Ժաննա Էբյութերն
Ժաննա ֆր.՝ Jeanne Hébuterne | |
---|---|
Ի ծնե | Ժաննա Էբյութերն |
Ծնվել է | ապրիլի 6, 1898[1][2][3] |
Ծննդավայր | Մո |
Վախճանվել է | հունվարի 26, 1920[4][2] (21 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա |
Ազգություն | Ֆրանսիացի |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Կոլարոսսիի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարչուհի և բնորդ |
Թեմաներ | գեղանկարչություն[5] |
Համատեղ ապրող | Ամեդեո Մոդիլիանի |
Զավակներ | Ժաննա Մոդիլիանի |
Jeanne Hébuterne Վիքիպահեստում |
Ժաննա Էբյութերն (ֆր.՝ Jeanne Hébuterne, ապրիլի 6, 1898[1][2][3], Մո - հունվարի 26, 1920[4][2], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի նկարչուհի, առավել հայտնի է որպես՝ Ամեդեո Մոդիլիանիի կին և մոդել։
Վաղ կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա ծնվել է՝ Փարիզում, Հռոմի Կաթոլիկ եկեղեցական ընտանիքում։ Նրա հայրը աշխատել է Բոն-Մարշ հանրախանութում[6]։ Նա ներկայացել է արվեստագետների հետ Մոնպարնասայում, իր եղբոր հետ ով ցանկանում էր դառնալ նկարիչ։ Ժաննան աշխատեց Ցիխուգարու Ֆուդզիտայի հետ, որպես մոդել[7]։ Սակայն նա սովորելով Կոլորոսի ակադեմիայում ցանկանում էր կերտել իր արվեստի կարիերան։ Ժաննան ծանոթանում է Ամեդեո Մոդիլիանի հետ, և քանդակագործ Խանա Օրլովայի, ովքեր հնարավորություն ունեին օգտվել ակադեմիայի կենդանի մոդելներից։ Ժաննան սկսել է իր գործը խարիզմատիկ նկարչությամբ, հետո սիրահարվում է Մոդիլիանին։ Նա շուտով տեղափոխվեց ապրելու նրա հետ, սակայն ծնողների կողմից խիստ առարկություններով[8]։
Մոդիլիանի
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրող Չալզ-Ալբերտ Քինգրիաի նկարագրությամբ նա մեղմ, ամաչկոտ, հանգիստ, և նուրբ անձնավորություն էր։ Ժաննա Էբյութորնը, Մոդիլիանի նկարների հիմնական թեման էր։ 1918 թվականի աշնանը զույգը տեղափոխվում է Նիս, Լազուր ափ, որտեղ Մոդիլիանի գործակալը հույս է տալիս որ նա կարող է վաճառել իր աշխատանքները, ձմռանը այնտեղ կլինեին արվեստի հարուստ ներկայացուցիչներ։ Նիսում գտնվելու ժամանակ նոյեմբերի 29-ին ծնվում է նրանց դուստրը։ Գարնանը նրանք վերադառնում են Փարիզ, որտեղ Ժաննան կրկին հղիանում է։ Այդ ժամանակ՝ թմրադեղերի և ալկոհոլի չարաշահման պատճառով Մոդիլիանին տառապում էր տուբերկուլյոզով, նրա վիճակը գնալով վատթարանում էր[9]։
Ողբերգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1920 թվականի հունվարի 24-ին մահանում է Ամեդեո Մոդիլիանին։ Ժաննա Էբյութերնի ընտանիքը նրան վերադարձնում է հայրական տուն, բայց Ժաննան ամբողջովին խելագարված վիճակում էր, նետվելով հինգերորդ հարկի պատուհանից նա մահանում է, սպանելով իրեն, և իր չծնված երեխային[8]։ Ժաննայի ընտանիքն աղջկա մահվան համար մեղադրում էին Մոդիլիանիին։ Իրենց աղջկան հուղարկավորում են Cimetière de Bagneux գերեզմանատանը։ Էբյութերն ընտանիքը վերջապես հանգստացավ և թույլ տվեց իրենց աղջկան տեղափոխել ամուսնու կողքին՝ Père Lachaise Cemetery գերեզմատանը։ Նրա տապանաքարին գրված է՝ «Նվիրված ուղեկից, ծայրահեղ զոհաբերություն»[8]։
Երեխան
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրանց որբ աղջիկը՝ Ժաննա Մոդիլիանին (1918-1984), որդեգրվել է իր հորաքրոջ կողմից Իտալիայում։ Նա մեծանում էր չիմանալով ոչինչ իր ծնողների մասին, իսկ երբ արդեն չափահաս էր՝ սկսեց հետաքրքրվել ծնողներով[9]։ 1958 թվականին նա կենսագրական գիրք է գրում հոր մասին անգլերեն լեզվով, որը հրապարակվեց ԱՄՆ-ում, «Մոդիլիանի, մարդ և առասպել» անվանմամբ։ ISBN 1-199-15698-1
Աշխատանքները
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Natura morta
-
Ինքնանկար, 1916 թ
-
Վախճան, 1919
-
Մոդիլիանի դիմանկարը, 1919
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 GeneaStar
- ↑ 3,0 3,1 Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ 4,0 4,1 4,2 մահվան վկայական
- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ «Galerie André Roussard». Jeanne Hebuterne (1898–1920). Վերցված է 2008 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ Jimenez, Jill Berk, ed. (2001). «Hébuterne, Jeanne: French, 1898–1920». Dictionary of Artists' Models. Chicago: Fitzroy Dearborn. էջեր 269–272. ISBN 978-1-57958-233-3.
- ↑ 8,0 8,1 8,2 Lappin, Linda (2002 թ․ հունիսի 22). «Missing person in Montparnasse: The case of Jeanne Hebuterne». Literary Review. 45 (4): 785–811. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 4-ին.
- ↑ 9,0 9,1 «An Introduction to Art History». Amedeo Modigliani. Վերցված է 2008 թ․ հուլիսի 1-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժաննա Էբյութերն» հոդվածին։ |
|
- Ապրիլի 6 ծնունդներ
- 1898 ծնունդներ
- Հունվարի 26 մահեր
- 1920 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Կոլարոսի ակադեմիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Ինքնասպան նկարիչներ
- 20-րդ դարի նկարչուհիներ
- Պեր Լաշեզ գերեզմանատանը թաղվածներ
- Ֆրանսիացի նկարչուհիներ
- Ֆրանսիացի արվեստագետներ
- Ֆրանսիացի մոդելներ