Թոմ Սթեյեր
Թոմ Սթեյեր | |
Կուսակցություն՝ | Դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Սթենֆորդի համալսարան, Եյլի քոլեջ, Ֆիլիպսի ակադեմիան Էքսետերում, Buckley School?, Սթենֆորդի գործարարության դպրոց և Էզրա Սթայլզ քոլեջ |
Մասնագիտություն՝ | գործարար, կազմակերպության հիմնադիր, բարեգործ, ներդրումային բանկիր, ձեռնարկատեր և ֆուտբոլիստ |
Ծննդյան օր | հունիսի 27, 1957 (67 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ամուսին | Kathryn Ann Taylor? |
Կայք՝ | tomsteyer.com |
Թոմ Սթեյեր (անգլ.՝ Thomas Fahr Steyer, հունիսի 27, 1957, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի միլիարդատեր, մարդասեր և քաղաքական գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եյլի համալսարանում ստացել է բակալավրի աստիճան և բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան՝ Սթենֆորդի բիզնեսի բարձրագույն դպրոցում։ 26 տարվի գլխավորել է Farallon Capital հեջ ֆոնդերը, 2012 թվականին վաճառել է իր բաժնեմասը և սկսել է զբաղվել քաղաքականությամբ, ինչպես նաև շրջակա միջավայրի պաշտպանության խնդիրներով (Սթեյերը ժառանգություն չի ստացել կարողությունը, բայց 2019 թվականի դրությամբ նրա անձնական կապիտալը կազմում է 1,6 միլիարդ դոլար)։ Տարվելով էներգիայի այլընտրանքային աղբյուրների որոնման թեմայով՝ հիմնադրել է NextGen America բնապահպանական խումբը։ 2016 թվականին 65 միլիոն դոլար է ծախսել տարբեր ընտրություններում դեմոկրատական կուսակցության թեկնածուներին աջակցելու և շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված ակցիաների համար[1]։
Նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո արշավ է ծավալել նրա իմպիչմենտի համար՝ հավաքելով 8 միլիոն ստորագրություն և լոբբինգ անելով օրենսդիրներին, ինչի պատճառով նախագահը նրան իր Թվիթթերում անվանել է «crazed and stumbling lunatic» (խելագարված և սայթաքող գիժ)[2]։
2019 թվականի հուլիսի 9-ին հայտարարել է 2020 թվականի նախագահական ընտրություններում դեմոկրատական կուսակցությունից իր թեկնածության առաջադրման համար պայքարի մեջ մտնելու մասին[3]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1986 թվականին ամուսնացել է Քեթրին Թեյլորի հետ, երբ ղեկավարության հետ վիճաբանության պատճառով լքել Է Goldman Sachs ընկերությունը և հիմնել Farallon Capital-ը, ամուսիններն ունեն չորս երեխա[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «#1425 Thomas Steyer» (անգլերեն). Forbes. Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ Tara Golshan (2019 թ․ հուլիսի 9). «Tom Steyer, the billionaire activist who wants to impeach Trump, is running for president» (անգլերեն). Vox. Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ David Wright (2019 թ․ հուլիսի 9). «Tom Steyer officially announces presidential bid». CNN News (անգլերեն).
- ↑ Rob Haskell (2018 թ․ նոյեմբերի 14). «Billionaire Democrat Tom Steyer on Impeaching Trump, Getting Out the Vote, and Winning in 2020» (անգլերեն). Vogue. Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անձնական կայք
- Chris Nichols (2019 թ․ հուլիսի 9). «Who is Tom Steyer? A bio of the Democratic presidential candidate» (անգլերեն). politifact.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.
- ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության անդամներ
- Սթենֆորդի համալսարանի շրջանավարտներ
- Հունիսի 27 ծնունդներ
- 1957 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի գործարարներ
- 21-րդ դարի ամերիկացի գործարարներ
- ԱՄՆ-ի քաղաքական գործիչներ
- Ամերիկացի գործարարներ
- Ամերիկացի ձեռնարկատերեր
- Ամերիկացի միլիարդատերեր
- Եյլի համալսարանի շրջանավարտներ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ
- Ամերիկացի բարերարներ
- ԱՄՆ-ի իրավապաշտպաններ