի կենտրոնը, Իլիի եպիսկոպոսի նստավայրը:

Տաճարի շինարարությունը շարունակվել է մոտ 300 տարի` 1083-1375 թվականներին: Նախկինում դրա տեղում եղել է եկեղեցի, որը հիմնադրվել է 7-րդ դարում սուրբ Էթելդրեդայի կողմից: Եկեղեցին ունեցել է մենաստան, որն ավերվել է 9-րդ դարում վիկինգների կողմից: Տաճարի շինարարությունը սկսվել է տեղի աբբա Սիմեոնի նախաձեռնությամբ: Անգլո-սաքսոնական եկեղեցին ավերվել է, բայց նրա մասունքները պահպանվել և ավելի ուշ տեղափոխվել են տաճար: Տաճարի կենտրոնական աշտարակը նրա հնագույն շինությունն է: Արևմտյան աշտարակը կառուցվել է 1174-1197 թվականների: Տաճարի առավել հին հատվածները կառուցված են ռոմանական ոճով, իսկ ավելի ուշ կառուցված մասերը` անգլիական գոթիկայով: 1321-1349 թվականներին հյուսիսային կողմում կառուցվել է մատուռ:

Արևմտյան աշտարակի բարձրությունը 66 մ է, տաճարի երկարությունը` 163 մ, որից նավի երկարությունը` 75 մ. այն մինչև օրս էլ ամենամեծ երկարությամբ նավն է Մեծ Բրիտանիայում: Խաչակենտրոնի վրա խոյանում է 52 մ բարձրությամբ ութանկյուն աշտարակը[3]:

Կենտրոնական աշտարակի ութանկյուն գմբեթը

Հենրի VIII-ի կողմից եկեղեցիների լուծարման ժամանակ տաճարը համեմատաբար քիչ է տուժել, չնայած լրջորեն վնասվել են մատուռի քանդակներն ու Էթելդրեդայի հանգստարանը: 1451 թվականին տաճարը վերականգնվել է:

17-րդ դարում Իլիի եպիսկոպոս է նշանակվում Մեթյու Ռենը` նշանավոր ճարտարապետ Քրիստոֆեր Ռենի քեռին, ով 1650-ական թվականներին նախագծում է տաճարի հյուսիսային կողմի դարպասները գոթական ոճով:

Տաճարում թաղված են նշանավոր շատ մարդիկ: Նրանցից են`

  • Սուրբ Էթելդրեդա - քաղաքի պատմության կարևոր դեմքերից մեկը
  • Սուրբ Վիտբուրգան - Էթելդրեդայի քույրը
  • Ալֆրեդ Էթելինգ - Էթելրեդ II-ի զավակներից մեկը
  • Գուգո Նորթուոլդցի - Իլիի եպիսկոպոս (13-րդ դար)
  • Լուի Լյուքսեմբուրգցի - Իլիի եպիսկոպոս (15-րդ դար)
  • Ջորջ Բասևի - մահացել է 1845 թվականին` տաճարում ընթացող շինարարական աշխատանքների ժամանակ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. archINFORM — 1994.
  2. 2,0 2,1 https://www.historicengland.org.uk/listing/the-list/list-entry/1331690
  3. The English Cathedral. Tatton-Brown, T. and Crook, J. ISBN 1-84330-120-2

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]