Ժոզեֆ Ժան Պիեռ Լորան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ժոզեֆ Ժան Պիեռ Լորան Joseph Jean Pierre Laurent | |
---|---|
Ծնվել է | հունվարի 31, 1823[1] Բանյոլ սյուր Սեզ |
Մահացել է | մարտի 4, 1900 (77 տարեկան) Մարսել |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | աստղագետ, assayer և քիմիկոս |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն |
Պարգևներ | |
Joseph Jean Pierre Laurent Վիքիպահեստում |
Ժոզեֆ Ժան Պիեռ Լորան (ֆր.՝ Joseph Jean Pierre Laurent, հունվարի 31, 1823[1], Բանյոլ սյուր Սեզ - մարտի 4, 1900, Մարսել), ֆրանսիացի աստղագետ, որը հայտնաբերել է (51) Նեմաուսա աստերոիդը 1858 թվականին։
Նա այլևս չի կատարել աստերոիդների հայտնագործություններ, և նրա մասին համարյա ոչինչ հայտնի չէ։ Էդուարդ Ստեֆանը Լորանի մասին ասել է "շատ բանիմաց երիտասարդ"է (un jeune homme très habile) [1] Արխիվացված 2007-03-11 Wayback Machine։
Աստերոիդը հայտնաբերվել է օգտագործելով Բենջամին Վալզի տանը գտնվող մասնավոր աստղադիտարանը։ Վալզը թողել էր այս տունը մեկնելով Մարսել աշխատելու, որպես Մարսելի աստղադիտարանի տնօրեն։ Նա փոխանցել էր իր աստղադիտարանը Ժոզեֆ Ժան Պիեռ Լորանին, ով և հետագայում հայտնաբերել էր աստերոիդը։ Տան պատին, որը գտնվում է Նացիոնալ փողոց 32 հասցեով Նիմում, փակցված է հուշատախտակ աստերոիդի հայտնաբերման մասին [2]։
Վալզը հայտնել է հայտնաբերման մասին իր նամակում ուղղված Ֆրանսիական գիտությունների ակադեմիային [3] [4]։
Լորանն իր հայտնագործության համար արժանացել է Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի Լալանդի մրցանակին 1858 թվականին, հինգ այլ աստերոիդ հայտնաբերողների հետ միասին [5]։
(162) Լաուրենտիա աստերոիդն անվանվել է Լորանի պատվին։
(51) Նեմաուսա | 22 հունվար 1858 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նեմաուսա, Լորան և Վալզ Արխիվացված 2010-01-14 Wayback Machine (ֆր.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոզեֆ Ժան Պիեռ Լորան» հոդվածին։ |
|