Իզաբել Գուլար
Իզաբել Գուլար Maria Izabel Goulart Dourado | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 23, 1984[1][2] (40 տարեկան) |
Ծննդավայր | Սան Կառլուս, Սան Պաուլու, Բրազիլիա |
Քաղաքացիություն | Բրազիլիա |
Մասնագիտություն | մոդել |
Կայք | izabelgoulart.com |
Izabel Goulart Վիքիպահեստում |
Մարիա Իզաբել Գուլար Դուրադո (պորտ.՝ Maria Izabel Goulart Dourado, հոկտեմբերի 23, 1984[1][2], Սան Կառլուս, Սան Պաուլու, Բրազիլիա), բրազիլացի սուպերմոդել, առավել հայտնի որպես «Victoria’s Secret Angels»-ից մեկը։
Ծնվել է 1984 թ. հոկտեմբերի 23-ին Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում։ Ունի իտալական և բրազիլական արմատներ, ընտանիքը բազմանդամ է, ունի 4 եղբայր և մեկ քույր։
14 տարեկանում տեղափոխվել է Սան Պաուլո նահանգի կենտրոն, որտեղ սկսել է աշխատել մոդել։ Մասնակցել է «Oscar de la Renta», «Valentino», «Dolce and Gabbana», «Chanel», «Michael Kors», «Ralph Lauren» և «Stella McCartney» նորաձևության տների ցուցադրություններին։
Իզաբելը հայտնվել է GQ, Vogue, L’Officiel, Marie Claire և Esquire ամսագրերի շապիկին։ Դեբյուտը հանրահայտ Victoria's Secret Fashion Show-ում կայացել է 2005 թ., իսկ 2006-ին նա արդեն «Victoria's Secret»-ի «հրեշտակներից» էր։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Գուլարը սահուն տիրապետում է պորտուգալերենին, անգլերենին և ֆրանսերենին[3]։ Նա 2006 թվականին սկսել է հանդիպել գործարար Մարսելո Կոշտայի հետ[4]։ Նրանց հարաբերություններն ավարտվել են 6 տարի անց և այժմ Իզաբելը հանդիպում է գերմանացի դարպասապահ Քևին Տրապպի հետ։
Գուլարը, որի եղբայրն ունի առաջին աստիճանի դիաբետ[5], բարեգործական աշխատանքներ է կատարում, օգնում է իր հայրենի Բրազիլիայի հիվանդանոցներին գումարով, որպեսզի դիաբետով հիվանդ երեխաներին ըստ անհրաժեշտության անվճար ինսուլին տրամադրեն։ Նա նաև ակտիվ դեր ունի Մայամիի համալսարանի Դիաբետի հետազոտական ինստիտուտում (ԴՀԻ)։ 2009 թվականին Գուլարը դարձավ ԴՀԻ-ի միջազգային դեսպան և նրա դերն էր տարածելու ԴՀԻ-ի աշխատանքը իր ճամփորդությունների ընթացքում[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «Model Behaviour: Izabel Goulart - GQ.com». Արխիվացված է օրիգինալից 2015-03-25-ին. Վերցված է 2016-06-15-ին.
- ↑ Izabel Goulart: "I like to come home" (11 December 2012). Revista, Issue 638. Retrieved 1 November 2013.
- ↑ 5,0 5,1 «Supermodel Izabel Goulart Parts With Diabetes Research Institute Foundation as International Ambassador». Diabetes Research Institute. 2009 թ․ ապրիլի 24. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 18-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- IZABEL GOULART (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իզաբել Գուլար» հոդվածին։ |
|