Jump to content

Թոքավորներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոքավորներ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Ենթաթագավորություն  Երկկողմանի համաչափ կենդանիներ (Bilateria)
Ինֆրաթագավորություն Նախաբերաններ (Protostomia)
Տիպ/Բաժին Փափկամարմիններ (Mollusca)
Ենթատիպ Conchifera
Դաս Փորոտանիներ (Gastropoda)
Ենթադաս Heterobranchia
Կարգ Թոքավորներ (Pulmonata)
Cuvier, 1814

Թոքավորներ (լատին․՝ Pulmonata), փափկամորթների տիպի փորոտանիների ենթադաս։ Ունեն լավ զարգացած, պարուրաձև խեցի, կափարիչը բացակայում է։ Շնչառությունը կատարվում է ինքնատիպ թոքերով։ Թիկնոցային խոռոչը վեր է ածվելn թոքային խոռոչի, որի վերին պատը սպունգանման ծալքավոր է, հարուստ արյունատար անոթներով և մեծացնում է թթվածին կլանելու մակերևույթը։

Թոքավորները երկսեռ են, զարգանում են առանց թրթուրային շրջանի։ Հայտնի է մոտ 15 հազար տեսակ, որից 10 հազարը՝ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունում։ Ապրում են ջրում և ցամաքում, տարածված են տաք, խոնավ վայրերում, քաղցրահամ ջրերում, ծովերում։ Մեծ մասը մարդկանց և ընտանի կենդանիների վարակիչ հիվանդությունների փոխանցողներ են։ Կան գյուղատնտեսությանը վնաս հասցնող տեսակներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 213
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոքավորներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոքավորներ» հոդվածին։