Թոմ Սթեյեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թոմ Սթեյեր
Tom Steyer by Gage Skidmore.jpg
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Ստենֆորդի համալսարան, Եյլի քոլեջ, Ֆիլիպսի ակադեմիան Էքսետերում, Buckley School? և Սթենֆորդի գործարարության դպրոց
Մասնագիտություն՝ գործարար, կազմակերպության հիմնադիր, բարեգործ և investment banker
Ծննդյան օր հունիսի 27, 1957(1957-06-27) (62 տարեկան)
Ծննդավայր Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն Flag of the United States.svg ԱՄՆ
 
Կայք՝ tomsteyer.com

Թոմ Սթեյեր (անգլ.՝ Thomas Fahr Steyer, հունիսի 27, 1957(1957-06-27), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի միլիարդատեր, մարդասեր և քաղաքական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եյլի համալսարանում ստացել է բակալավրի աստիճան և բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան՝ Սթենֆորդի բիզնեսի բարձրագույն դպրոցում: 26 տարվի գլխավորել է Farallon Capital հեջ ֆոնդերը, 2012 թվականին վաճառել է իր բաժնեմասը և սկսել է զբաղվել քաղաքականությամբ, ինչպես նաև շրջակա միջավայրի պաշտպանության խնդիրներով (Սթեյերը ժառանգություն չի ստացել կարողությունը, բայց 2019 թվականի դրությամբ նրա անձնական կապիտալը կազմում է 1,6 միլիարդ դոլար): Տարվելով էներգիայի այլընտրանքային աղբյուրների որոնման թեմայով՝ հիմնադրել է NextGen America բնապահպանական խումբը։ 2016 թվականին 65 միլիոն դոլար է ծախսել տարբեր ընտրություններում դեմոկրատական կուսակցության թեկնածուներին աջակցելու և շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված ակցիաների համար[1]։

Նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո արշավ է ծավալել նրա իմպիչմենտի համար՝ հավաքելով 8 միլիոն ստորագրություն և լոբբինգ անելով օրենսդիրներին, ինչի պատճառով նախագահը նրան իր Թվիթթերում անվանել է «crazed and stumbling lunatic» (խելագարված և սայթաքող գիժ)[2]։

2019 թվականի հուլիսի 9-ին հայտարարել է 2020 թվականի նախագահական ընտրություններում դեմոկրատական կուսակցությունից իր թեկնածության առաջադրման համար պայքարի մեջ մտնելու մասին[3]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1986 թվականին ամուսնացել է Քեթրին Թեյլորի հետ, երբ ղեկավարության հետ վիճաբանության պատճառով լքել Է Goldman Sachs ընկերությունը և հիմնել Farallon Capital-ը, ամուսիններն ունեն չորս երեխա[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «#1425 Thomas Steyer» (անգլերեն)։ Forbes։ Վերցված է 2019-07-17 
  2. Tara Golshan (2019-07-09)։ «Tom Steyer, the billionaire activist who wants to impeach Trump, is running for president» (անգլերեն)։ Vox։ Վերցված է 2019-07-17 
  3. David Wright (2019-07-09)։ «Tom Steyer officially announces presidential bid»։ CNN News (անգլերեն) 
  4. Rob Haskell (2018-11-14)։ «Billionaire Democrat Tom Steyer on Impeaching Trump, Getting Out the Vote, and Winning in 2020» (անգլերեն)։ Vogue։ Վերցված է 2019-07-17 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]