Jump to content

Ժամանակագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժոզեֆ Սկալիգեր[1]

Ժամանակագրություն (լատիներեն՝ chronologia, հին հունարեն՝ χρόνος, chrónos - ժամանակ և -λογία, -logia - գիտություն)[2], այս գիտությունը կարգավորում է իրադարձությունները՝ ըստ իրենց ծագման հերթականության։ Օրինակ՝ դիտարկվում է ժամանակային սանդղակի կիրառումը կամ իրադարձության հերթականությունը։ Սա նաև «անցիալ իրադարձությունների հերթականության փաստացի սահմանումն է»[3]։

Ժամանակագրությունը պարբերականացման գործընթացի մասն է կազմում։ Այն նաև պատմության դիսցիպլինի մասն է և ներառում է երկրի պատմությունը, երկրագիտությունը, երկրաբանական սանդղակի ուսումնասիրությունը։

Գործունեությանն առնչվող ասպարեզներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակագրությունը ժամանակի ընթացքում տեղայնացված պատմանական իրադարձությունների մասին գիտություն է։ Այն հիմնվում է քրոնոմետրիայի վրա, որը հայտնի է նաև որպես պատմագրություն և կիրառում է պատմական մեթոդներ։ Ռադիոակտիվ ածխածնային վերլուծությունը թույլ է տալիս գնահատել նախկինում ապրած կենդանիների տարիքը՝ չափելով ածխածին-14 իզոտոպի հարաբերակցությունը։ Դենդրոքրոնոլոգիան գնահատում է ծառերի տարիքը՝ փայտի վրա չափելով աճի օղակները։

Օրացույց և դարաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի տերմիններ «օրացույցը» և «դարաշրջանը» (օրացույցային տարվա հաջորդական համակարգի իմաստով) ժամանակագրության երկու հիմնական հայեցակարգերից են։ Օրինակ՝ ութ դարերի ընթացքում Քրիստոսի դարաշրջանի օրացույցը, որն կիրառվել է 8-րդ դարում Բեդա Պատվելիի կողմից Հուլյան օրացույցն էր, բայց 1582 թվականից հետո դարձավ Գրիգորյան օրացույցը։ Դիոնսիուս Էքսիգուոսը (շուրջ 500 տարի) այն դարաշրջանի հիմնադիրն էր, որը ներկայումս աշխարհում ամենատարածված թվագրման համակարգն է։

Հռոմի հիմնադրմանը հաջորդած ժամանակաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լատիներենից թարգմանված՝ «Ab Urbe condita» նշանակում է «քաղաքի (Հռոմի) հիմնադրումից սկսած»[4], կիրառվել է 753 թվականից։ Այն հռոմեացի պատմաբանների կողմից կիրառվել է, որպեսզի նույնականցնեն հռոմենական տարին։ Ժամանակակից պատմաբաններն այն ավելի հաճախ են կիրառում, քան հենց հռոմեացիները։

Աստղագիտական դարաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիոնսիուս Էքսիգուոսի դարաշրջանը (որն ընդգրկում է միայն մեր թվարկության օրացույցային տարիները) ընդլայնվել է Բեդայի կողմից՝ ամբողջացնելով Քրիստոնեական դարաշրջանը (որն ընդգրկում է մեր թվարկության բոլոր օրացույցային տարիները, բացի 0 թվականից)։ Բեդայից 10 դար հետո ֆրանսիացի աստղագետ Ֆիլիպե դե Լա Հիրեն (1702 թվականին) և Ժակ Կասինին (1740 թվականին), որպեսզի պարզեցնեն որոշ հաշվարկներ, ներմուծեցին Հուլյան օրացույցային համակարգը՝ որից էլ սկսվում է աստղագիտական դարաշրջանը[5]։

Նախապատմական ժամանակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած որ ժամանակագրության սահմանման մեթոդները ունեն ճգնաժամային նշանակություն պատմաբանների համար, դրանք կիրառվում են բազմաթիվ գիտական հայեցակարգերում, հատկապես՝ աստղագիտությունում, երկրաբանությունում, հնէաբանությունում, հնագիտությունում։

Գրավոր պատմության բացակայության դեպքում, ժամանակագրությունում և արքաների ցուցակում՝ 19-րդ դարի վերջին հնագետները պարզեցին, որ կարող են զարգացնել հարաբերական ժամանակագրությունը՝ հիմնվելով կավե ամանների տեխնիկայի և ոճի վրա։ Եգիպտագիտության ասպարեզում Ուիլիամ Ֆինդերսը առաջին անգամ ժամանակագրություն մտցրեց Նոր քարի դարում՝ կիրառելով վաղ եգիպտական պատմական տարբեր փուլերի միասին հավաքած արտեֆակտների խումբ։

Քրիստոնեական ժամանակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Richards, E. G. (1998). Mapping Time: The Calendar and History. Oxford: Oxford University Press. էջեր 12–13. ISBN 0-19-286205-7.
  2. Chisholm, Hugh, ed. (1911). «Chronology» . Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 6 (11th ed.). Cambridge University Press. էջ 305.
  3. Memidex/WordNet, "chronology," memidex.com Արխիվացված 2019-12-15 Wayback Machine (accessed September 25, 2010).
  4. Literally translated as "From the city having been founded".
  5. Richards 2013, pp. 591-592.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրապարակված 18-19-րդ դարերում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Weeks, J. E. (1701). The gentleman's hour glass; or, An introduction to chronology; being a plain and compendious analysis of time. Dublin։ James Hoey.
  • Hodgson, J., Hinton, J., & Wallis, J. (1747). An introduction to chronology։ containing an account of time; also of the most remarkable cycles, epoch's, era's, periods, and moveable feasts. To which is added, a brief account of the several methods proposed for the alteration of the style, the reforming the calendar, and fixing the true time of the celebration of Easter. London։ Printed for J. Hinton, at the King's Arms in St Paul's Church-yard.
  • Smith, T. (1818). An introduction to chronology. New York։ Samuel Wood.

Հրապարակված 20-րդ դարում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Keller, H. R. (1934). The dictionary of dates. New York։ The Macmillan company.
  • Poole, R. L., & Poole, A. L. (1934). Studies in chronology and history. Oxford։ Clarendon Press.
  • Langer, W. L., & Gatzke, H. W. (1963). An encyclopedia of world history, ancient, medieval and modern, chronologically arranged. Boston։ Houghton Mifflin.
  • Momigliano, A. "Pagan and Christian Historiography in the Fourth Century A.D." in A. Momigliano, ed., The Conflict Between Paganism and Christianity in the Fourth Century,The Clarendon Press, Oxford, 1963, pp. 79–99
  • Williams, N., & Storey, R. L. (1966). Chronology of the modern world։ 1763 to the present time. London։ Barrie & Rockliffe.
  • Steinberg, S. H. (1967). Historical tables։ 58 B.C.-A.D. 1965. London։ Macmillan.
  • Freeman-Grenville, G. S. P. (1975). Chronology of world history։ a calendar of principal events from 3000 BC to AD 1973. London։ Collings.
  • Neugebauer, O. (1975). A History of Ancient Mathematical Astronomy Springer-Verlag.
  • Bickerman, E. J. (1980). The Chronology of the Ancient World. London։ Thames and Hudson.
  • Whitrow, G. J. (1990). Time in history views of time from prehistory to the present day. Oxford [u.a.]։ Oxford Univ. Press.
  • Aitken, M. (1990). Science-Based Dating in Archaeology. London։ Thames and Hudson.
  • Richards, E. G. (1998). Mapping Time: The Calendar and History. Oxford University Press.

Հրապարակված 21-րդ դարում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես՝ chronology Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 274