Ժան Կաստեքս
Ժան Կաստեքս | |
Կուսակցություն՝ | Renaissance |
---|---|
Կրթություն՝ | Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ (1986)[1], Վարչական ազգային դպրոց (1991)[1] և University Toulouse - Jean Jaurès? |
Մասնագիտություն՝ | պետական գործիչ և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | հունիսի 25, 1965[2][3][4][…] (59 տարեկան) |
Ծննդավայր | Vic-Fezensac[1][5] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Ամուսին | Sandra Ribelaygue? |
Ինքնագիր | |
Պարգևներ |
[6] և
|
Ժան Կաստեքս (ֆր.՝ Jean Castex, հունիսի 25, 1965[2][3][4][…], Vic-Fezensac[1][5]), ֆրանսիացի քաղաքական գործիչ, Ֆրանսիայի վարչապետը 2020 թվականի հուլիսի 3-ից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կաստեքսի ազգանունը ծագում է Castèth(s) գասկոնյան բառից։
Ժան Կաստեքսը Մարկ Կաստեքսի թոռն է, որը 1971-1989 թվականներին զբաղեցրել է Վիկ-Ֆեզանսակի քաղաքապետի պաշտոնը, իսկ 1980-1989 թվականներին՝ Ֆրանսիայի ժեր դեպարտամենտի սենատորի պաշտոնը։ Հայրը Կլոդ Կաստեքսն է, աշխատել է որպես ուսուցիչ։ Ժանը սովորել է Թուլուզի համալսարանում, Փարիզի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտում և կառավարման ազգային դպրոցում (ENA)[7]։
Կարիերան սկսել է պրեֆեկտուրայի գլխավոր քարտուղարի պաշտոնից, աշխատել է տարածաշրջանային Հաշվիչ պալատում։ 2004 թվականից աշխատել է համերաշխության և սոցիալական համախմբման նախարարությունում, որտեղ գլխավորել է հոսպիտալացման և բուժսպասարկման վարչությունը։ Այնուհետև ղեկավարել է նախարար Քսավիե Բերտրանի գրասենյակը, զբաղվել է թռչնագրիպի խնդրի լուծմամբ՝ Ֆրանսիայի տարածքում ապահովելով 200 միլիոն պաշտպանական բժշկական դիմակների և 2 միլիոն պատվաստանյութի տարածում։ Նախագահ Նիկոլա Սարկոզիի իշխանության գալուց հետո Կաստեքսը փոխարինել է Բերտրանին, որը ստացել է աշխատանքի նախարարի պաշտոնը, և նոր հայտնվել է 2008 թվականի տնտեսական ճգնաժամի ամենաթեժ պահին՝ զբաղվելով հատուկ կենսաթոշակային պլանների համակարգի բարեփոխմամբ։ 2010 թվականից աշխատել է Նիկոլա Սարկոզիի նախագահական վարչակազմում՝ որոշ ժամանակ անց զբաղեցրել է Ելիսեյան պալատի գլխավոր քարտուղարի օգնականի պաշտոնը[8]։
2008 թվականին ընտրվել է Արևելյան Պիրենեյների դեպարտամենտում Պրադ քաղաքի քաղաքապետ, 2014 թվականին հաղթականորեն վերընտրվել է ընտրողների 70 %-ի աջակցությամբ, 2020 թվականին՝ 75,72 %: 2012 թվականին նա իր հայրենի Ժեր դեպարտամենտից Ազգային ժողով ընտրվելու փորձ է ձեռնարկել, սակայն զիջել է մեկ այլ սոցիալիստ թեկնածուի։ 2017 թվականին վարչապետ Էդուարդ Ֆիլիպը Կաստեքսին նշանակել է միջգերատեսչական հանձնաժողովի ղեկավար՝ 2024 թվականին Օլիմպիական և Պարալիմպիկ Խաղերի անցկացման համար Փարիզի թեկնածությանը աջակցելու տարբեր նախարարությունների գործունեությունը համակարգելու նպատակով[9]։ 2017 թվականի սեպտեմբերի 13-ին ՄՕԿ-ը Փարիզն ընտրել է որպես 2024 թվականի Խաղերի մայրաքաղաք։
2010-2015 թվականներին եղել է Լանգեդոկ-Ռուսիլյոնի տարածաշրջանային խորհրդի պատգամավոր[10]։
2015 թվականի մարտի 29-ից Արևելյան Պիրենեյների դեպարտամենտի խորհրդի պատգամավոր է։
2019 թվականին գլխավորել Է ազգային մարզական գործակալությունը[11]։
2020 թվականի ապրիլի 3-ին գլխավորել է COVID-19-ի տարածման հետևանքով սահմանափակումների աստիճանական վերացման կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովը[12]։
2020 թվականի հուլիսի 3-ին, Էդուարդ Ֆիլիպի պաշտոնաթողությունից հետո, Ժան Կաստեքսը ստանձնել Է Ֆրանսիայի վարչապետի պաշտոնը[13][14]։ Նույն օրը նա դուրս է եկել «Հանրապետականներ» գոլիստական կուսակցության կազմից[15]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է կատալոնուհի Սանդրա Ռիբելեյգի (Sandra Ribelaygue) հետ, որը ծագումով արևելյան Պիրենեյներում գտնվող Արադ քաղաքի մոտ գտնվող Ռիա Սիրաշ քաղաքից է։ Ամուսինները չորս դուստր ունեն[16]։
Աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- La Ligne de chemin de fer de Perpignan à Villefranche — Prélude de la ligne de Cerdagne (Les carnets du Train jaune; tome 7), Éditions Talaia, Canet-en-Roussillon, 2017
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Արժանիքների համար» շքանշանի ասպետ (հանրապետության նախագահի 2006 թվականի մայիսի 15-ի հրամանագիր)[17]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 https://www.gouvernement.fr/ministre/jean-castex#biography
- ↑ 2,0 2,1 Répertoire national des élus — 2019.
- ↑ 3,0 3,1 French National Directory of Representatives, 14 January 2020 — 2020.
- ↑ 4,0 4,1 GeneaStar
- ↑ 5,0 5,1 5,2 Who's Who in France (ֆր.) — Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
- ↑ https://www.europe1.fr/politique/castex-fait-grand-croix-de-lordre-national-du-merite-lhommage-discret-de-macron-4016866
- ↑ Pierre Sabathié et Jean-Charles Galiacy (2010 թ․ նոյեմբերի 24). «Jean Castex, du Gers à l'Élysée» (ֆրանսերեն). Sud Ouest. Վերցված է 2020 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ Bernard Gorce (2020 թ․ հուլիսի 3). «Jean Castex, nouveau premier ministre et bras armé de l'Élysée» (ֆրանսերեն). La Croix. Վերցված է 2020 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «DIRECT. Le Gersois Jean Castex nommé Premier ministre pour remplacer Edouard Philippe» (ֆրանսերեն). La Depeche. 2020 թ․ հուլիսի 3. Վերցված է 2020 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Qui est Jean Castex, le nouveau Premier ministre?» (ֆրանսերեն). La voix du Nord. 2020 թ․ հուլիսի 3. Վերցված է 2020 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ Jérôme Cordelier et Géraldine Woessner (2020 թ․ հուլիսի 3). «Jean Castex, un « couteau suisse » pour le déconfinement» (ֆրանսերեն). Le Point. Վերցված է 2020 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ Olivier Faye (2020 թ․ հուլիսի 3). «Coronavirus : Jean Castex, « M. Déconfinement » du gouvernement et « homme de confiance » d'Edouard Philippe» (ֆրանսերեն). Le Monde. Վերցված է 2020 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Démission du gouvernement, en direct : Jean Castex est nommé premier ministre» (ֆրանսերեն). Le Monde. 2020 թ․ հուլիսի 3. Վերցված է 2020 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ Алексей Тарханов (2020 թ․ հուլիսի 3). «Премьер-министром Франции стал мэр города Прад Жан Кастекс» (ռուսերեն). Коммерсантъ. Վերցված է 2020 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Remaniement : nouveau Premier ministre, Jean Castex a démissionné de LR» (ֆրանսերեն). laprovence.fr. 2020 թ․ հուլիսի 3. Վերցված է 2020 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ Marion Rouyer (2020 թ․ հուլիսի 3). «Jean Castex Premier ministre : qui est sa femme Sandra ?» (ֆրանսերեն). Gala. Վերցված է 2020 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «Décret du 15 mai 2006 portant promotion et nomination» (ֆրանսերեն). legifrance.gouv.fr. Վերցված է 2020 թ․ հուլիսի 4-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Կաստեքս» հոդվածին։ |
|