Իզարի Լանդաու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համայնք
Իզարի Լանդաու
Landau an der Isar
Զինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
ԵրկրամասԲավարիա
ՇրջանԴինգոլֆինգ Լանդաու (շրջան)
ՂեկավարԳելմութ Շթայնինգեր[1]
Առաջին հիշատակում1074
Տվյալ կարգավիճակում1224 թվականից
Մակերես84,37 կմ²
ԲԾՄ390 մ
Բնակչություն12729 մարդ (2010)
Խտություն151 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ09951
Փոստային ինդեքս94405
Փոստային դասիչ94405
Ավտոմոբիլային կոդDGF (ավելի վաղ՝ LAN)
Պաշտոնական կոդ09 2 79 122
Պաշտոնական կայքlandau-isar.de
Իզարի Լանդաու (Գերմանիա)##
Իզարի Լանդաու (Գերմանիա)
Իզարի Լանդաու (Բավարիա)##
Իզարի Լանդաու (Բավարիա)

Իզարի Լանդաու (գերմ.՝ Landau an der Isar), քաղաք Գերմանիայի Բավարիա երկրամասում, Իզար գետի ափին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերին Մաթեուսի վիմագրությունը, 1665 թվական
1798 թվականի քաղաքային պլան

Լանդաուն հիմնվել է 1224 թվականին բավարական դուքս Լյուդվիգ I Քելգհեյմացու կողմից։ Ավելի վաղ այդ վայրում գտնվում էր Լանդ Աու գյուղը, որի մասին առաջին հիշատակումը վերաբերում է 1074 թվականին։

Քաղաքն այրվել է 1504 թվականի լանդսխուտյան ժառանգության համար մղվող պատերազմի ժամանակ։ Երեսնամյա պատերազմի ավարտին՝ 1648 թվականին, Լանդաուին հաջողվեց խուսափել կրկնակի վերացումից շվեդներին վճարվող հարկի շնորհիվ։ Ավստրիական ժառանգության համար մղվող պայքարում՝ 1743 թվականին, քաղաքը գրեթե ամբողջովին ավերվեց ֆրանսիական և ավստրիական զորքերի կողմից։ 1829 թվականին Լանդաուի բնակչությունը հաշվարկվում էր 1624 բնակչով և 300 տնով։ 1875 թվականին անցկացվեց առաջին երկաթուղին։

1945 թվականի ապրիլի ռազմական գործողությունների ընթացքում քաղաքի կենտրոնական հատվածը մասնակիորեն ավերվել էր։

Բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի մարդահամարի համաձայն՝ Լանդաուի բնակչությունը գրեթե 13 հազար մարդ է[2]։

Լանդաուի հայտնի բնակիչները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուշի Գլաս՝ դերասանուհի։
  • Իոհան Բապտիստ Գուբեր՝ հոգևորական, Երրորդ ռեյխի ժամանակաշրջանում հակաֆաշիստական շարժման մասնակից։
  • Յակոբ Ցիգլեր՝ մաթեմատիկոս։
  • Մանֆրեդ Բյոքլ՝ գրող։
  • Նորբերտ Նիման՝ հեղինակ։

Լանդաուի պատվավոր քաղաքացիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հենրիխ Կասպեր Շիթ՝ երգահան։
  • Ալոյզ Շլյոգլ՝ Բավարիայի գյուղատնտեսության և անտառային արդյունաբերության նախարար։
  • Արթուր Փիհլեր՝ երգահան։
  • Հանք Քիք՝ քաղաքի գլխավոր բուրգոմիստր։
  • Անտոն Զանդլեր՝ շրջանային վարչության ղեկավար։
  • Ալֆրեդ Միթերմայեր՝ տեղական բանկի տնօրեն։

Քաղաքի վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից Լանդաուն ստորաբաժանվում է 31 վարչական շրջանների։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տարածաշրջանային թանգարան
  • Մարիամ ստվածածին եկեղեցի
  • Վիլդթուրն պալատ (Schloss Wildthurn)
  • Ստորին Բավարիայի հնէաբանական թանգարան
  • «Աճող լեռ» (Wachsender Felsen)
  • «Սատանայի սանդուղք» (Teufelstritt)
  • «Քարե» եկեղեցի, (Steinfelskirche), շրջանի հոգևոր կենտրոններից մեկը։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • www.landau-isar.de Իզարի Լանդաու քաղաքի պաշտոնական կայք(գերմ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իզարի Լանդաու» հոդվածին։