Իգոր Պաշկևիչը ծնվել է 1971 թվականին` ԽՍՀՄ-ում։ 1990 թվականին Կոլորադո Սպրինգսում, հանդես գալով ԽՍՀՄ-ի կազմում, հաղթեց երիտասարդական աշխարհի առաջնությունում` առաջ անցնելով Ալեքսեյ Ուրմանովից։ 1996 թվականին նա դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։ Դրանից հետո նա սկսեց հանդես գալ Ադրբեջանի կողմից։ Տեղափոխվել է ԱՄՆ, հանդես է եկել որպես պրոֆեսիոնալ։ Աշխատել է որպես մարզիչ Ֆլորիդայում։