Մոտոֆրիսթայլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մոտոֆրիսթայլ
Freestyle Motocross 1.jpg
Տեսակmotocross?
Freestyle Motocross Վիքիպահեստում

Մոտոֆրիսթայլ (անգլ. Freestyle motocross, Freestyle MX, Moto X, FMX), այս տերմինը, որն առաջացել է 1990-ական թվականներին ԱՄՆ-ում, նշանակում էր ակրոբատիկ տարրերով թռիչքներ, որոնք իրականացվում են պրոֆեսիոնալների կողմից մոտոցիկլետային մրցավազքի ընթացքում։ Մեր օրերում մոտոֆրիսթայլը սպորտի երիտասարդ ձև է, որի մեջ մարզիկները հատուկ ցատկահարթակներից իրականացնում են թռիչքներ՝ կատարելով բազմաթիվ հնարքներ թռիչքի ընթացքում։

Մոտոֆրիսթայլում կան հինգ հիմնական ուղղվածություններ, ըստ որոնց անցկացվում են պրոֆեսիոնալ մրցումները։ Դրանք են.

1. Մոտոֆրիսթայլ (freestyle motocross), այս մրցույթում ցանկացած մարզիկի տրվում է սահմանափակ ժամանակ (որպես կանոն՝ 2 րոպե), որի ընթացքում նա պետք է իրականացնի իր ծրագիրը, որը կազմված է բազմաթիվ հնարքներից։ Որպես կանոն, մարզիկները փորձում են առավելագույս շատ հնարքներ իրականացնել։ Սովորաբար մեկ ելույթի ընթացքում հնարքների քանակը տատանվում է 10-15 հնարքի սահմաններում։

2. Լավագույն հնարք (Best Trick Contest), լավագույն հնարքն իրականացնելու մրցույթ։ Յուրաքանչյուր մարզիկ ունի երկու հնարք իրականացնելու հնարավորություն։ Այդ ժամանակ մարզիկը կարող է իրականացնել նույն հնարքը երկու անգամ կամ երկու իրարից տարբեր հնարքներ։ Հաշվի է առնվում առավելագույն ցուցանիշը։ Այս մրցույթում զգալի նշանակություն ունի հնարքի նոր լինելը։ Եթե այդ սպորտաձևի պատմության ընթացքում տվյալ հնարքը առաջին անգամ է իրականացվում, ապա այս մրցույթում առավելագույն բալեր հավաքելու հավանականությունը մեծանում է։

3. Թռիչքի բարձրություն (Step Up-ամերիկ., Highest Air-եվրոպ.), սահմանաձողի վրայով թռիչքի բարձրության մրցույթ։ Ցանկացած մարձիկ սահմանաձողը հաղթահարելու երկու հնարավորություն ունի։ Հաղթում է նա, ով բոլորից բարձր կթռչի, այսինքն՝ բարձրության վերջին սահմանը հաղթահարողը։ Որպես կանոն՝ այդ սահմանաձողը 9.144 մետրից բարձր է։

4. Լավագույն «Whip» հնարք (Best Whip Contest), «Whip» հնարքի լավագույն կատարման մրցույթ։ Մրցույթի էությունը կայանում է մոտոցիկլը մաքսիմալ հորիզոնական դիրքի հասցնելու մեջ։ 5. Արագություն և ոճ (Speed and style-ամերիկ., Race and Style-եվրոպ.)