Թրևիս Ալան Պաստաանա
Թրևիս Ալան Պաստաանա | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Ամբողջական անուն՝ | անգլ.՝ Travis Alan Pastrana |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Travis Pastrana |
Մականուն(ներ) | TP (officiel), The beast, Village Idiot |
Մասնագիտացում | rally driver, motocross rider, NASCAR թիմի սեփականատեր, կինոպրոդյուսեր և կասկադյոր |
Երկիր | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 8, 1983[1] (41 տարեկան) |
Ծննդավայր | Աննապոլիս, ԱՄՆ |
Թրևիս Ալան Պաստաանա (անգլ.՝ Travis Alan Pastrana; հոկտեմբերի 8, 1983[1], Աննապոլիս, ԱՄՆ), մոտոկրոսի, ռալլիի և Մոտոֆրիսթայլի ամենանշանավոր մասնակիցներից մեկը[2]։ Նա համարվում է մոտոֆրիսթայլի հիմնադիրը[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թրևիսը ծնվել է Ռոբերտ Պաստրանայի ընտանիքում, այդ իսկ պատճառով նա միջազգային մրցումներին սկսել է մասնակցել հենց այդ երկրի համար։ 2008 թվականի փետրվարի 28-ին Պուերտո Ռիկոյի մոտոցիկլիստների ասոցացիան տվել է կղզու մրցումներում ներկայացնելու արտոնագիր։ Դրանից հետո նույն արտոնագիրը Թրևիսը ստացել է նաև Լատինական Ամերիկայի մոտոցիկլիստների ընկերակցությունից, բայց արդեն Լատինական Ամերիկան ներկայացնելու թույլտվությամբ։
Թրևիս Ալան Պաստրանան միջազգային մրցումներում առաջին անգամ հանդես է եկել 2008 թվականի մարտի 15-ին Կոստա Ռիկայում կայացած «Latin American Supercross Championships» առաջնությունում։ Որակավորման փուլում նա առաջ է անցել մեքսիկացի Էրիկ Վալեյոյից, իսկ հիմնական մրցումներում երրորդն է ավարտել Ռոբերտո Կաստրոյից և Էրիկ Վալեյոյից հետո։
2009 թվականի դեկտեմբերի 31-ին Պաստրանան ցատկն ավարտել է 82 մետր Փայն Ավենյուից Լոնգ Բիչում լողացող լաստանավի վրա։ 147 կիլոմետր ժամ արագությամբ իր «Սուբարու Impreza STI» մրցաշարային մեքենայով նա հաջողությումբ մոր ռեկորդ է գրանցել, որը գրեթե 30,5 մետրով գերազանցել է նախորդ՝ 51,1 մետր ռեկորդը, որը սահմանել է ոչ պակաս հայտնի մրցարշավորդ Կեն Բլոկը[4]։ Սակայն նրա ամենահայտնի սխրագործությույը եղել է 2006 թվականի ամռանը «X-GAMES» մրցումների ժամանակ կրկնակի բեկֆլիպը, նա առաջին մարդն էր, ով դա արել է մրցումներում, Թոնի Յոուկը նկարահանել է այս պահը հեռախոսով։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի հունիսի 4-ին «Nitro Circus»-ի կենդանի ելույթի ժամանակ նա առաջարկություն է արել պրոֆեսիոնալ սքեյթբորդիստ Լինդսի «Lyn-Z» Ադամ Հոքինսին։ 2011 թվականի հոկտեմբերի 29-ին Հոքինսը և Պաստրանան ամուսնացել են։ 2013 թվականի սեպտեմբերի 2-ին նրանք դուստր են ունեցել՝ Էդի Ռութ Պաստրանան։ 2015 թվականի սեպտեմբերի 2-ին նրանք ամուսնացել են։ 2015 թվականի փետրվարի 9-ին ծնվել է նրանց երկրորդ երեխան՝ Բրիստոլ Մերֆի Պաստրանան։
Այլ փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ստացել է ավելին քան 60 կոտրվածք և վնասվածք։
- Ամենատիտղոսակիր մասնակիցը «X Games»-ի մոտոֆրիսթայլում։
- «Nitro Circus» շոուի հիմնադիրներից մեկը։
- Շատ լավ լողորդ է։
- «Ռեակտիվ Ծաղրաշուներ» հեռուստաշոուում կատարել է մի քանի հարյուր։
- Սիրում է այնպիսի ռոք խմբեր ինչպիսին են՝ «Linkin Park» և «Mötley Crüe»։
- 2004 թվականին նկարահանվել է «Left Field Productions» ընկերության «MTX Mototrax» համակարկարգչային խաղում։
- Նկարահանվել է «Puddle Of Mudd» խմբի «Spaceship» երգի տեսահոլովակում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Трэвис Пастрана
- ↑ О мотофристайле
- ↑ Новый рекорд Трэвиса Пастрана
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2009-06-22 Wayback Machine (անգլ.)
- [1] իր էջը «Red Bull»-ի կայքոմ (անգլ.)
- Հարցազրույց Թրևիս Պաստրանայի հետ (ռուս.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թրևիս Ալան Պաստաանա» հոդվածին։ |
|