Թուգելբայ Սիդիքբեկով
Թուգելբայ Սիդիքբեկով ղրղզ.՝ Түгөлбай Сыдыкбеков | |
|---|---|
| Ծնվել է | մայիսի 1 (14), 1912 |
| Ծննդավայր | Կեն-Սուու, Ռեյֆորդ Չեթմեն Դևիսը, Սեմիրեչյեի մարզ, Թուրքեստան, Ռուսական կայսրություն |
| Վախճանվել է | հուլիսի 19, 1997 (85 տարեկան) |
| Վախճանի վայր | Բիշքեկ, Ղրղզստան |
| Մասնագիտություն | գրող, քաղաքական գործիչ, բանաստեղծ և արձակագիր |
| Լեզու | ղրղզերեն |
| Քաղաքացիություն | |
| Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
| Պարգևներ | |
Սիդիքբեկով Թուգելբայ (մայիսի 1 (14), 1912, Կեն-Սուու, Ռեյֆորդ Չեթմեն Դևիսը, Սեմիրեչյեի մարզ, Թուրքեստան, Ռուսական կայսրություն - հուլիսի 19, 1997, Բիշքեկ, Ղրղզստան), ղրղզ խորհրդային գրող։ Կիրգիզական ԽՍՀ ժողովրդական գրող (1968)։ Կիրգիզական ԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1954 թվական)։ «Պայքար» (1933 թվական), «Դյուցազուններ» (1936 թվական), «Բանաստեղծ-սոխակ» (1938 թվական) ժողովածուների բանաստեղծությունները հիմնականում նվիրված են աշխատանքին։ Հեղինակ է «Կենսու» (գիրք 1-2, 1937-1938 թվականներ), «Տեմիր» (1939-1940 թվականներ), «Մեր օրերի մարդիկ» (1948 թվական, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1949), «Լեռների երեխաները» (1953) վեպերի։ «Լեռների մեջ» (գիրք 1-2, 1955-1958 թվականներ, «Կենսու» վեպի վերամշակված տարբերակը) վեպն աչքի է ընկնում պատկերների ու կերպարների հարստությամբ, մասշտաբայնությամբ։ 1966 թվականին լույս են տեսել «Կանայք» եռերգության 1-ին և 2-րդ գրքերը։ ԽՍՀՄ IV գումարման Գերագույն խորհրդի, Ղրղզական ԽՍՀ III, V-VIII գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր։ Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Сыдыкбеков Тугельбай // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 359)։ |
- Մայիսի 14 ծնունդներ
- 1912 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հուլիսի 19 մահեր
- 1997 մահեր
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- «Աշխատանքային արիության համար» մեդալակիրներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ղրղզ գրողներ
- Խորհրդային գրողներ
- ԽՍՀՄ քաղաքական գործիչներ
- Արիության մեդալակիրներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին