Jump to content

Թրևիս Ալան Պաստաանա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թրևիս Ալան Պաստաանա
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Ամբողջական անուն՝անգլ.՝ Travis Alan Pastrana
Բնօրինակ անուն՝անգլ.՝ Travis Pastrana
Մականուն(ներ)՝TP (officiel), The beast, Village Idiot
Մասնագիտացում՝rally driver, motocross rider, NASCAR թիմի սեփականատեր, կինոպրոդյուսեր և կասկադյոր
Երկիր՝ ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ՝հոկտեմբերի 8, 1983(1983-10-08)[1] (40 տարեկան)
Ծննդավայր՝Աննապոլիս, ԱՄՆ

Թրևիս Ալան Պաստաանա (անգլ.՝ Travis Alan Pastrana; հոկտեմբերի 8, 1983(1983-10-08)[1], Աննապոլիս, ԱՄՆ), մոտոկրոսի, ռալլիի և Մոտոֆրիսթայլի ամենանշանավոր մասնակիցներից մեկը[2]։ Նա համարվում է մոտոֆրիսթայլի հիմնադիրը[3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրևիսը ծնվել է Ռոբերտ Պաստրանայի ընտանիքում, այդ իսկ պատճառով նա միջազգային մրցումներին սկսել է մասնակցել հենց այդ երկրի համար։ 2008 թվականի փետրվարի 28-ին Պուերտո Ռիկոյի մոտոցիկլիստների ասոցացիան տվել է կղզու մրցումներում ներկայացնելու արտոնագիր։ Դրանից հետո նույն արտոնագիրը Թրևիսը ստացել է նաև Լատինական Ամերիկայի մոտոցիկլիստների ընկերակցությունից, բայց արդեն Լատինական Ամերիկան ներկայացնելու թույլտվությամբ։

Թրևիս Ալան Պաստրանան միջազգային մրցումներում առաջին անգամ հանդես է եկել 2008 թվականի մարտի 15-ին Կոստա Ռիկայում կայացած «Latin American Supercross Championships» առաջնությունում։ Որակավորման փուլում նա առաջ է անցել մեքսիկացի Էրիկ Վալեյոյից, իսկ հիմնական մրցումներում երրորդն է ավարտել Ռոբերտո Կաստրոյից և Էրիկ Վալեյոյից հետո։

2009 թվականի դեկտեմբերի 31-ին Պաստրանան ցատկն ավարտել է 82 մետր Փայն Ավենյուից Լոնգ Բիչում լողացող լաստանավի վրա։ 147 կիլոմետր ժամ արագությամբ իր «Սուբարու Impreza STI» մրցաշարային մեքենայով նա հաջողությումբ մոր ռեկորդ է գրանցել, որը գրեթե 30,5 մետրով գերազանցել է նախորդ՝ 51,1 մետր ռեկորդը, որը սահմանել է ոչ պակաս հայտնի մրցարշավորդ Կեն Բլոկը[4]։ Սակայն նրա ամենահայտնի սխրագործությույը եղել է 2006 թվականի ամռանը «X-GAMES» մրցումների ժամանակ կրկնակի բեկֆլիպը, նա առաջին մարդն էր, ով դա արել է մրցումներում, Թոնի Յոուկը նկարահանել է այս պահը հեռախոսով։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հունիսի 4-ին «Nitro Circus»-ի կենդանի ելույթի ժամանակ նա առաջարկություն է արել պրոֆեսիոնալ սքեյթբորդիստ Լինդսի «Lyn-Z» Ադամ Հոքինսին։ 2011 թվականի հոկտեմբերի 29-ին Հոքինսը և Պաստրանան ամուսնացել են։ 2013 թվականի սեպտեմբերի 2-ին նրանք դուստր են ունեցել՝ Էդի Ռութ Պաստրանան։ 2015 թվականի սեպտեմբերի 2-ին նրանք ամուսնացել են։ 2015 թվականի փետրվարի 9-ին ծնվել է նրանց երկրորդ երեխան՝ Բրիստոլ Մերֆի Պաստրանան։

  • Ստացել է ավելին քան 60 կոտրվածք և վնասվածք։
  • Ամենատիտղոսակիր մասնակիցը «X Games»-ի մոտոֆրիսթայլում։
  • «Nitro Circus» շոուի հիմնադիրներից մեկը։
  • Շատ լավ լողորդ է։
  • «Ռեակտիվ Ծաղրաշուներ» հեռուստաշոուում կատարել է մի քանի հարյուր։
  • Սիրում է այնպիսի ռոք խմբեր ինչպիսին են՝ «Linkin Park» և «Mötley Crüe»։
  • 2004 թվականին նկարահանվել է «Left Field Productions» ընկերության «MTX Mototrax» համակարկարգչային խաղում։
  • Նկարահանվել է «Puddle Of Mudd» խմբի «Spaceship» երգի տեսահոլովակում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թրևիս Ալան Պաստաանա» հոդվածին։