Թիվ 967 չվերթի աղետ
Թիվ 967 չվերթի աղետ | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Տեսակ | ավիապատահար |
Թվական | մայիսի 3, 2006 |
Ժամանակ | 02:13 (22:13 UTC) |
Պատճառ | անձնակազմի սխալ |
Վայր | Սև ծով, , Ռուսաստան |
Չվերթ | RNV 967 |
Թռիչքի վայր | Զվարթնոց միջազգային օդանավակայան, Երևան |
Վերջնական կետ | Սոչի օդանավակայան, Սոչի |
Զոհվածներ | 113 (բոլորը զոհվել են) |
Վիրավորներ | 0 |
Aviation Safety Network ID | 20060503-0 |
Օդանավ | |
Մոդել | Airbus A320-211 |
Ավիաընկերություն | Armavia |
Կողային համար | ЕК-32009 |
Արտադրման թվական | 1995 թվականի հունիսի 28-ին |
Ուղևորներ | 105 |
Անձնակազմ | 8 |
Կենդանի մնացած | 0 |
Armavia Flight 967 Վիքիպահեստում |
Թիվ 967 չվերթ, 2006 թվականի մայիսի 3-ին Արմավիա ընկերության՝ Երևանից դեպի Սոչի կատարվող չվերթ, որն ավարտվել է աղետալի ավիավթարով։
Airbus A320 ինքնաթիռը Սոչիի օդանավակայանին չհաջողված մոտեցումից հետո փորձել է երկրորդ շրջանը կատարել, սակայն ընկել է ծովը։ Զոհվել են ինքնաթիռում բոլոր գտնվողները՝ 105 ուղևոր և անձնակազմի 8 անդամ[1][2]։
Միջպետական ավիացիոն կոմիտեի (ՄԱԿ) եզրակացության համաձայն՝ վթարի պատճառը անձնակազմի անհամաձայնեցվածությունն է եղել և այդ տեսակի ինքնաթիռների թռիչքի շահագործման ձեռնարկին չհամապատասխանող գործողությունները երկրորդ շրջանը կատարելու կարգավարի հրահանգը ստանալուց հետո բարձրությունը ավելացնելիս («բարձրություն հավաքելու» ընթացքում)։
Ինքնաթիռ
[խմբագրել | խմբագրել կոդը]Airbus A320-211 ինքնաթիռը արտադրվել է 1995 թվականին։ Առաջին չվերթն իրականացրել է հունիսի 28-ին, F-WWIU գրանցման համարով։ Նույն թվականի օգոստոսի 30-ին ինքնաթիռը փոխանցվել է Ansett Australia ավիաընկերությանը։ 2004 թվականի փետրվարի 6-ին այն վաճառվել է Armavia ավիաընկերությանը և ստացել EK-32009 գրանցման համարը։
Շահագործման ընթացքում այս ինքնաթիռն իրականացրել է ավելի քան 14 376 չվերթ (մեկնում-ժամանում), և օդում է գտնվել ավելի քան 28 234 ժամ։ Այն ուներ CFM Inernational 56-5A1 արտադրության երկու շարժիչ։
Ուղևորներ և անձնակազմի անդամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ինքնաթիռի հրամատար - 40 ամյա Գրիգոր Գրիգորյան՝ փորձառու օդաչու։ Armavia ավիաընկերությունում է աշխատել 2 տարի։ Airbus A320 ինքնաթիռի հրամանատար է նշանակվել 2005 թվականի սեպտեմբերի 1-ին։ Ունեցել է ավելի քան 5458 ժամ թռիչքի փորձ։
- Ինքնաթիռի երկրորդ հրամանատար - 29 ամյա Արման Դավթյան՝ փորձառու օդաչու։ Armavia ավիաընկերությունում է աշխատել 4 տարի։ Airbus A320 ինքնաթիռի հրամանատար է նշանակվել 2005 թվականի հոկտեմբերի 11-ին։ Ունեցել է ավելի քան 2185 ժամ թռիչքի փորձ։
Քաղաքացիություն | Ուղևորներ | Անձնակազմի անդամներ | Ընդհանուր |
---|---|---|---|
Հայաստան | 77 | 8 | 85 |
Ռուսաստան | 26 | 0 | 26 |
Ուկրաինա | 1 | 0 | 1 |
Վրաստան | 1 | 0 | 1 |
Ընդամենը | 105 | 8 | 113 |
Աղետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երևան-Սոչի RNV 967 չվերթն իրականացնող ինքնաթիռը լքել է Զվարթնոց միջազգային օդանավակայանը Երևանի ժամանակով ժամը 23:47-ին (Մոսկվայի ժամանակով ժամը 00։47-ին)։ Թռիչքից առաջ, անձնակազմի անդամները ստացել են եղանակի մասին տվյալները։ Անձնակազմի անդամներն ունեցել են տվյալ չվերթն իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։ Առաջին հրամանատարը կապվել է Սոչիի դիսպետչերական անձնակազմի հետ և տեղեկացել, որ եղանակի փոփոխություն չկա։ Ժամը 01։20-ին (Մոսկվայի ժամանակով) անձնակազմի անդամները վատ եղանակի պատճառով որոշել են վերադառնալ Երևան[3], սակայն ինքնաթիռի հրամանատարը որոշել է շարունակել թռիչքը դեպի Սոչի։ Ժամը 02։00-ին դիսպետչերը կրկին կապվել է թիվ 967 չվերթի հետ։ Այդ պահին ինքնաթիռը գտնվել է 3600 մետր բարձրության վրա։ Այն գտնվել է Սոչիի ռադարների ծածկույթի տակ։ Դիսպետչերը անձնակազմի անդամներին ևս 1800 մետր բարձրանալու թույլտվություն է տվել։
Ժամը 02։10-ին անձնակազմի անդամները հաղորդել են դիսպետչերին, որ պատրաստ են վայրէջք կատարել։ Վերահսկիչ դիսպետչերը անձնակազմի անդամներին հայտնել է, որ ինքնաթիռը Սոչիի օդանավակայանից 10 կմ հեռավորության վրա է գտնվում։ Ժամը 02։13-ին ինքնաթիռը վթարի է ենթարկվել և 4000 մետր բարձրությունից ընկել Սև ծովը, ինչի հետևանքով ամբողջությամբ ոչնչացվել է։ Ինքնաթիռի բեկորները սուզվել են 700 մետր խորությամբ։ Զոհվել են ինքնաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները։
Մշակութային ասպեկտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2015 թվականի փետրվարի 20-ին Հայաստանում կայացավ «Անավարտ թռիչք» Ֆիլմի պրեմիերան, որն աղետի մասին է։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ИА REGNUM. Список пассажиров лайнера Ереван-Сочи, потерпевшего катастрофу у побережья Сочи
- ↑ airdisaster.ru Катастрофа А-320-200 а/к 'Армавиа' в районе Сочи
- ↑ ref name="makpdf">Информация технической Комиссии по результатам расследования катастрофы самолёта А-320 авиакомпании «Армавиа» 03 мая 2006 года в районе аэропорта Сочи Արխիվացված 2012-03-15 Wayback Machine
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Final accident report- Միջպետական ավիացիոն կոմիտե (անգլերեն) - English translation done by and hosted by the Bureau d'Enquêtes et d'Analyses pour la Sécurité de l'Aviation Civile (BEA) ( Արխիվացված 2012-03-12 Wayback Machine) - Includes comments by the BEA on the investigation, and the IAC's response to the BEA's comments
- Investigation and Report( Արխիվացված 2011-07-20 Wayback Machine) - Միջպետական ավիացիոն կոմիտե (ռուս.) - The Russian version is the version of record
- Armeniapedia.org article on the crash (անգլերեն)
- BBC – Hunt for Armenia air crash bodies (անգլերեն)
- AirDisaster.com - Armenian A320 crashes into Black Sea Արխիվացված 2006-05-04 Wayback Machine (անգլերեն)
- ARMAVIA FLIGHT RNV 967 ACCIDENT IN SOCHI, RUSSIA - Airbus (անգլերեն)