Ժակլին Բուայե
Ժակլին Բուայե ֆր.՝ Jacqueline Boyer | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 23, 1941[1][2][3] (83 տարեկան) |
Ծննդավայր | Փարիզի 15-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[4] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | երգչուհի և դերասանուհի |
Ամուսին | François Lubiana? |
Ծնողներ | հայր՝ Ժակ Պիլս, մայր՝ Lucienne Boyer? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | jacqueline-boyer.com |
Jacqueline Boyer Վիքիպահեստում |
Ժակլին Բուայե (ապրիլի 23, 1941[1][2][3], Փարիզի 15-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի էստրադային երգչուհի և դերասանուհի, երգիչներ Ժակ Պիլսի և Լյուսիեն Բուայեի դուստրը[6]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է հայտնի երգիչներ Ժակ Պիլսի (Ռենե Դուկոս) և Լյուսիեն Բուայեի ընտանիքում։ Ժակլինը 1960 թվականին «Tom Pillibi» երգով դարձել է Եվրատեսիլ երգի մրցույթի հաղթող[7]։ Երգն այնուհետ դարձել է շատ երկրներում հիթ։ Նախորդ մրցույթում նրա հայրը, որը ներկայացնում է Մոնակոն, զբաղեցրել է վերջին տեղը։ Մրցույթում ունեցած հաջողություններից հետո Ժակլինը ելույթ է ունեցել Շառլ Ազնավուրի, Ժակ Բրելի հաղորդումներում, ինչպես նաև ամերիկյան մի շարք հեռուստատեսային շոուներում։
Ժակլինը որոշ ժամանակ բեմ է դուրս եկել Բարբարա Բենթոն կեղծանունով, ապա վերադարձել իր նախկին գեղարվեստական անունը։
1966 թվականին Ժակլինը ենթարկվել է ավտովթարի, ինչի հետևանքով մինչև 1969 թվականը դադարել է երգել։ 1970 թվականին նա թողարկել է նոր ալբոմ և մեկնել հյուրախաղերի։ Նույն թվականին մահացել է նրա հայրը։
Հետագա տարիներին Ժակլինը կրկին հյուրախաղերով հանդես եկել Գերմանիայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում և Միացյալ Թագավորությունում։ 1976 թվականին նա վերադարձել է Փարիզի Օլիմպիա համերգասրահ՝ մոր հետ դուետ շոուի համար՝ վերջինիս հիսունամյա կարիերայի կապակցությամբ։
1979 թվականին Ժակլինը լքել է Ֆրանսիան և տեղափոխվել Նյու Յորք։ Հետագայում վերադարձել է Ֆրանսիա և հաստատվել երկրի հարավում գտնվող Սեն Գոդենս քաղաքում։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Caravan (1946)
- Das Rätsel der grünen Spinne (1960)
- Gauner-serenade (1960)
- Der nächste Urlaub kommt bestimmt (1966)
- Diabolo menthe (1977)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 GeneaStar
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.lesgensducinema.com/affiche_acteur.php?mots=Jacqueline+Boyer&nom_acteur=BOYER%20Jacqueline&ident=6779&debut=0&record=0&from=ok
- ↑ https://eurovision.tv/participant/jacqueline-boyer
- ↑ JACQUELINE BOYER The Career
- ↑ John Kennedy O’Connor, The Eurovision Song Contest. 50 Years. The Official History, Londres, Carlton Books Limited, 2005, P..
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժակլին Բուայե» հոդվածին։ |
|