Ժոզեֆ Ժան Պիեռ Լորան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ժոզեֆ Ժան Պիեռ Լորան
Joseph Jean Pierre Laurent
Ծնվել էհունվար 1823
Բանյոլ սյուր Սեզ
Մահացել է1900
Մարսել
ՔաղաքացիությունFlag of France (1794–1815, 1830–1958).svg Ֆրանսիա
Մասնագիտությունաստղագետ, assayer և քիմիկոս
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն
ՊարգևներԼալանդի մրցանակ
Joseph Jean Pierre Laurent Վիքիպահեստում

Ժոզեֆ Ժան Պիեռ Լորան (ֆր.՝ Joseph Jean Pierre Laurent, հունվար 1823, Բանյոլ սյուր Սեզ - 1900, Մարսել), ֆրանսիացի աստղագետ, որը հայտնաբերել է (51) Նեմաուսա աստերոիդը 1858 թվականին։

Նա այլևս չի կատարել աստերոիդների հայտնագործություններ, և նրա մասին համարյա ոչինչ հայտնի չէ։ Էդուարդ Ստեֆանը Լորանի մասին ասել է "շատ բանիմաց երիտասարդ"է (un jeune homme très habile) [1] Archived 2007-03-11 at the Wayback Machine.։

Աստերոիդը հայտնաբերվել է օգտագործելով Բենջամին Վալզի տանը գտնվող մասնավոր աստղադիտարանը։ Վալզը թողել էր այս տունը մեկնելով Մարսել աշխատելու, որպես Մարսելի աստղադիտարանի տնօրեն։ Նա փոխանցել էր իր աստղադիտարանը Ժոզեֆ Ժան Պիեռ Լորանին, ով և հետագայում հայտնաբերել էր աստերոիդը։ Տան պատին, որը գտնվում է Նացիոնալ փողոց 32 հասցեով Նիմում, փակցված է հուշատախտակ աստերոիդի հայտնաբերման մասին [2]։

Վալզը հայտնել է հայտնաբերման մասին իր նամակում ուղղված Ֆրանսիական գիտությունների ակադեմիային [3] [4]։

Լորանն իր հայտնագործության համար արժանացել է Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի Լալանդի մրցանակին 1858 թվականին, հինգ այլ աստերոիդ հայտնաբերողների հետ միասին [5]։

(162) Լաուրենտիա աստերոիդն անվանվել է Լորանի պատվին։

Հայտնաբերած աստերոիդը
(51) Նեմաուսա 22 հունվար 1858

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]