Լանդաուն հիմնվել է 1224 թվականին բավարական դուքս Լյուդվիգ I Քելգհեյմացու կողմից։ Ավելի վաղ այդ վայրում գտնվում էր Լանդ Աու գյուղը, որի մասին առաջին հիշատակումը վերաբերում է 1074 թվականին։
Քաղաքն այրվել է 1504 թվականի լանդսխուտյան ժառանգության համար մղվող պատերազմի ժամանակ։ Երեսնամյա պատերազմի ավարտին՝ 1648 թվականին, Լանդաուին հաջողվեց խուսափել կրկնակի վերացումից շվեդներին վճարվող հարկի շնորհիվ։ Ավստրիական ժառանգության համար մղվող պայքարում՝ 1743 թվականին, քաղաքը գրեթե ամբողջովին ավերվեց ֆրանսիական և ավստրիական զորքերի կողմից։ 1829 թվականին Լանդաուի բնակչությունը հաշվարկվում էր 1624 բնակչով և 300 տնով։ 1875 թվականին անցկացվեց առաջին երկաթուղին։
1945 թվականի ապրիլի ռազմական գործողությունների ընթացքում քաղաքի կենտրոնական հատվածը մասնակիորեն ավերվել էր։