Թուգելբայ Սիդիքբեկով
Թուգելբայ Սիդիքբեկով ղրղզ.՝ Түгөлбай Сыдыкбеков | |
---|---|
Ծնվել է | մայիսի 1 (14), 1912 |
Ծննդավայր | Կեն-Սուու, Ռեյֆորդ Չեթմեն Դևիսը, Սեմիրեչյեի մարզ, Թուրքեստան, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հուլիսի 19, 1997 (85 տարեկան) |
Վախճանի վայր | Բիշքեկ, Ղրղզստան |
Մասնագիտություն | գրող, քաղաքական գործիչ, բանաստեղծ և արձակագիր |
Լեզու | ղրղզերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Ղրղզստան և Ռուսական կայսրություն |
Ժանրեր | վեպ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Պարգևներ |
Սիդիքբեկով Թուգելբայ (մայիսի 1 (14), 1912, Կեն-Սուու, Ռեյֆորդ Չեթմեն Դևիսը, Սեմիրեչյեի մարզ, Թուրքեստան, Ռուսական կայսրություն - հուլիսի 19, 1997, Բիշքեկ, Ղրղզստան), ղրղզ խորհրդային գրող։ Կիրգիզական ԽՍՀ ժողովրդական գրող (1968)։ Կիրգիզական ԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1954 թվական)։ «Պայքար» (1933 թվական), «Դյուցազուններ» (1936 թվական), «Բանաստեղծսոխակ» (1938 թվական) ժողովածուների բանաստեղծությունները հիմնականում նվիրված են աշխատանքին։ Հեղինակ է «Կենսու» (գիրք 1-2, 1937-1938 թվականներ), «Տեմիր» (1939-1940 թվականներ), «Մեր օրերի մարդիկ» (1948 թվական, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1949), «Լեռների երեխաները» (1953) վեպերի։ «Լեռների մեջ» (գիրք 1-2, 1955-1958 թվականներ, «Կենսու» վեպի վերամշակված տարբերակը) վեպն աչքի է ընկնում պատկերների ու կերպարների հարստությամբ, մասշտաբայնությամբ։ 1966 թվականին լույս են տեսել «Կանայք» եռերգության 1-ին և 2-րդ գրքերը։ ԽՍՀՄ IV գումարման Գերագույն խորհրդի, Ղրղզական ԽՍՀ III, V-VIII գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր։ Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Сыдыкбеков Тугельбай // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 359)։ |
- Մայիսի 14 ծնունդներ
- 1912 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հուլիսի 19 մահեր
- 1997 մահեր
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- «Աշխատանքային արիության համար» մեդալակիրներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ղրղզ գրողներ
- Խորհրդային գրողներ
- ԽՍՀՄ քաղաքական գործիչներ
- Արիության մեդալակիրներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին